Jump to content

Ռաջ Ջագդիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաջ Ջագդիշ
հինդի՝ जगदीश राज
Ծնվել է1928
ԾննդավայրՍարգոդհա, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էհուլիսի 28, 2013(2013-07-28)[1]
Մահվան վայրՄումբայ, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Երեխա(ներ)Anita Raj?

Ջագդիշ Ռաջ Խուրանա (անգլ.՝ Jagdish Raj Khurana, 1928, Սարգոդհա, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հուլիսի 28, 2013(2013-07-28)[1], Մումբայ, Հնդկաստան), առավելապես ոստիկանի կերպար մարմնավորելու դերերով հայտնի դարձած հնդիկ դերասան[2][3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապագա դերասանը ծնվել է 1928 թվականին Սարգոդհա քաղաքում, որն այժմ տեղակայված է Պակիստանի։ Ջագդիշն իր դեբյուտային ֆիլմում նկարահանվել է 11 տարեկան հասակում, իսկ ոստիկանի դերում առաջին անգամ հանդես է եկել 1956 թվականին՝ նկարահանվելով «Հետախուզության տեսուչ» կինոնկարում[4]։

Ոստիկանական դերերից զատ՝ Ռաջը որոշ ֆիլմերում կերտել է նաև հանցագործների, դատախազի և դատավորի դերեր։ Նրա պրոֆեսիոնալ կինոկարիերան տևել է 1954-ից 2004 թվականներին՝ այդ տարիների հանրագումարում նկարահանվելով 260 ֆիլմերում։ Նրա դուստրը՝ Անիտա Ռաջը, նույնպես դերասանուհի է դարձել՝ կերտելով ոստիկանի դստեր դերը[5]։

Ռաջն ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում ամենատիպաժային դերասան՝ 144 կինոնկարներում կերտելով ոստիկանի կերպար[6]։

Ռաջը մահացել է ռեսպիրատոր հիվանդությունից 2013 թվականի հուլիսի 28-ին՝ 84 տարեկան հասակում, Մումբայ քաղաքում։ Դերասանն ունեցել է 3 երեխա (2 դուստր՝ Անիտան և Ռուպան, 1 որդի՝ Բոբբին[7]):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Jagdish Raj, World’s Most Typecast Actor, Dies at 84
  2. «Jagdish Raj». IMDb (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին.
  3. «Ты не поверишь! Индийские знаменитости, имена которых занесены в Книгу рекордов Гиннесса — Bollywoodtime.ru». bollywoodtime.ru. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին.
  4. «Bollywood`s Cops Films: Recent History — Sify.com». web.archive.org. 2006 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 39 (օգնություն)
  5. «Wayback Machine». web.archive.org. 2013 թ․ հուլիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Metro Film Reporter (2013 թ․ հուլիսի 29). «'World's most typecast actor' dies». Metro (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին.
  7. «Умер актёр-рекордсмен Книги Гиннеса». ФильмПРО (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]