Ռաֆայել Նունյես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆայել Նունյես
 
Կուսակցություն՝ Colombian Conservative Party?
Կրթություն՝ University of Cartagena?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գրող, փաստաբան, լրագրող, դատավոր և դիվանագետ
Ծննդյան օր սեպտեմբերի 28, 1825(1825-09-28)[1]
Ծննդավայր Նոր Կարթագեն, Կոլումբիա
Վախճանի օր սեպտեմբերի 18, 1894(1894-09-18)[2][1] (68 տարեկան)
Վախճանի վայր Նոր Կարթագեն, Կոլումբիա
Քաղաքացիություն  Կոլումբիա
Ի ծնե անուն իսպ.՝ Rafael Wenceslao Núñez Moledo
Ամուսին Soledad Román de Núñez?
 
Ինքնագիր Изображение автографа

Ռաֆայել Նունյես Մոլեդո (սեպտեմբերի 28, 1825(1825-09-28)[1], Նոր Կարթագեն, Կոլումբիա - սեպտեմբերի 18, 1894(1894-09-18)[2][1], Նոր Կարթագեն, Կոլումբիա), կոլումբիացի պահպանողական քաղաքական և պետական գործիչ, իրավաբան, գրող, լրագրող։ Գրել է Կոլումբիայի օրհներգի բառերը[3]։

1876-1877 և 1879-1880 թվականներին եղել է Բոլիվար ինքնիշխան նահանգի նախագահը։

1887 թվականի հունիսի 4-ից մինչև 1887 թվականի դեկտեմբերի 12-ը և 1892 թվականի սեպտեմբերի 12-ից 1894 թվականի սեպտեմբերի 18-ը եղել է Կոլումբիայի Հանրապետության նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպիֆանիո Գարա: Ռաֆայել Նունյեսի դիմանկարը (1891)
Կոլումբիայի նամականիշը 1886 թվականին նախագահ Ռաֆայել Նունյեսի պատկերով

1848 թվականին Պանամայի Չիրիկի նահանգում ծառայել է որպես շրջանային դատավոր։ Նույն տարում Նունյեսը Կարտախենում ստեղծել է La Democracia թերթը։ Զբաղվել է քաղաքական գործունեությամբ։

1853 թվականին ընտրվել է խորհրդարանի անդամ։ 1854 թվականին նա դարձավ Բոլիվարի վարչության պետ։ 1855-1857 թվականներին եղել է Ֆինանսների և Պաշտպանության նախարար։

1855 թվականին հրապարակել է քաղաքական էսսե, որը կոչվում է La Federación:

Երկու տարի ապրել է Նյու Յորքում։ Այնուհետև Հավարայում ծառայել է որպես Կոլումբիայի դիվանագետ, հետագայում Լիվերպուլում նշանակվել է Կոլումբիայի հյուպատոս։

1878 թվականին Ռաֆայել Նունյեսը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն էր։ 1880 թվականին նա դարձավ երկրի նախագահ և անմիջապես ներկայացրեց Կոլումբիայի վերածնունդ վերնագրով իր ծրագիրը։ Նրա քաղաքական ծրագիրը նախատեսում էր մշակաբույսերի և ապրանքների արտահանում։ Կոլումբիայի հիմնական արտահանման ապրանքը սուրճն է։

Որպես նախագահ Նունյեսի լիազորությունները ավարտվել է 1882 թվականին։ 1884 թվականին վերընտրվել է Կոլումբիայի նախագահ։ 1878-1888 թվականներին նա գրել է հարյուրավոր կարևոր հոդվածներ՝ կապված սահմանադրական բարեփոխումների հետ։

1887 թվականին նա կրկին ստանձնեց նախագահի պաշտոնը, սակայն նույն տարվա դեկտեմբերին հրաժարական տվեց։ 1892 թվականի սեպտեմբերի 29-ին ընտրվել է երկրի նախագահ։ 1894 թվականի սեպտեմբերի 18-ին նա հիվանդության պատճառով հեռացավ նախագահի պաշտոնից։

Առաջին նախագահության ժամանակ Նունյեսը երկրում վերականգնել է խաղաղությունը և պետական կարգը։ Կոլումբիայից դուրս եկած կաթոլիկ եպիսկոպոսներին թույլ տվել վերադառնալ երկիր։ Նա հիմնեց Ռազմական և Երաժշտության ազգային ակադեմիա։ Նունյեսը վերականգնել է Իսպանիայի հետ դիվանագիտական հարաբերությունները։ Երկրորդ պաշտոնավարման ընթացքում Նունյեսը պայքարել է երկրի քաղաքական կառուցվածքի հիմնարար վերակազմավորման համար, որը ավարտել է Կոլումբիայի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունմամբ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]