Jump to content

Ռասո դա Կատարինա էկոլոգիական կայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռասո դա Կատարինա էկոլոգիական կայան
Estação Ecológica Raso da Catarina
Տեսակէկոլոգիական կայան
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքԻտամարաժու
Հիմնվել էհունվարի 3, 1984[1]
Մակերես104 849 հեկտար
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Ռասո դա Կատարինա էկոլոգիական կայանը գտնվում է Բրազիլիաում
Ռասո դա Կատարինա էկոլոգիական կայան

Ռասո դա Կատարինա էկոլոգիական կայան (պորտ.՝ Estação Ecológica Raso da Catarina), խստորեն պաշտպանված էկոլոգիական կայան Բրազիլիայի Բահիա նահանգում։ Ընկած է Կաատինգա բիոմի Ռասո դա Կատարինա էկոշրջանում։

Տեղագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաատինգա բիոմում գտնվող էկոլոգիական կայանը, որն ընդգրկում է 104,842 հա տարածք (259,070 ակր), ստեղծվել է 2001 թվականի հոկտեմբերի 11-ին։ Ղեկավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[2]։ Արգելոցը դասակարգվում է որպես Բնության պահպանության միջազգային միության Iա կատեգորիա (խիստ բնական արգելոց)։ Արգելոցն ընդգրկում է Բահիա նահանգի Ռոդելաս, Պաուլու Աֆոնսու և Ժերեմուաբու մունիցիպալիտետներից որոշ հատվածներ[3]։ Այն հարավում սահմանակցում է 67,234 հա տարածքով Սեռա Բրանկա/ Ռասո դա Կատարինա բնապահպանական տարածքին, որը ստեղծվել է 2001 թվականին[4]։ Էկոլոգիական կայանը դարձել է Կաատինգա էկոլոգիական միջանցքի մի մասը, որը ստեղծվել է 2006 թվականի մայիսին[5]։

Նպատակն է պահպանել բնությունը և աջակցել գիտական հետազոտություններին։ Մասնավորապես, պահպանել էնդեմիկ և/կամ վտանգված տեսակներին, ինչպիսիք են՝ արմադիլը (Tolypeutes tricinctus), սպիտակազարդ գուանը (Penelope jacucaca), դեղնավուն ազնվասարեկը (Carduelis yaerrellii), պուման (Puma concolor greeni) և այլն[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://legis.senado.leg.br/norma/511908/publicacao/15644923
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 3-ին.
  3. 3,0 3,1 [1]
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 3-ին.
  5. [2]