Ռաքել Ռաստենի
| Ռաքել Ռաստենի | |
|---|---|
| Բնօրինակ անուն | դանիերեն՝ Raquel Rastenni |
| Ծնվել է | 1915, օգոստոսի 21 Կոպենհագեն, DK |
| Երկիր | |
| Մահացել է | 1998, օգոստոսի 17 Skodsborg, Ռուդերսդալ, Մայրաքաղաքային տարածաշրջան, DK |
| Ժանրեր | փոփ |
| Մասնագիտություն | երգչուհի |
| Գործիքներ | վոկալ |
| Պարգևներ | |
Ռաքել Ռաստենի (դանիերեն՝ Raquel Rastenni, լրիվ անունը՝ Աննա Ռեյչել Ռաստեն (դանիերեն՝ Anna Rachel Rastén, օգոստոսի 21, 1915[1], Կոպենհագեն, DK - օգոստոսի 17, 1998[1], Skodsborg, Ռուդերսդալ, Մայրաքաղաքային տարածաշրջան, DK), հրեական ծագումով[2] դանիացի երգչուհի։
1958 թվականին ներկայացրել է Դանիան Եվրատեսիլ 1958 երգի մրցույթում "Jeg rev et blad ud af min dagbog" երգով[3] և զբաղեցրել 8-րդ հորիզոնականը[4][5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգչուհու կարիերան սկսել է 1938 թվականին՝ առաջին անգամ ելույթ ունենալով ռադիոյով։ 1940-ականների սկզբին հիմնել է իր տրիոն, համերգային շրջագայություն կատարել Շվեդիայում, թողարկել առաջին ալբոմը։
1943 թվականի հոկտեմբերին հարկադրված՝ լքել է Դանիան, որն ընկել էր գերմանացի ֆաշիստների տիրապետության տակ։ Ապրել ու ելույթներ է ունեցել Շվեդիայում։ Նրա ոճը համեմատել են Էլլա Ֆիցջերալդի ոճի հետ։
1945 թվականին վերադարձել է Դանիա, դարձել այդ երկրի առաջատար երգիչներից մեկը։ Ռաքել Ռաստենիի հանրահայտ հիթերից են Vovsen i vinduet-ը («Շնիկը պատուհանի մոտ»), Heksedansen-ը («Վհուկի պարը»)։ Ամենից շատ՝ 120 հազար օրինակ վաճառվել է Hele ugen alene («Միայնության յոթ օր») երգի ձայնագրությունը։ Ռաքել Ռաստենին դանիացի առաջին արտիստուհին է, ում հաջողվել է ոսկե ձայնապնակ նվաճել։
Նա երգել է ոչ միայն դանիերեն, այլև շվեդերեն, իդիշով, իվրիտով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ http://www.kvinfo.dk/side/170/bio/1755/|tittel=Rachel Rastenni|besøksdato=2018-07-08|forfattere=|dato=2003-05-15|verk=www.kvinfo.dk|forlag=Dansk Kvindebiografisk Leksikon|sitat=}}
- ↑ «Dansk Melodi Grand Prix». natfinals.50webs.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «ESC-History 1958 - Denmark». esc-history.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Jeg rev et blad ud af min dagbog». digiloo.net (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 7-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Laursen, Carsten Michael (1999). ''Top-Pop: Navne i dansk pop 1950-2000"' ("Top-Pop: Nombres del pop danés 1950-2000"). L&R Fakta. ISBN 87-614-0086-6.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Raquel Rastenni Internet Movie Database կայքում
- Det Virtuelle Musikbibliotek (The Virtual Music Library) article on Raquel Rastenni, in English, with photo)
| Նախորդող՝ Birthe Wilke & Gustav Winckler with Skibet skal sejle i nat |
Denmark in the Eurovision Song Contest 1958 |
Հաջորդող՝ Birthe Wilke with Uh, jeg ville ønske jeg var dig |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաքել Ռաստենի» հոդվածին։ |
| ||||||||||