Ռասա Յուկնևիչենե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռասա Յուկնևիչենե
Rasa Juknevičienė in Ukraine - 2018 (MUS0034) (cropped).jpg
 
Կուսակցություն՝ Հայրենիք Միություն - Լիտվայի քրիստոնյա դեմոկրատներ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 26, 1958(1958-01-26) (64 տարեկան)
Ծննդավայր Պանևեժիս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Lithuania.svg Լիտվա

Ռասա Յուկնևիչենե (լիտ.՝ Rasa Juknevičienė, հունվարի 26, 1958(1958-01-26), Պանևեժիս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ, ի ծնե անուն՝ Ուրբոնայթ, առաջին ամուսնության մեջ` Ռաստաուսկիենե), լիտվացի քաղաքական գործիչ, Լիտվայի Հանրապետության Սեյմի անդամ 1996 թվականից, Լիտվայի Հանրապետության պաշտպանության նախարար 2008-2012 թվականներին[1] («Տարածաշրջանի պաշտպանության նախարար»)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականին ավարտել է Պանեվեզիսի 10-րդ միջնակարգ դպրոցը։ 1977-1983 թվականներին սովորել է Կաունասի բժշկական ինստիտուտում: 1983 թվականին աշխատել է Պանեվեզիսի կենտրոնական հիվանդանոցում, 1984-1990 թվականներին՝ Պասվալիսի կենտրոնական հիվանդանոցում որպես մանկաբույժ:

Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, նորվեգերեն լեզուներին: Ամուսնացած է, ամուսինը՝ Զյանոնաս Յուկնևիչուս, փաստաբան։

Հանդես է եկել հոդվածներով պարբերական մամուլում։ Թողարկվել է «Politika mano gyvenime nebuvo planuota» հոդվածների ժողովածուն (Կաունաս, 2008):

Պրակտիկա է անցել Ֆրանսիայի պետական կառավարման և քաղաքականության ոլորտներում (1993), Նորվեգիայում և Գերմանիայում (1995), Մեծ Բրիտանիայում (1996), ԱՄՆ-ում (1998)։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին ներգրավվել է Սայուդիսի (լիտ.՝ Sąjūdis, «Շարժում») գործունեության մեջ և դարձել Պասվալիսի Սայուդիսի խորհրդի նախագահը։ 1990 թվականին ընտրվել է Լիտվայի Գերագույն խորհրդի (Վերականգնման Սեյմ) անդամ։ Ընտրվել է Սեյմի անդամ 1996-2000, 2000-2004, 2004-2008, 2008-2012, 2012-2016, 2016-2020 թվականներին:

Սեյմում 1992-1996 թվականներին եղել է ընդդիմադիր մամուլի հետ հաղորդակցության ներկայացուցիչ և Լիտվայի «Հայրենիքի միություն» պահպանողական խմբակցության օգնական, 1999-2000 թվականներին՝ Սեյմի նախագահի տեղակալ, միևնույն ժամանակ եղել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Սեյմի պատվիրակության նախագահը և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Սեյմի պատվիրակության ղեկավարը[2]։ «Հայրենիքի միություն» (Լիտվայի պահպանողականներ) կուսակցության անդամ՝ հիմնադրման օրվանից, կուսակցության վարչության անդամ 1996-1999 թվականներին, 1999 թվականից՝ կուսակցության փոխնախագահ։

2008 թվականի հոկտեմբերի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Սեյմի պատգամավոր։ Նույն թվականի նոյեմբերի 18-ից Ազգային անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի անդամ է։ 2008 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 2012 թվականի դեկտեմբերը՝ Լիտվայի պաշտպանության նախարար։

Ռասա Յուկնևիչենեն և ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Մ. Գեյթսը Պենտագոնում․ 2009 թվականի փետրվարի 12

2019 թվականի Եվրախորհրդարանի ընտրություններից ի վեր Յուկնևիչենեն ծառայում է խորհրդարանի զարգացման կոմիտեում։ Բացի իր հանձնաժողովային առաջադրանքներից, նա Եվրախորհրդարանի պատգամավորներն ընդդեմ քաղցկեղի խմբի կազմում է[3]։

Եվրախորհրդարանի պատգամավոր, 2019-ից մինչ օրս։

Այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ (ECFR), անդամ[4]
  • Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոն (CEPA), Խորհրդատվական խորհրդի անդամ (2014 թվականից)

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Doreen Carvajal (December 28, 2010), French Deal to Sell Ships to Russians Is Criticized New York Times.
  2. Mikhail Klikushin (July 6, 2017), Ex-Lithuanian Defense Minister Under Fire for Racist Remarks in Washington The Observer.
  3. MAC MEPs in the 2019-24 legislature MEPs Against Cancer. In 2021, she became Vice-Chair of the Group of the European People's Party in the European Parliament.
  4. Members European Council on Foreign Relations.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]