Ռաֆայել դե Նոգալեզ Մենդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆայել դե Նոգալես
Մենդես

Rafael de Nogales Méndez
Դիմանկար
Մենդեսը օսմանյան բանակի համազգեստով,
Առաջին աշխարհամարտի
տարիներին
Ծնվել էհոկտեմբերի 14, 1877
Ծննդավայր Սան Քրիստոբալ, Վենեսուելա
Մահացել էհուլիսի 10, 1937
(56 տարեկան)
Մահվան վայրՊանամա Պանամա (քաղաք), Պանամա
Քաղաքացիություն Վենեսուելա
ԱզգությունՎենեսուելացի
Մասնագիտությունռազմական գործիչ և գրող
ԱշխատանքԶինվոր, գրող, ավատյուրսիտ
Պարգևներ և
մրցանակներ
1-ին կարգի Երկաթե խաչ
 Rafael de Nogales Méndez Վիքիպահեստում

Ռաֆայել Ինչաուսպե Մենդես (իսպRafael Inchauspe Méndez, հոկտեմբերի 14, 1879(1879-10-14)[2], Սան Քրիստոբալ, Վենեսուելա - հուլիսի 10, 1937(1937-07-10)[1], Պանամա, Պանամա), առավել հայտնի որպես Ռաֆայել դե Նոգալեզ Մենդես (Rafael de Nogales Méndez), վենեսուելացի զինվորական, գրող։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918) ծառայել է Օսմանյան կայսրության բանակում։

Մանուկ տարիքին Նոգալեսը ուղարկվել է Եվրոպա և սովորել Գերմանիայի, Բելգիայի և Իսպանիայի համալսարաններում, սահուն կերպով տիրապետել է մի քանի լեզուների։

Չնայած ստացած բարձրագույն կրթությանը, Նոգալեսը որոշում է դառնալ զինվորական և առաջին իսկ բռնկված պատերազմի դեպքում մեկնել ծառայության։ Այդ կերպ Նոգալեսն իր մասնակցությունն է ունեցել 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի մի շարք հակամարտություններում. 1898 թվականին մասնակցել է իսպանա-ամերիկյան պատերազմին (կռվել է իսպանական ուժերի շարքում), 1901 թվականին մասնակցել է Վենեսուելայի ազատագրական հեղափոխությանը (Revolución Libertadora) և 1904 թվականին՝ ռուս-ճապոնական պատերազմին։ 1908 թվականի վերադարձել է հայրենիք։ Երկրի նոր նախագահի հետ թշնամական հարաբերություններ ունենալու պատճառով արտաքսվել է Վենեսուելայից։

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի բռնկվելուց հետո Նոգալեսին չի հաջողվում համալրվել եվրոպական երկրների ռազմական ուժերի կազմում, ուստի որոշում է ընդգրկվել Օսմանյան բանակում։ Նոգալեսն ստանում է մայորի կոչում և նշանակվում Կովկասյան ճակատում։ Վանի ինքնապաշտպանության ժամանակ Նոգալեսը գլխավորում է թուրքական ժանդարմերիան, սակայն ավելի ուշ թուրքական իշխանություններին խնդրում է իրեն ազատել առաջադրանքից, քանզի թուրքերի կողմից հայերի հանդեպ կատարած գործողությունները որակում է որպես «քրիստոնյաների չհիմնավորված կոտորածներ»[3]։ Նոգալեսը կարծում էր, որ Վանում և շրջակայքում հայերի կոտորածների հրահրիչը Խալիլ բեյն էր, ով հանդիսանում էր այն զորքի հրամանատարը, որում Նոգալեսը ցանկություն էր հայտնել ծառայելու[3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • De Nogales, Rafael. Four Years Beneath The Crescent. London։ Charles Scribner's Sons, 1926. Most recently republished as։ Four Years Under the Crescent (Sterndale Classics) ISBN 1-903656-19-2
  • De Nogales, Rafael. Memoirs of a soldier of Fortune. New York։ Garden City Publishing Company, Inc., 1932. Recently republished in paperback.
  • McQuaid, Kim, The Real and Assumed Personalities of Famous Men։ Rafael De Nogales, T.E. Lawrence. and the Birth of the Modern Era, 1914–1937, London. Gomidas Institute, 2010, ISBN 978-1-903656-97-6

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. https://pantheon.world/profile/person/Rafael_de_Nogales_Méndez
  3. 3,0 3,1 Մեն, Մայքլ (2005). Ժողովրդավարության մութ կողմը։ Էթնիկական զտումների բացատրությունը. Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն. էջ 154. «I was thoroughly disgusted and disheartened by the numerous and utterly unjustified massacres of the Christians, committed, if not at the direct instance, at least through the complaisance of the Commander-in-Chief of our Expeditionary Army, Khalil Bey.»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]