Ռաֆայել Կառասկո
Արտաքին տեսք
(Վերահղված է Ռաֆաել Կառասկոից)
Ռաֆայել Կառասկո Rafael Carrasco Garrorena | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 28, 1902 Բադախոս, Էստրեմադուրա, Իսպանիա |
| Մահացել է | 1981 Բադախոս, Էստրեմադուրա, Իսպանիա |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | աստղագետ |
| Տիրապետում է լեզուներին | իսպաներեն |
| Պարգևներ | |
Ռաֆայել Կառասկո Գառորենա (իսպ.՝ Rafael Carrasco Garrorena, սեպտեմբերի 28, 1902, Բադախոս, Էստրեմադուրա, Իսպանիա - 1981, Բադախոս, Էստրեմադուրա, Իսպանիա), իսպանացի աստղագետ, աշխատել է Մադրիդի աստղադիտարանում։
Եղել է Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի պրոֆեսոր և Մադրիդի աստղադիտարանի տնօրենի տեղակալ։ 1939 թվականից 1943 թվականները Իսպանական Քաղաքացիական Պատերազմի տարիներին հանվել է պաշտոնից։ Պատերազմից հետո վերականգնվել է պաշտոնում և աշխատել մինչև 1952 թվականը։
Համաձայն Փոքր մոլորակների կենտրոնի տվյալների հայտնագործել է (1644) Ռաֆիտա աստերոիդը 1935 թվականի դեկտեմբերի 16-ին[1]։ Նա նաև հայտնաբերել է C/1932 H1 Կառասկո գիսաստղը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Փոքր մոլորակների կենտրոն (ed.). «Աստերոիդների հայտնաբերողների անվանացանկ». Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Biografia di Pedro Carrasco Garrorena con accenni alla vita di Rafael. (իսպ.)
- Biografia di Pedro e Rafael Carrasco Garrorena. (իսպ.)
- Biografia di Rafael Carrasco Garrorena. (իսպ.)
| ||||||