Jump to content

Մուկկու Ռաջու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռաջու Մուկկուից)
Մուկկու Ռաջու
տելուգու՝ ముక్కురాజు
Ծնվել է1931[1] կամ 1932
ԾննդավայրUndi, West Godavari district, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էհուլիսի 31, 2014(2014-07-31)
Մահվան վայրUndi, West Godavari district, Անդհրա-Պրադեշ, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունպարուսույց և կինոդերասան
Պարգևներ և մրցանակներ

Սագիրաջու Ռաջանմրաջու (անգլ.՝ Sagiraju Rajamraju, 1931[1] կամ 1932, Undi, West Godavari district, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հուլիսի 31, 2014(2014-07-31), Undi, West Godavari district, Անդհրա-Պրադեշ, Հնդկաստան), հնդիկ պարուսույց և թելուգուական ֆիլմերի դերասան։ Նրա խաղացած դերերի քանակը հասնում է 100-ից 1000-ի[2][3][4]։ 2008 թվականին 1940 Lo Ока Gramam ֆիլմում լավագույն դերի համար արժանացել է Nandi Nandi award-ի[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուկկու Ռաջուն ծնվել է 1931 թվականին՝ գյուղացիներ Թանդիր Բապիրաջուի և Սատյավաթամայի ընտանիքում։ 1941 թվականին հեռացել է դպրոցից՝ աջակցելով Սատյագրահի մարտավարությանը՝ դպրոցների բոյկոտի ձևով[6]։ Ռաջուն կինոյի արդյունաբերությանը միացել է որպես խորեոգրաֆ, իսկ հետո դարձել դերասան։ Նա մեծ ժողովրդականություն է վայելել Ռ. Նարայանամուրտիի սոցիալական դրամաներում ունեցած դերերի շնորհիվ։ Մուկկու Ռաջուին կարելի է տեսնել ռեժիսորներ Erra Sainyam-ի, Ore Rikshaw-ի և Cheemala Dandu-ի գրեթե յուրաքանչյուր ֆիլմում։

Դերասանի նկարահանված ֆիլմերից ամենամեծ հիթը Սինգիտամա Շրինիվասա Ռաոյի «Մայուրի» ֆիլմն է[7]։ Չնայած Մուկկու Ռաջուն հիմնականում խաղում էր էպիզոդիկ և երկրորդ պլանի դերեր, սակայն նրան մի քանի անգամ հրավիրել են որպես գլխավոր հերոս կամ չարագործ[8][9]։ Այս դեպքերից մեկում ապագա խորեոգրաֆ և ռեժիսոր Պրաբու Դևան նշանակվել է նրա օգնական[10]։

Ունենալով բազմակողմանի տաղանդ՝ Մուկկու Ռաջուն զբաղվել է պարեր, մարտական տեսարաններ բեմադրելով և գրել է սցենարներ։ Առնվազն երկու անգամ հանդես է եկել որպես պարային ֆիլմերի ռեժիսոր։ Քրտնաջան աշխատել է, դասավանդել պարողների և նույնիսկ իր գումարը ծախսել ուսման ընթացքում նրանց սատարելու համար, ինչի համար 2003 թվականին նրան շնորհվել է 10 հազար ռուփի։ Վերջին ամիսներին ունեցել է առողջական խնդիրներ։ Մուկկու Ռաջուն մահացել է հայրենի Չերկուվադա նահանգում, Արևելյան Գոդավարիի Ունդի կոմսությունում՝ 2014 թվականի հուլիսի 31-ին, 83 տարեկան հասակում։ Նա ուներ կին, երկու դուստր և մեկ որդի։ Նրա փեսաներից մեկը նույնպես կապված է թելուգու կինոարտադրության հետ[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Actor Mukku Raju is no more» (անգլերեն). Andhra Headlines. 2014 թ․ հուլիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  3. «Veteran actor Mukku Raju passes away» (անգլերեն). sakshipost.com. 2014 թ․ հուլիսի 31. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.(չաշխատող հղում)
  4. «National Award Winning Telugu Actor No More» (անգլերեն). Gulte.com. 2014 թ․ հուլիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  5. «Telugu movie «Gamyam» bags four Nandi Film Awards». The Hindu (անգլերեն). 2009 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  6. «నటుడు, డాన్స్ మాస్టర్ ముక్కు రాజు కన్నుమూత» (թելուգու). FilmiBeat. 2014 թ․ հուլիսի 31. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  7. «Actor Rajamraju passes away at 83». The Times of India (անգլերեն). 2014 թ․ հուլիսի 31. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  8. «NTR's choreographer Mukkuraju no more». The Hans India (անգլերեն). 2014 թ․ հուլիսի 31. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  9. «నృత్యదర్శకుడు ముక్కురాజు కన్నుమూత» (թելուգու). Sakshi.com. 2014 թ․ հուլիսի 31. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  10. «Dancers' Union extends help to Mukku Raju» (անգլերեն). Indicine. 2014 թ․ հուլիսի 31. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  11. «Senior Actor/Choreographer Mukku Raju is No More!!» (անգլերեն). Aptoday.com. 2014 թ․ հուլիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.