Ռաֆայել Հարությունյան (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ռաֆայել Հարությունյան (այլ կիրառումներ)
Ռաֆայել Հարությունյան
Ռաֆայել Հարությունյան դերասան.jpg
Ծնվել էօգոստոսի 22, 1919(1919-08-22)
ԾննդավայրՇուշի, Արցախ
Մահացել էապրիլի 18, 1983(1983-04-18) (63 տարեկանում)
Մահվան վայրՍտեփանակերտ, Արցախ
ԿրթությունԱդրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան
Մասնագիտությունթատրոնի դերասան

Ռաֆայել Համբարձումի Հարությունյան (օգոստոսի 22, 1919(1919-08-22), Շուշի, Արցախ - ապրիլի 18, 1983(1983-04-18), Ստեփանակերտ, Արցախ), խորհրդային և հայկական թատրոնի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայել Հարությունյանը ծնվել է 1919 թվականի օգոստոսի 22-ին Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում։

1936 թվականին ավարտել է Բաքվի թատերական ինստիտուտը և աշխատանքի անցել Բաքվի հայկական թատրոնում[1]։ 1949 թվականից՝ Ստեփանակերտի Գորկու անվան դրամատիկական թատրոնի դերասան[2]։

Մահացել է 1983 թվականի ապրիլի 18-ին Ստեփանակերտ քաղաքում[2]։

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Ներկայացում Դեր
Լ. Միքայելյան Վարազդատ Մուշեղ Մամիկոնյան
Ալեքսանդր Շիրվանզադե Նամուս Բարխուդար
Ալեքսանդր Շիրվանզադե Պատվի համար Էլիզբարյան
Մուրացան Ռուզան Բուրա Նուին
Գաբրիել Սունդուկյան Խաթաբալա Զամբախով
Մ. Միրովիչ Կողոպուտ կեսգիշերին Միլան
Ալեքսանդր Օստրովսկի Անմեղ մեղավորներ Մուրով
Մաքսիմ Գորկի Հատակում Սատին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն : ՀԵՏԱԴԱՐՁ…»։ archive.li։ 2016-11-20։ Վերցված է 2018-01-02 
  2. 2,0 2,1 «Рафаэль Арутюнян»։ Кино-Театр.РУ։ Վերցված է 2017-12-14