Ռաֆաելլո (կոնֆետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Raffaello - Ferrero.jpg

Ռաֆաելլո (իտալ.՝ Raffaello[1]),իտալական Ferrero Spa ընկերության կողմից արտադրվող հրուշակեղեն է։ Առաջին անգամ վաճառքի է հանվել 1990 թվականին։ Այն իրենից ներկայացնում է կրեմով և կոկոսի փաթիլներով պատված գետնանուշ։ Որոշակի նմանություն ունի նույն ընկերության կողմից արտադրվող Fererro Rocher շոկոլադե կոնֆետի հետ[2]։

Ռաֆաելլոն մանրադիտակի տակ

100 գրամ կոնֆետի սննդային արժեքը: սպիտակուցներ - 9,3 գ: ճարպեր - 47,8 գ; ածխաջրեր - 36,8 գ: Էներգետիկական արժեքը կազմում է 615 կկալ:

Ռաֆաելոի բաղադրությունն է՝ սերուցք, սպիտակ շոկոլադ, կարագ, կոկոսի փաթիլներ, բոված պնդուկ կամ նուշ, կերակրի աղ[3]։

Ռաֆաելլո կոնֆետները ներկայացվում են սպառողին լավսանի փաթեթավորումով և կարմիր և սպիտակ գույներով ներկված մետաղյա տուփերում: Ինչպես նաև ամեն կոնֆետ գտնվում է թղթե կամ լավսանի փաթեթավորումով: Մեկ կոնֆետը կշռում է 10 գրամ:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Raffaello — Ferrero»։ Վերցված է 2014-06-10 
  2. «Названы марки №1 в России 2009» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-11-ին 
  3. «Кондитерская фабрика Ferrero во Владимирской области»։ Վերցված է 2014-06-10