Ռաֆայել Միրզաբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆայել Միրզաբեկյան
Ծնվել էհունիսի 25, 1950(1950-06-25) (73 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունԱդրբեջանի բժշկական համալսարան (1974)
Մասնագիտությունհոգեբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (2003) և պրոֆեսոր

Ռաֆայել Զավենի Միրզաբեկյան (հունիսի 25, 1950(1950-06-25), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հոգեբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայել Միրզաբեկյանը ծնվել է 1950 թվականին Բաքվում։ 1974 թվականին ավարտել է Ադրբեջանի պետական բժշկական ինստիտուտը։ 1979 թվականից աշխատել է Մոսկվայում, 1981-1988 թվականներին եղել է Սոլովյովի անվան կլինիկական հոգեբուժական հիվանդանոցի բաժանմունքի, 1988 թվականից՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կենտրոնական կլինիկական հիվանդանոցի № 3 պոլիկլինիկայի նյարդահոգեբուժության ծառայության ղեկավար[2]։ 1986-1987 թվականներին աշխատել է Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարից տուժած աշխատակիցների հոգեֆիզիկական վիճակի վերականգնման հատուկ բժշկական բրիգադում։ 2002 թվականից ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, 2003 թվականից՝ Եվրոպական ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքի անդամ[3]։

Մշակել է նևրոզների և հոգեմարմնական հիվանդությունների բուժման եղանակներ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «рафаэль завенович мирзабекян - Самое интересное в блогах». www.liveinternet.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.(չաշխատող հղում)
  2. administrator. «Врач-психоневролог – Лечение и консультация психоневролога. Низкие цены – Записаться на прием к ведущим специалистам». www.ckbran.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  4. «Патенты принадлежащие Мирзабекян Рафаэль Завенович». www.findpatent.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.