Ռաջանի Պալմ Դաթ
| Ռաջանի Պալմ Դաթ անգլ.՝ Rajani Palme Dutt | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 19, 1896[1] |
| Ծննդավայր | Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] |
| Մահացել է | դեկտեմբերի 20, 1974[1] (78 տարեկան) |
| Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Բալիոլ քոլեջ և Պերս դպրոց |
| Մասնագիտություն | լրագրող, քաղաքական գործիչ և communist |
| Ամուսին | Սալմե Դաթ |
| Ծնողներ | մայր՝ Աննա Ավգուստա Դաթ |
| Կուսակցություն | Մեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցություն[3] |
Ռաջանի Պալմ Դաթ (անգլ.՝ Rajani Palme Dutt, հունիսի 19, 1896[1], Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] - դեկտեմբերի 20, 1974[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), հնդկական և շվեդական ծագմամբ անգլիացի պատմաբան և հրապարակախոս։ Մոսկվայի պետական համալսարանի պատվավոր դոկտոր (1962 թվականից)։ Մեծ Բրիաանիայի կոմունիստական կուսակցության անդամ (1920)։ Սովորել է Օքսֆորդի համալսարանում, որտեղից հեռացվել է (1917 թվականին) մարքսիստական պրոպագանդա վարելու համար։ 1922 թվականին ընտրվել է կոմկուսի ԿԿ-ի և քաղբյուրոյի անդամ։ 1943-1961 թվականներին եղել է կոմկուսի գործադիր կոմիտեի փոխնախագահ, 1961-1965 թվականներին՝ կոմկուսի փոխնախագահ։ 1921 թվականից «Լեյբոր մանթլի» («Labour Monthly») ամսագրի, 1922-1924 թվականներին՝ «Ուորկերս ուիքլի» («Worker’s Weekly»), 1936-1938 թվականներին՝ «Դեյլի Ուորքեր» («Daily Worker») թերթերի խմբագիր։ Հեղինակ է տեսական, պատմական և տնտեսագիտական աշխատությունների։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Датт Раджани Палм (ռուս.) — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ https://discovery.nationalarchives.gov.uk/details/r/C11234907
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 262)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաջանի Պալմ Դաթ» հոդվածին։ |
| ||||||||||||||||