Ռացիբուժ
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ռացիբուժ | |||||
լեհ.՝ Racibórz ֆր.՝ Ratibor | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 74,96 կմ² | ||||
ԲԾՄ | 200 մետր | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային ինդեքսներ | 47-400 a 47-445 | ||||
Ավտոմոբիլային կոդ | SRC | ||||
Պաշտոնական կայք | raciborz.pl/main/index.html և raciborz.pl | ||||
| |||||
Ռացիբուժ պատմական Ռատիբուրգ (լեհ.՝ Racibórz, գերմ.՝ Ratibor, չեխ․՝ Ratiboř), քաղաք Լեհաստանում: Մտնում է Սիլեզիայի վոևոդության մեջ: Ունի քաղաքային գմինայի կարգավիճակ: Ունի 75.01 կմ²: Բնակչությունը 55.189 մարդ է (2017 թվական)[1]:
Միջնադարում քաղաքը եղել է Սիլեզիայի մի քանի իշխանությունների մայրաքաղաք.
- Ռատիբորի իշխանություն
- Ռատիբոր-Կրնովի իշխանություն:
1840 թվականին Ռատիբորգի հերցոգի տիտղոսը ստացել է Ցու Հոհենլոե Շիլինգֆյուրստ տոհմի արքայազն Վիկտորը` Գերմանական կայսրության ապագա կայսր Խլոդվիգ ֆոն Հոհենլոեի ավագ եղբայրը: Ներկայումս այդ տիտղոսները կրում է նրո ծոռ Վիկտոր I-ը (ծնվ.՝ 1964):
Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի անվանումը, ամենայն հավանականությամբ, առաջացել է սլավոնական Ռացիբոր (գերմանակացված տարբերակով` Ռատիբոր) անունից[2]: Մի վարկածի համաձայն` բառն առաջացել է «rati» — գութան և «bor» — անտառ բառերից: Սակայն այլ աղբյուրներ պնդում են, որ անվանագիտության վերջին ուսումնասիրություններով այն նշանակում է զինվորական պաշտպան, ռազմիկ:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
5-րդ դարի վերջին տարածքը բնակեցվել է արևելագերմանական սիլինգի ցեղերով: Այն Վերին Սիլեզիայի հնաքաղաքներից է: Այստեղով է անցել Կրակով տանող առևտրական ճանապարհը, որը հատել է Օդրա գետը, և որտեղ բլրի գագաթին կառուցվել է Ռատիբուրգի հին ամրոցը: Լեգենդի համաձայն` քաղաքը հիմնադրել է Ռատիբորգ իշխանը, որը եղել է սլավոնական ցեղի առաջնորդ: Ռատիբուրգի պաշտպանական ամրոցը սլավոնական Վերին Սիլեզիայում բնակություն հաստատած գոլենշից ցեղի հինգ հենակետերից մեկն է եղել, որի արդյունքում էլ այն Ռատիբորգի իշխանության մայրաքաղաքի կարգավիճակ է ձեռք բերել: Իշխանությունը հիմնադրվել էր 1172 թվականին, և նրա գոյությունը դադարել է 1742 թվականին, երբ Պրուսիան գրավել է այս տարածքը:
Կա ենթադրություն, որի համաձայն քաղաքն առաջին անգամ հիշատակվել է բավարացի աշխարհագրագետի` 845 թվականի աշխատության մեջ` «Դանուբից հյուսիս ընկած քաղաքների ու տարածքների նկարագրություն» (լատ.՝ Descriptio civitatum et regionum ad septentrionalem plagam Danubii)՝ որպես արևմտյան սլավոնների հինգ ամրոցներից մեկը: Ռացիբուժը Վերին Սիլեզիայի պատմական առաջին մայրաքաղաքն է[3]: Քաղաքի մասին հեղինակավոր աղբյուր է «Լեհական իշխանների ու կառավարողների գործերն ու ժամանակագրությունը» (լատ.՝ Cronicae etimpresa ducum priive Principalum Polonorum) աշխատությունը, որի գրել է բենեդիկտյան օրդենի ամդամ Գալ Անանունը (լատ.՝ Gallus Anonymus) 1108 թվականին, երբ լեհ իշխան Բոլեսլավ III-ը հանդես է եկել Բոհեմիայի թագավորության դեմ և տիրել է Ռատիբուրգին: Բոլեսլավի կամքով 1137 թվականին, երբ տարածքը դարձել է Սիլեզիայի իշխանության մի մասը, հաստատվել է լեհական կառավարում:
Նշանավոր անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եվֆեմիա Ադլերսֆելդ (1854—1941) — գերմանացի գրող, von Ballestrem di Castellengo իշխանուհի
- Վիլիբալդ Բորովից (1893—1945) — գերմանացի ռազմական գործիչ, Երրորդ ռեյխի գեներալ-լեյտենանտ
- Յան Ինսեր (մոտ 1345—1411) — լեհ աստվածաբան, մանկավարժ, Կրակովի համալսարանի` աստվածաբանության պրոֆեսոր, աստվածաբանության պրոֆեսոր
- Առնոլդ Լյուդվիգ Մենդելսոն (1855—1933) — գերմանացի կոմպոզիտոր, մանկավարճ
- Կլաուս Օգերման (1930—2016) — գերմանացի և ամերիկացի գործիքավորող, կոմպոզիտոր, պրոդյուսեր
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Racibórz w liczbach»։ Polska w liczbach
- ↑ Anna Burek (2008-12-12)։ «Prof. Miodek dla raciborzan»
- ↑ Paweł Newerla: Dzieje Raciborza i jego dzielnic, с.13, Racibórz: Wydawnictwo i Agencja Informacyjna WAW, 2008. ISBN 978-83-89802-73-6.(լեհ.)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Karl August Müller: Vaterländische Bilder, oder Geschichte und Beschreibung sämmtlicher Burgen und Ritterschlösser Schlesiens beider Antheile und der Grafschaft Glatz. Zweite Auflage, Glogau 1844, S. 165—171.
- Augustin Weltzel: Geschichte der Stadt Ratibor. Selbstverlag des Verfassers und in Commission, Ratibor 1861 (Volltext in der Google-Buchsuche — 693 Seiten in Frakturschrift, optional Download als PDF, Ausgabe der Bayerischen Staatsbibliothek)., alternativ online bei digitale-sammlungen.de
- Augustin Bogislaus Wentzel: Geschichte des Ratiborer Archypresbiteriates. Breslau 1885.
- Georg Hyckel: Ratibor. Ein Führer durch die Stadt und ihre Geschichte. Oberschlesische Gesellschaftsdruckerei, Ratibor 1929.
- Georg Hyckel: Ratiborer Geschichten. Bilder aus der Geschichte der Stadt Ratibor. Auf Grund von Urkunden aus alten Archiven. Verkehrsverein, Ratibor 1937.