Ռաֆալ Հաձևիչ
Ռաֆալ Հաձևիչ լեհ.՝ Rafał Hadziewicz | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 13, 1803[1] |
| Ծննդավայր | Zamch, Gmina Obsza, Biłgoraj County, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան[2] |
| Վախճանվել է | սեպտեմբերի 7, 1886[1][3] (82 տարեկան) |
| Մահվան վայր | Կելցե, Կելեցկի գավառ, Kielce Governorate, Warsaw Governorate-General, Ռուսական կայսրություն[3] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | նկարիչ, համալսարանի դասախոս և նկարչության ուսուցիչ |
| Ժանր | դիմապատկեր |
| Թեմաներ | գեղանկարչություն[4] |
| Ուսուցիչ | Անտոնի Բրոդովսկի, Jan Antoni Blank?, Անտուան Ժան Գրո և Բերտել Տորվալդսեն |
| Աշակերտներ | Józef Buchbinder? |
| Անդամակցություն | Կրակովի գիտական ընկերություն[3] |
Ռաֆալ Հաձևիչ (լեհ.՝ Rafał Hadziewicz, հոկտեմբերի 13, 1803[1], Zamch, Gmina Obsza, Biłgoraj County, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան[2] - սեպտեմբերի 7, 1886[1][3], Կելցե, Կելեցկի գավառ, Kielce Governorate, Warsaw Governorate-General, Ռուսական կայսրություն[3]), հայկական արմատներով լեհ անվանի նկարիչ և մանկավարժ, ով ապրել ու ստեղծագործել է XIX դարում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաձևիչը նկարչության առաջին դասերն առել է լեհական Շչեբժեշին քաղաքում լեհական ազնվականական Զամոյսկի տոհմի ներկայացուցիչների նախաձեռնությամբ բացված գեղարվեստի դպրոցում, որտեղ սովորել է 1816 թվականից 1822 թվականներին։ 1822 թվականին մեկնել է Վարշավա՝ իր արվեստը կատարելագործելու մայրաքաղաքի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետում, պրոֆեսոր Անտոնի Բրոդովսկու ղեկավարությամբ[5]։ Արժանանալով կրթաթոշակի՝ հնարավորություն է ստացել 1829 թվականից 1833 թվականների միջակայքում կերպարվեստի գաղտնիքների ու նրբությունների մեջ խորամուխ լինելու Դրեզդենում, Փարիզում, Հռոմում։
1834 թվականին բնակություն է հաստատել Կրակովում, որտեղ սրբապատկերներով նկարազարդել է մի շարք ուղղափառ եկեղեցիներ։ 1839 թվականին մեկնել է Մոսկվա՝ դասավանդելու տեղի համալսարանի գեղարվեստի ու մաթեմատիկայի ֆակուլտետում։ 1844 թվականին վերադարձել է Վարշավա, սկսել է դասավանդել Լեհաստանի մայրաքաղաքի գեղարվեստի դպրոցում։ 1871 թվականին Հաձևիչը տեղափոխվել է Կելցե, դասախոսական աշխատանքի անցել տեղի համալսարանում։ Կելցեում էլ նա կնքել է իր մահկանացուն։ Նրա աճյունը տեղափոխել են Վարշավա և հողին հանձնել Պովանզկովյան գերեզմանատանը։
Հաձևիչը հեղինակել է բազմաթիվ դիմանկարներ, կրոնական թեմաներով նկարներ, սակայն նրան մեծ համբավ են բերել հատկապես պատմական թեմաներով ստեղծած երկերը. ուսումնասիրողները դրանք հաճախ համեմատում են իտալական Վերածննդի վարպետների բարձրարվեստ աշխատանքների հետ։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաֆալ Հաձևիչի ստեղծագործությունները պահվում են Լվովի կերպարվեստի պատկերասրահում, Կելցեի ազգային թանգարանում, մասնավոր հավաքածուներում։ Նրա ընտիր գործերից են հետևյալ նկարները.
- Սուրբ Նորբերտ (Portret Świętego Norberta, 1826)
- Անտոնինա Չիշկովսկայի դիմանկարը (Portret Antoniny Czyszkowskiej, 1828)
- Հովհաննես Մկրտիչ (Święty Jan Chrzciciel według Rafaela, 1831)
- Կնոջ դիմանկարը (Portret żony – Anastazji z Głowackich, 1834)
- Սալոմեն՝ Հովհաննես Մկրտչի գլխով (Salome z głową Świętego Jana Chrzciciela, 1835)
- Սուրբ Պրաքսեդա (Święta Prakseda – rycina)
- Սուրբ Վալենտին (Święty Walenty pielęgnujący chorych, 1839)
- Դանթեի «Աստվածային կատակերգության» նկարազարդումներից (Ugolino (1843) – ilustracja do Boskiej komedii Dantego – piekło)
- Գեներալ Հենրիկ Կամենսկու մահը (Śmierć generała Henryka Kamieńskiego pod Ostrołęką)
- Միխալ Վիշնևսկու դիմանկարը (Portret Michała Wiszniewskiego)
- Նկարչի մոր դիմանկարը (Portret matki artysty, 1850)
Հաձևիչը մի շարք օֆորտներ (փորագրանկարներ) է պատրաստել իր հեղինակած նկարների հիման վրա։ Դրանցից են՝
- Հուդիթը՝ Հողոփեռնեսի գլխով (Judyta z głową Holofernesa)
- Ծեր հրեան (Stary Żyd)
- Ինքնանկար (Autoportret)
Նկարչի որոշ ստեղծագործություններ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1939 – 1945) կորստյան են մատնվել։ Դրանց շարքում են՝
- Յուզեֆ Տրուկոլասկցու դիմանկարը (Portret Józefy z Trukolaskich – Ledóchowskiej, 1829)
- Լյուդվիկ Ռոստավեցկին (Ludwik Rostawiecki, 1838)
- Պետրոս Առաքյալը (Święty Piotr, 1855)
- Սուրբ Ավգուստինի վեճը (Dysputa Świętego Augustyna)
- Անտոնի Բրոդովսկու դիմանկարը (Portret Antoniego Brodowskiego)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- J. Derwojed, Hadziewicz Rafał, [w:] Słownik artystów polskich i obcych w Polsce działających. Malarze, rzeźbiarze, graficy, t. 3, Wrocław-Warszawa-Kraków-Gdańsk 1979, Zakład Narodowy im. Ossolińskich. Wyd. PAN, s. 6-10 (tu, bogata bibl.).
- J. Puciata-Pawłowska, Rafał Hadziewicz 1803–1886. Życie i twórczość, „Teka Komisji Historii Sztuki”, t. 2, Toruń 1961.
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նկարչի կնոջ դիմանկարը
- Նկարչի մոր դիմանկարը
- Հերոս գեներալ Հենրիկ Կամենսկու մահը
- Անտոնինա Չիշկովսկայի դիմանկարը
- Կնոջ դիմանկար
- Միխալ Վիշնևսկու դիմանկարը
- Ինքնանկար, 1872 թ.
- Ստանիսլավ Շվիձինսկու դիմանկարը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Կերպարվեստի արխիվ
- 1 2 https://www.sejm-wielki.pl/b/psb.8082.1
- 1 2 3 4 5 http://tnk.krakow.pl/czlonkowie/hadziewicz-rafal/
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Biblioteka warszawska, Volume 2; Éditeur:A. Krasiński, 1868 - Original provenant de l'Université de Harvard.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆալ Հաձևիչ» հոդվածին։ |
| ||||||||||||