Ռավվադիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox prétendant à un trône.png
Ռավվադիներ
راوندیان‎‎
Երկիր Իրան
Տիրույթներ Ատրպատական
Ծագում Ռավադ իբն Մուսաննա ալ-Ազդի
Հիմնում 981
Ավարտ 1054
Ազգային պատկանելիություն արաբներ
Դավանանք Իսլամ

Ռավվադիներ կամ Ռավվադյաններ (արաբ․՝ الراوندية‎‎‎‎՝ Ռավանդիա, պարս․՝ دودمان راوندی՝ դոդեմանե Ռավանդի), մուսուլմանական դինաստիա։ Կառավարել են Իրանի Ատրպատական նահանգում՝ 981-1054 թվականներին։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռավվադիները ունեն եմենական արաբական ծագում[1], և Իրան են գաղթել Բասրայից՝ Բաղդադի խալիֆ Աբու Ջաֆար ալ-Մանսուրի (754-775) հրամանով։

Հայկական լեռնաշխարհի սահմանակից որոշ գավառներում և Ատրպատականում (Թավրիզ, Մարաղա, Ղարադաղ, Ահար, Արդեբիլ) հաստատվում են արաբական մի քանի տոհմեր, որոնցից մեկի նահապետն էր ալ-Ռավվադ ալ-Ազդին։ Այս և մյուս տոհմերը ժամանակի ընթացքում ձուլվում են տեղի իրանական ազարիների հետ և ընդունունում իրենց լեզուն (դա իրանական լեզվախմբի լեզու էր և որևէ առնչություն չուներ թյուրքական ադրբեջաներենի հետ[2][3][4][5][6]) և խառնածին ամուսնությունների հետևանքով իրենց հետնորդները աստիճանաբար քրդանում են[7][8][9]։

Ատրպատականը՝ որպես Աբբասյան խալիֆայության նահանգ

Ռավվադ I-ը որպես խալիֆի ներկայացուցիչ՝ ղեկավարում էր Մարաղայում, Թավրիզում, Ահարում և Վարզիգանում։ Նրանից հետո Թավրիզում իշխում էր որդին՝ Վաջնը, ով իր եղբայրների հետ այստեղ կառուցում է մի քանի հասարակական շենքեր և ամրացնում է քաղաքի պարիսպները։ Վաջնայից հետո Թավրիզում իշխում է իր եղբայր Մուհամմադը (8-րդ դարի վերջ-9-րդ դարի սկիզբ)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուսեյն II-ի օրոք սկսում է դինաստիայի հզորացման ու ծաղկման շրջանը։ Մայրաքաղաքը դառնում է Թավրիզը, որը ամրացվում է պարիսպներով։ Օգտվելով նրանից, որ Ատրպատականի Սալարի ամիրա Իբրահիմը հեռացավ Ռեյ, Ռավվադիները գրավում են Ատրպատականի քաղաքները և 981 թվականին վերջնականապես հաղթում նրան։ Ապա նվաճվում է Վասպուրականի թագավորության և Անիի Բագրատունիներին հպատակ Հերի ամիրայությունը՝ Խոյ, Ուրմիա և այլ քաղաքները։ 984 թվականին ողջ Ատրպատականը միավորվել էր Ռավվադիների դրոշի ներքո։

987 թվականին 100 հազարանոց զորքի գլուխ անցած՝ Ռավվադիները արշավում են Հայաստան և հարձակվում Դվինի վրա։ Անիի թագավոր Սմբատ Տիեզերակալը (977-990), հպատակ իշխանների ու թագավորների զորաբանակների հետ ճակատամարտ է տալիս։ Դվինը վերջնականապես միացվում է հայոց թագավորությանը։ 998 թվականին Մամլան ամիրան հերթական անգամ հարձակվում է Հայաստանի վրա։ Հայոց շահնշահ Գագիկ Ա-ն (990-1020), Վանանդի, Տաշիր-Ձորագետի, Վասպուրականի ու Սյունիքի միացյալ զորաբանակով քշում է նրանց Հայաստանից։

Ռավվադիների պետությունը 11-րդ դարի սկզբին

Վահսուդան Ռավվադիի օրոք Ատրպատական են ներխուժում օղուզական ցեղերը։ 1028 թվականին նրա զորքերը պարտություն են կրում Մահմուդ Ղազնևիի կողմից։ Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ Իրանի հյուսիսում հաստատվում են օղուզական 2000 ընտանիքներ՝ Վահսուդանի թույլատվությամբ։ Դրանից հետո օղուզական ցեղերի հոսքը ոչ միայն չի դադարում, այլև նոր թափ է առնում[10]։

1020-1040-ական թվականներին քոչվորները չորս անգամ հարձակվում են Ատրպատականի վրա, սակայն Վահսուդանը կարողանոում է հետ պահել նրանց։ 1054 թվականին նա ստիպված ընդունում է Տուղրիլ բեկի գերիշխանությունը։ Աբու Նասր Մամլան II-ը (1054-1071) արդեն կառավարում էր որպես սելջուկների հպատակ ամիրա։

1071 թվականին տեղի է ունենում Մանազկերտի ճակատամարտը։ Հայկական լեռնաշխարհի մեծագույն մասը զավթած Բյուզանդական կայսրության համար խիստ կարևոր ճակատամարտում սելջուկյան սուլթան Ալփ-Արսլանը (1064-1072) ոչ միայն հաղթում է բյուզանդացիներին, այլև գերի է վերցնում կայսր Ռոմանոս IV Դիոգենեսին (1067-1071)։ Դրանից հետո իր տիրույթներում սուլթանը նշանակում է նոր կառավարիչներ։

Թավրիզում վերջ է տրվում Ռավվադիների իշխանությանը, և կառավարիչ է նշանակվում սուլթանի ներկայացուցիչը։ 1107 թվականին Վահսուդանի ժառանգներից Ահմադիլ իբն Իբրահիմը օգնում է սելջուկյան սուլթան Մուհամմադ I-ին, և դառնում Մարաղայի կառավարիչը։ Ռավվադիները մասնակցում են նաև Խաչակրաց արշավանքներին։

Գահացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անունները և իշխանության տարիները նշված են ըստ Քեմբրիջի համալսարանի[11]

  • Ռավվադ I իբն Մուսաննա ալ-Ազդի
  • Մուհամմադ
  • Ռավվադ II
  • Հուսեյն I (955–988), Ատրպաատականի միավորումը Ռավվադիների դրոշի ներքո
  • Մամլան I (988–1000), 998 թվականին հարձակվել էր Բագրատունիների թագավորության վրա
  • Հուսեյն II (1000–1019)
  • Վահսուդան (1019–1054)
  • Աբու Նասր Մամլան II (1054–1071), ընդունել էր սելջուկների գերիշխանությունը

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Cambridge History of Iran / Edited by J. A. Boyle, John Andrew Boyle. — Cambridge University Press, 1968. — Т. 5. — С. 32.
  2. Azari or the Ancient Language of Azarbaijan [Persian Language]آذري يا زبان باستان آذربايگان Ahmad Kasravi, Ehsan Yarshater, Mahmoud Gudarzi, Mohammad Ghazvini ISBN 0-936347-31-7 Publication Date: 1993
  3. The Ancient Language of Azarbaijan, by B.W. Henning
  4. Талыши как носители древнего языка Азербайджана
  5. Б. В. Миллер. О языке населения Азербайджана до отуречения этой области» М., 1930.
  6. Азери был вытеснен тюркским языком после сельджуского завоевания, в XI—XVI веках (см.: Грамматика талышского языка; История Востока, в 6 т. — М.: Восточная литература РАН, Т. 2, Восток в средние века, 1997.; Миллер Б. В. Талышский язык, М., 1953, стр. 55: За два столетия господства сельджуков и хорезмшахов тюркские языки стали распространяться в Азербайджане, но все же язык местного населения азари оставался ещё в общем употреблении. При монголах тюркские племена снова наводнили страну, и коренное иранское население постепенно стало численно уменьшаться, уступая место тюркам и принимая их язык. Язык азари стал терять свое значение и распространение. (…)Наступает эпоха двуязычия, предшествующая отуречению местного населения. Оно завершилось в период от конца монголов до начала Сефевидов.
  7. Sharaf Nama
  8. Mehrdad R. Izady The Sharafnam̂a, or, The history of the Kurdish nation, 1597 "Rawwadi Kurds.."
  9. Ian Richard Netto, Encyclopaedia of Islam, "There was a succession of Kurdish dynasties such as ... Rawwadids of Tabriz and Azerbayjan"
  10. Алиярлы С. История Азербайджана. — Баку, 2008. — с. 210.
  11. The Cambridge History of Iran, Band 4 by R. N. Frye