Ռաուֆ Ադիգոզալով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռաուֆ Ադիգոզալով
Ծնվել էնոյեմբերի 22, 1940(1940-11-22)
Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Azerbaijan.svg Ադրբեջան
Flag of the Azerbaijan Soviet Socialist Republic (1956–1991).svg ԱԽՍՀ
Մահացել էհունիսի 29, 2002(2002-06-29) (61 տարեկանում)
Բաքու, Ադրբեջան
Մասնագիտություներգիչ
Գործիքներջութակ և վոկալ
ԿրթությունՄոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա և Բաքվի երաժշտական ակադեմիա

Ռաուֆ Զուլֆուկար օկլի Ադիգոզալով (ադրբ.՝ Rauf Zülfüqar oğlu Adıgözəlov, նոյեմբերի 22, 1940(1940-11-22), Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 29, 2002(2002-06-29), Բաքու, Ադրբեջան) — Ադրբեջանցի ջութակահար, երգիչ, պրոֆեսոր, Արվեստի վաստակավոր գործիչ (1991)[1];

Նա երաժիշտ է, ով մեծ ծառայություններ ունի ադրբեջանական երաժշտության մեջ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաուֆ Ադիգոզալովը ծնվել է 1940 թվականի նոյեմբերի 22-ին Բաքվում: Ծնվել է մուղամի խանենտե Զուլֆու Ադիգոզալովի ընտանիքում[2]: 1961 թվականին ընդունվել է Ադրբեջանի պետական կոնսերվատորիա: Նույն թվականին նա մասնակցեց երիտասարդ կատարողների Անդրկովկասյան առաջին մրցույթին: Ռաուֆը շարունակել ուսումը և ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան[3]:

Երկար տարիներ աշխատել է որպես կոնցերտմայստեր Ադրբեջանի պետական սիմֆոնիկ նվագախմբում, իսկ 1966 թվականից ՝Ադրբեջանի պետական կամերային նվագախմբում:

Ռաուֆ Ադիգոզալովը մեծ օգնություն է ցուցաբերել Ադրբեջանի պետական կոնսերվատորիայում երիտասարդ անձնակազմների պատրաստման գործում:

Ռաուֆ Ադիգոզալովը, որն ավելի լավ հայտնի է որպես վոկալիստ և ջութակահար, հանդես է եկել տարբեր երկրներում: Նա որպես պրոֆեսոր հրավիրվել է Եգիպտոսի երաժշտական ակադեմիա 1996 թվականին: Նա վերադարձել է Բաքու մի քանի տարի անց և մահացել է 2002 թվականի հունիսի 29-ին:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա հայրը մուղամի խանենդե Զուլֆու Ադիգոզալովն է: Նրա ավագ եղբայրը կոմպոզիտոր, Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վասիֆ Ադիգոզալովն է: Դիրիժոր, ժողովրդական արտիստ Յալչին Ադիգոզալովի հորեղբայրն է[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]