Jump to content

Ռաֆայել Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռաֆայել Ավագյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաֆայել Ավագյան
Ծնվել էդեկտեմբերի 7, 1925(1925-12-07)
ԾննդավայրԲաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է2003
Մասնագիտությունթարգմանիչ
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան (1951)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԿոմունիստ և Հայֆիլմ

Ռաֆայել Արսենի Ավագյան (դեկտեմբերի 7, 1925(1925-12-07), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2003), հայ թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1970):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բաքվում։ Որպես փականագործ, խառատ, տեխնիկական վերահսկողության բաժնի վարիչ աշխատել է Բաքվի Ծմիդտի անվան գործարանում։ 1951 թվականին ավարտել է Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը, ապա որպես ուսուցիչ ուսմասվար և դպրոցի տնօրեն աշխատել է Ադրբեջանական ԽՍՀ տարբեր շրջաններում, 1955-1958 թվականներին՝ Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում։ 1958-1961 թվականներին ուսուցչություն է արել Դսեղում և Աշտարակում։ 1961-1971 թվականներին աշխատել է Երևանի ռադիոկոմիտեում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, «Երեկոյան Երևան» թերթի խմբագրությունում, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունում։

Ռուսերեն լույս են տեսել նրա «Հինավուրց քաղաքի երիտասարդությունը» գիրքը (Երևան, 1968)։ Կազմել է «Բարեկամների աչքերով» (ռուս գրողները Հայաստանի մասին) ժողովածուն[1]։

Ռ. Ավագյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ս. Մ. Սարգսյան, Այրվող անտառ, Երևան, «Հայաստան», 1965, 251 էջ։
  • Էռնեստ Հեմինգուեյ, Տոն, որ միշտ քեզ հետ է, Երևան, «Հայաստան», 1966, 189 էջ։
  • Վասիլի Գրոսման, Բարին ընդ ձեզ (տպագրություններ Հայաստանից), Երևան, «Հայաստան», 1966, 112 էջ։
  • Չեխոսլովական պատմվածքներ (ժողովածուի մի մասը թարգմանել է Ռ. Ավագյանը), Երևան, «Հայաստան», 1966, 372 էջ։
  • Լեոնիդ Վոլինսկի, Անդրկովկասի գույները, Երևան, «Հայաստան», 1968, 178 էջ։
  • Լեոնիդ Հուրունց, Հայրեր (վիպակ), Երևան, «Հայաստան», 1970, 311 էջ։
  • Վիկտոր Գոլյավկին, Վիպակներ և պատմվածքներ, Երևան, «Հայաստան», 1971, 292 էջ։
  • Մարչելլո Վենտուրի, Մի գերմանացու արձակուրդը (վիպակ), Երևան, «Հայաստան», 1973, 51 էջ։
  • Թեոդոր Դրայզեր, Երկերի ժողովածու 10 հատորով, հատոր 10, («Պատվար»), Երևան, «Հայաստան», 1973, 187 էջ։
  • Ալեքսեյ Դորոխով, Հարկավոր է հիշել, Երևան, «Հայաստան», 1973, 187 էջ։
  • Մարիետա Շահինյան, Չորս դաս Լենինից, Երևան, «Հայաստան», 1975, 352 էջ։
  • Նիկոլայ Տիխինով, Կավ և Կրակ։ Բանաստեղծություններ, պոեմներ, վիպակներ (մի մասը թարգմանել է Ռ. Ավագյանը), Երևան, «Սովետական գրող», 1976, 251 էջ։
  • Յոթ գարունների երկրում։ Ռուս գրողները Հայաստանի մասին, Երևան, «Սովետական գրող», 1978, 534 էջ։
  • Յոթ գարունների երկրում (պատմվածքներ, ակնարկներ, ուղեգրությունների ժողովածու), գիրք 2, Երևան, «Սովետական գրող», 1981, 654 էջ։
  • Յոթ գարունների երկրում։ Ռուս գրողների գեղարվեստական արձակը Հայաստանի և հայ ժողովրդի մասին, ժողովածու 3 գրքով, գիրք 3-րդ, Երևան, «Սովետական գրող», 1983, 638 էջ։
  • Կիմ Բակշի, Ճակատագիր և քար (էսսեներ, մի մասը թարգմանել է Ռ. Ավագյանը), Երևան, «Սովետական գրող», 1985, 400 էջ։
  • Յոթ գարունների երկրում, գիրք 4-րդ, Երևան, «Սովետական գրող», 1986, 520 էջ։
  • Լև Սլավին, Զգացմունքների ապստամբությունը։ «Գրական թերթ», 1969, № 5:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 60-61.