Ռատոմիր Տվրդիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռատոմիր Տվրդիչ
Դիրքը Հարձակվող պաշտպան
Համար 4, 10
Ի ծնե տրված անունը Ռատո Տվրդիչ
Rato Tvrdić
Ծննդյան ամսաթիվ 14 սեպտեմբեր, 1943
Ծննդավայր Հարավսլավիա Սպլիտ, Խորվաթական ԽՍՀ, ՀՍՖՀ
Հասակ 1,85 մ
Կարիերա սկիզբ 1967–1977[1]
Կարիերայի պատմություն
Հարավսլավիա ԿԿ Սպլիտ (1967-1977)
Մեդալներ

ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնություն
 Արծաթ-Մոնտեվիդեո 1967
 Ոսկի-Լյուբլյանա 1970
 Արծաթ-Պուերտո Ռիկո 1974
ՖԻԲԱ-ի Եվրոպայի առաջնություն
 Արծաթ-Իտալիա 1969
 Ոսկի-Իսպանիա 1973
 Ոսկի-Հարավսլավիա 1975

Ռատոմիր (Ռատո) Տվրդիչ (խորվ.` Ratomir "Rato" Tvrdić, սեպտեմբերի 14, 1943(1943-09-14), Սպլիտ), խորվաթ նախկին բասկետբոլիստ։ Հանդես է եկել Հարավսլավիայի բասկետբոլի հավաքականում, որի կազմում մասնակցություն է ունեցել 1972 թվականի ամառային օլիմպիական խաղերին[2], ինչպես նաև հանդես եկել բազմաթիվ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում՝ հաղթելով բազմաթիվ ոսկե և արծաթե մեդալներ։

Տվրդիչն ակումբային բասկետբոլ խաղացել է «ԿԿ Սպլիտ» ակումբում՝ 1967-1975 թթ.։ «Սպլիտի» կազմում Տվրդիչը հաղթել է 2 ազգային առաջնություն (1971 թ., 1977 թ.), 3 Հարավսլավիայի առաջնություն (1972 թ., 1974 թ., 1977 թ.) և 2 Կորաչի գավաթ (1976 թ., 1977 թ.)։

Ազգային հավաքականի կազմում Տվրդիչն արժանացել է ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնության երկու արծաթե (1967 թ., 1974 թ.), մեկ ոսկե (1970 թ.), ինչպես նաև՝ ՖԻԲԱ-ի Եվրոպայի առաջնության մեկ արծաթե (1969 թ.) և երկու ոսկե մեդալների (1973 թ., 1975 թ.)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Zaslužio sam koju suzu sjete
  2. «Օլիմպիական խաղեր». Սպորտս Ռեֆերանս. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ Հոկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]