Ռաֆայել Հարությունյան (ֆիզիոլոգ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռաֆայել Հարությունյան (այլ կիրառումներ)
Ռաֆայել Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 15, 1926[1] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 25, 1989[1] (62 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1951) |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1966) |
Մասնագիտություն | ֆիզիոլոգ |
Ռաֆայել Հարությունի Հարությունյան (մայիսի 15, 1926[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 25, 1989[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիոլոգ, ճառագայթակենսաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1976): ՀԽՍՀ առողջապահության նախարարության գիտաբժշկական խորհրդի նախագահ (1978-1989):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռաֆայել Հարությունյանը ծնվել է 1926 թվականի մայիսի 15-ին, Երևանում։ 1951 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1969 թվականից եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության ճառագայթակենսաբանության ԳՀ բաժանմունքի փորձարարական արյունաբանության լաբորատորիայի վարիչ, 1973-1984 թվականներին՝ բաժանմունքի վարիչ[2]։
Աշխատանքները վերաբերում են օրգանիզմի արյունաստեղծման գործընթացների, նյարդահումորալ կարգավորման և ներքնածին խթանիչների ֆունկցիոնալ նշանակության հարցերին։ Համահեղինակ է ռուս-հայերեն ֆիզիոլոգիական (1977) և ռուս-հայերեն ֆիզիոլոգիական բացատրական (1979) բառարանների։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռաֆայել Հարությունյանը մահացել է 1989 թվականի մարտի 25-ին, Երևանում։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գերմարզվածությունը, նրա բուժումը և պրոֆիլակտիկան։ (Մեթոդական նամակ)։ Երևան։ Պետհրատ, 1958[3]։
- Ռուս-հայերեն ֆիզիոլոգիական բառարան։ Վ. Զ. Գրիգորյան, Ս. Կ. Կարապետյան, Ռ. Հ. Հարությունյան, խմբ.՝ Է. Ս. Անդրեասյան, Հայկական ֆիզիոլոգիական ընկերություն, Գիտա-տեխնիկական տերմինաբանության խորհուրդ, Երևան։ ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1977[4]։
- Ռուս-հայերեն ֆիզիոլոգիական բացատրական բառարան։ Վ. Զ. Գրիգորյան, Ս. Կ. Կարապետյան, Ռ. Հ. Հարությունյան, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1979[5]։
- Լևոն Օրբելի։ Երևան։ Հայաստան, 1982[6]։
- Միխայիլ Վասիլևիչ Լոմոնոսով։ Կյանքը և ստեղծագործությունը, Գ. Ե. Պավլովա, թարգմ.՝ Հ. Հ. Մարտիրոսյան, խմբ.՝ Ռ. Հ. Հարությունյան, առաջաբ.՝ Ե. Պ. Վելիխով, ՀԽՍՀ ԳԱ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1986։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=10548
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
- ↑ Հարությունյան Ռաֆայել Հարությունի (1958)։ Գերմարզվածությունը, նրա բուժումը և պրոֆիլակտիկան: Մեթոդական նամակ։ ՀՍՍՌ Մինիստրների սովետ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ։ Երևան: Պետհրատ
- ↑ Գրիգորյան Վաղինակ Զալիբեկի, Կարապետյան Սահակ Կարապետի, Հարությունյան Ռաֆայել Հարությունի (1977)։ Անդրեասյան Է Ս, ed.։ Ռուս-հայերեն ֆիզիոլոգիական բառարան =: Русско-армянский физиологический словарь։ Հայկական ֆիզիոլոգիական ընկերություն։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ
- ↑ Գրիգորյան Վաղինակ Զալիբեկի, Կարապետյան Սահակ Կարապետի, Հարությունյան Ռաֆայել Հարությունի (1979)։ Ռուս-հայերեն ֆիզիոլոգիական բացատրական բառարան։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ
- ↑ Հարությունյան Ռաֆայել Հարությունի (1982)։ Լևոն Օրբելի։ ՀՍՍՀ Առողջապահության մինիստրության հանրապետական Սանլուստուն։ Երևան: Հայաստան
|