Ռաս-Էլ-Այն (Ուրֆայի գավառ)
Արտաքին տեսք
| Քաղաք | ||
|---|---|---|
| Ռաս-Էլ-Այն | ||
| 36°50′46″N 40°2′56″E / 36.84611°N 40.04889°E | ||
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
| Երկրամաս | Ուրֆայի գավառ | |
| Հիմնադրված է | հունվարի 21, 1982[1] թ. | |
| Այլ անվանումներ | Ռաշ Այն, Ռասել Անի, Ռաս-էլ-Աին, Ռասուլ Այն, Ռեսուլ Այնի, Րասուլ Այն, Վարդա | |
| Մակերես | 2,001 կմ², 1589 կմ² | |
| ԲԾՄ | 366 մետր | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | ▲87 684 մարդ (2018) | |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
| Տեղաբնականուն | Ռաս-Էլ-Այնեցի | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
| Փոստային ինդեքսներ | 63570 | |
| Ավտոմոբիլային կոդ | 63 | |
| Պաշտոնական կայք | ceylanpinar.gov.tr | |
|
| ||
Ռաս-Էլ-Այն, քաղաք Հայոց Միջագետքում, Եդեսիայի տարածքում, իսկ ապա գյուղաքաղաք Ուրֆայի նահանգի Ուրֆայի գավառում։ Գտնվում էր Եփրատ գետի ձախ կողմի Խաբուր վտակի ափին, Ուրֆա քաղաքից հարավ-արևելք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի մասին հիշատակվում է Կիլիկիայի թագավոր Լևոն Բ-ի 1212 թվականի լատիներեն պատվոգրում։
Ըստ ոմանց բնակավայրը համապատասխանում է Միտանի ցեղային միության Վաշականի մայրաքաղաքին։
Թուրքական տիրապետության տարիներին կորցրել է իր նշանակությունը և վերածվել է գյուղաքաղաքի։
Մեծ Եղեռնի տարիներին Ռաս-Էլ-Այնը թուրքերը վերածել են համակենտրոնացման ճամբարի, որտեղ բռնավորները պետք է մասնակցեին Բեռլին-Բաղդադ երկաթուղու թունելների շինարարությանը։ Եղեռնի տարիներին այստեղ դաժանորեն կոտորվել է ավելի քան 100 000 հայեր[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.icisleri.gov.tr/illeridaresi/il-ve-ilce-kurulus-tarihleri
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 438-439
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
| ||||||||||||||
