Ռասել Դրայսդեյլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռասել Դրայսդեյլ
Russell Drysdale Max Dupain 1945.jpg
Ծնվել էփետրվարի 7, 1912(1912-02-07)[1][2][3][4]
ԾննդավայրBognor Regis, Arun, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էհունիսի 29, 1981(1981-06-29)[1][2][3][4] (69 տարեկանում)
Մահվան վայրՍիդնեյ, Ավստրալիա
ՔաղաքացիությունFlag of Australia.svg Ավստրալիա
ԿրթությունԳրանդ Շոմեր ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներThe Drover's Wife?, The cricketers?, Sofala? և West Wyalong?
ՊարգևներWynne Prize? Ավստրալիայի շքանշանակիր[5] և Ասպետ-բակալավր[6]
Russell Drysdale Վիքիպահեստում

Սըր Ջորջ Ռասել Դրայսդեյլ, (անգլ.՝ Sir George Russell Drysdale, փետրվարի 7, 1912(1912-02-07)[1][2][3][4], Bognor Regis, Arun, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 29, 1981(1981-06-29)[1][2][3][4], Սիդնեյ, Ավստրալիա), հայտնի է նաև Թասս Դրայսդեյլ (Tass Drysdale) անունով, 20-րդ դարի ավստրալացի նկարիչ: 1947 թվականին իր «Սոֆալա» («Sofala») աշխատանքի համար արժանացել է հեղինակավոր Wynne Prize մրցանակի[7][8]: Նրան է վերապահվել Վենետիկի 1954 թվականի բիենալեում Ավստրալիան ներկայացնելու պատիվը: Արվեստաբանների եզրահանգմամբ՝ Ռասսել Դրայսդեյլը կրել է աբստրակտ ու սյուրռեալիստական արվեստների ազդեցությունը և ստեղծել ավստրալական իրականության նորահայաց պատկերավորում, որը նույնքան հեղափոխիչ է և ազդունակ, որքան Թոմ Ռոբերտսի արվեստը[9]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1912 թվականի փետրվարի 7-ին, Անգլիայի Սասեքս կոմսության Բոգնոր Ռիջիս քաղաքում: 1923 թվականին ընտանիքով տեղափոխվել է Ավստրալիա, բնակություն հաստատել Մելբուռն քաղաքում: Ռասելը սովորել է Գիլոնգի դպրոցում: Նա տեսողության հետ կապված խնդիրներ է ունեցել, որոնք ուղեկցել են նրան մինչև իր կյանքի ավարտը: Հենց այդ հանգամանքն է խանգարել, որ կամավոր, իր դիմումի համաձայն անցնի զինվորական ծառայության[10]:

Դրայսդեյլն աշխատել է Քվինսլենդում՝ քեռուն պատկանող ագարակում, այնուհետև անասնապահի օգնական է եղել Վիկտորիայում[7]: Նկարիչ և արվեստաբան-քննադատ Դերիլ Լինդսեյի հետ ունեցած պատահական հանդիպումը նրա մեջ հույսեր է արթնացրել իր ունակություններն ու ուժերը փորձելու կերպարվեստի ասպարեզում: 1935-ից մինչև 1938 թվականը Մելբուռնում աշակերտել է մոդեռնիստ նկարիչ, մանկավարժ Ջորջ Բելլին, 1938-1939 թվականներին մի քանի անգամ տևական ժամանակահատվածներով այցելել է Եվրոպա, հաճախել Լոնդոնի ժամանակակից արվեստի գրոսվենորյան դպրոցի (The Grosvenor School Of Modern Art) և Փարիզի Շոմիեր ակադեմիայի (Académie de la Grande Chaumière) պարապմունքներին ու դասախոսություններին[11][12]: 1939 թվականի հունիսին, երբ երրորդ անգամ է Եվրոպայից վերադարձել հայրենի եզերք, Դրայսդեյլն Ավստրալիայում արդեն որոշակի ճանաչում էր ձեռք բերել՝ որպես փայլուն հույսեր ներշնչող, նորահայտ տաղանդ:

1947 թվականին Ջորջ Ռասել Դրայսդեյլն իր «Սոֆալա» կտավի համար արժանացել է կերպարվեստի ասպարեզի ամենահեղինակավոր մրցանակներից մեկին՝ Wynne Prize-ի: 1954 թվականին էլ հենց նրան են վստահել ներկայացնելու Ավստրալիան Վենետիկի հանրահայտ բիենալեում: Արժևորելով արվեստում նրա ներդրած ծանրակշիռ ավանդը՝ Մեծ Բրիտանիայի թագուհին 1969 թվականին նրան շնորհել է ասպետի կոչում[13], Ավստրալիայի կառավարությունն էլ 1980 թվականին պարգևատրել է Order of Australia (civil / general division) շքանշանով[14]:

Բացի վերոնշյալ «Սոֆալա»-ից, Ռասել Դրայսդեյլի լավագույն աշխատանքներից են համարվում հետևյալ կտավները.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Klepac Lou (1983)։ The Life and Work of Russell Drysdale։ Bay Books։ ISBN 0-85835-685-6 . Republished as Russell Drysdale in 1996 by Murdoch Books (0864115237)
  • Smith Geoffrey (1997)։ Russell Drysdale 1912–81։ National Gallery of Victoria։ ISBN 0-7241-0197-7 
  • Dutton Geoffrey (1981)։ Russell Drysdale: A Biographical and Critical Study։ Angus & Robertson։ ISBN 0-207-14430-3 
  • Dutton Geoffrey (1989)։ Russell Drysdale 1912–1981: A Biographical Sketch։ Mallard Press։ ISBN 1-86325-801-9 
  • Drysdale Russell (1974)։ Russell Drysdale's Australia։ Ure Smith։ ISBN 0-7254-0212-1 
  • Drysdale Russell (1981)։ Drysdale Drawings (1935–1980: 16–31 March 1981)։ Melbourne: Joseph Brown Gallery։ ISBN 0-9595056-1-X 
  • Drysdale Russell (1985)։ Russell Drysdale: Paintings, 1940–1972։ New South Wales: S.H. Ervin Museum and Art Gallery, National Trust of Australia։ ISBN 0-909723-63-X 
  • Da Costa Caroline (1989)։ Russell Drysdale and Donald Friend : works on paper and selected paintings by two highly acclaimed Australian artists, 23 November – 16 December 1989։ Savill Galleries։ ISBN 0-9587524-1-9։ OCLC 27615173 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. https://honours.pmc.gov.au/honours/awards/870054
  6. https://honours.pmc.gov.au/honours/awards/1083451
  7. 7,0 7,1 Short John Rennie (2005)։ Imagined Country: Environment, Culture, and Society։ Syracuse University Press։ էջ 211։ ISBN 0-8156-2954-0 
  8. Drysdale Russell (1947)։ «Sofala»։ AGNSW collection record։ Art Gallery of New South Wales։ Վերցված է 9 May 2016 
  9. Osborne, Harold, ed. (1970) Oxford Companion to Art, Oxford, Oxford University Press
  10. Australian Dictionary of Biography. Retrieved 21 December 2017
  11. «Drysdale, Russell (1912–1981)»։ Australian War Memorial։ Վերցված է 2007-08-10 
  12. 12,0 12,1 «Исскуство стран и народов мира. Краткая художественная энциклопедия». Советская энциклопедия. Москва. 1962. Том. 1. стор. 11.(ռուս.)
  13. (անգլերեն)Sito web del Dipartimento del Primo Ministro e del Governo: dettaglio decorato.
  14. (անգլերեն)Sito web del Dipartimento del Primo Ministro e del Governo: dettaglio decorato.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]