Ռասել Բրաուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռասել Բրաուն
Marguerite and Valentin.jpg
Բնօրինակ անունանգլ.՝ Russell Braun
Ծնվել էհուլիսի 19, 1965(1965-07-19)[1] (57 տարեկան)
Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ԵրկիրFlag of Canada (Pantone).svg Կանադա
Մասնագիտություներգիչ և օպերային երգիչ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ
ԿրթությունՏորոնտոյի համալսարան և Թագավորական երաժշտական ակադեմիա
Պարգևներ
Կայքrussellbraun.com

Ռասել Բրաուն (անգլ.՝ Russell Braun, հուլիսի 19, 1965(1965-07-19)[1], Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), ժամանակակից կանադացի օպերային երգիչ, բարիտոն, ծնունդով Գերմանիայից։ Ջունոյի մրցանակակկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռասել Բրաունը կանադացի բարիտոն Վիկտոր Բրաունի որդին է։ Ծնվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ֆրանկֆուրտ քաղաքում։ Մանկությունը անց է կացել Քյոլնում։ Նրա ծնողների տանը միշտ երաժշտական փորձեր են կատարվել և տեղի են ունեցել երաժշտական երեկոներ, այսպիսով կյանքի առաջին տարիներից շփվել է դասական երաժշտության հետ։

1982 թվականին Ռասել Բրաունը տեղափոխվել է Կանադայի Տորոնտո քաղաք[2] , որտեղ նրա մայրը՝ Իրեն Շվիգ Բրաունը, ստացել էր աշխատանք Թագավորական երաժշտական կոսերվատորիայում, իսկ ավելի ուշ Կանադական օպերայում։ Ռասելը նոտագրությունը սովորել է մորից, իսկ 1982 թվականից սկսել է դաշնամուր պարապել Թագավորական կոնսերվատորիայում։ Ժամանակի ընթացքում նրա հետաքրքրությունը երգի հանդեպ գերակշռել է և 1987 թվականից նա սկսել է օպերային երգի դասեր վերցնել և սկսել է երգել Կանադական օպերայի երգչախմբում։

1992 թվականին «Դոն Ժուան» ուսանողական օպերային ներկայացման Բրաունին նկարտում է Կանադական օպերայի տնօրեն Բրայն Դիկին, և հրավիրում նրան կատարելու Ֆիգարոյի դերը Սևիլյան սափրիչ օպերայում։ 1992 թվականին գլխավոր բեմում կատարած հաջող առաջնախաղը հիմք դրեց Բրաունի պրոֆեսիոնալ կարիերային։

Հետագայում Բրաունը կատարել է Պապագենոյի («Կախարդական սրինգ»), Գիլելմոյի («Այսպես են վարվում բոլորը»), Ալմավիվայի («Ֆիգարոյի ամուսնությունը»), բժիշկ Ֆալկի («Չղչիկը»), Մերկուցիո («Ռոմեո և Ջուլիետա»), Վալենտինայի («Ֆաուստ»), Նիկա Կարաուեի («Մեծն Գեթսբի»), ավելի ուշ Եվգենի Օնեգին համանուն օպերայում[3]։

Հանդես է գալիս Մետրոպոլիտեն օպերայում, Լա Սկալայում։ Նրա համերգային երգացանկը ներառում է Ֆրանց Շուբերտի, Հենդելի Բրիտենի ստեղծագործությունները։

2016 թվականին արժանացել է Կանադայի շքանշանի և ստացել Կանադայի միաբանության սպա պատվավոր կոչումը[4]։

Ձայնագրությունների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Liebeslieder and Folk Songs. The Aldeburgh Connection, Russell Braun, Catherine Robbin, Benjamin Butterfield. 1995. CBC Records
  • Le Souvenir: Canadian Songs for Parlour and Stage. Sally Diblee, Russell Braun, Carolyn Maule. 1996. Centredisques
  • Пёрселл, Генри|Purcell, Henry. Dido and Aeneas. Boston Baroque, Martin Pearlman cond. 1996. Telarc
  • Shattered night, shivering stars. — Alexina Louie.National Arts Centre Orchestra, Martin Beaver, Russell Braun, Cantata Singers of Ottawa, Lawrence Ewashko, Mario Bernardi cond. 1999. CBC Records
  • Serata Italiana. Russell Braun, Michael Schade, Canadian Opera Company Orchestra]], Richard Bradshaw cond. 2000. CBC Records
  • Meditation. — Gerald Finzi. Manitoba Chamber Orchestra, Simon Streatfeild cond. 2000. CBC Records[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. Citron Paula։ Music Mavens։ University of Toronto Magazine։ Վերցված է 2017-05-25 
  3. 3,0 3,1 «Russell Braun»։ www.thecanadianencyclopedia.ca։ Վերցված է 2020-08-02 
  4. «Governor General Announces 100 New Appointments to the Order of Canada as Canada Turns 150»։ The Governor General of Canada His Excellency the Right Honourable David Johnston։ Վերցված է 31 December 2016