Ռաուլ Ռուսեսկու
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 9, 1988[1][2] (36 տարեկան) | ||
Ծննդավայր | Râmnicu Vâlcea, Ռումինիա | ||
Հասակ | 181 սանտիմետր | ||
Քաշ | 73 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ռաուլ Անդրեյ Ռուսեսկու (ռումիներեն՝ Raul Andrei Rusescu, հուլիսի 9, 1988[1][2], Râmnicu Vâlcea, Ռումինիա), ռումինացի ֆուտբոլիստ, «Կոնկորդիա» (Կյաժնա) ակումբի հարձակվող: Խաղացել է Ռումինիայի հավաքականում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաուլ Ռուսեսկուն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է իր հայրենի քաղաքի «Ռիմնիկու-Վալչա» ակումբում։ 2005 թվականին հարձակվողը տեղափոխվել է «Ունիրյա» (Ուրզիչենի) ակումբ, որի կազմում 6 տարի վարձավճարով հանդես է եկել «Դուների» (Ջուրջու) և «Օտոպենի» թիմերում: «Ունիրիի» կազմում I լիգայում անցկացրած 87 խաղում խփել է 18 գոլ և 2008/09 մրցաշրջանի արդյունքներով դարձել Ռումինիայի չեմպիոն: 2009 թվականի սեպտեմբերի 29-ին հարձակվողը կարիերայում առաջին անգամ խաղացել է Չեմպիոնների լիգայում (խմբային փուլի «Շտուտգարտի» դեմ խաղում)[3]։
«Ունիրիի» լուծարումից հետո դարձել է «Ստյաուայի» խաղացող: Նա առաջին անգամ նոր ակումբի կազմում խաղացել է 2011 թվականի հուլիսի 17-ին Ռումինիայի Սուպերգավաթում՝ «Օսելուլի» դեմ խաղում։[4]։ Երկրի առաջնության երկրորդ տուրում հարձակվողն առաջին գոլն է խփել մայրաքաղաքային ակումբում («Միովենիից» Քրիստիան Հեյսանի դարպասը՝ Միխայ Կոստայի փոխանցումով)[5]։
Ռաուլ Ռուսեսկուն ճանաչվել է Ռումինիայի տարվա ֆուտբոլիստ[6]։ Դրանով գրավել է եվրոպական շատ ակումբների ուշադրությունը, և 2013 թվականի ամռանը իսպանական «Սևիլյան» նրա հետ պայմանագիր է կնքել մինչև 2018 թվականը՝ 40 միլիոն եվրո հրաժարագնով[7]։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռումինիայի պատանեկան հավաքականում խաղացել է մինչև 19 տարեկան տարիքային խմբում: 2010-2011 թվականներին հարձակվողը երիտասարդական հավաքականում անցկացրած 6 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ:
2012 թվականի սեպտեմբերի 11-ին Անդորրայի հավաքականի դեմ ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2014-ի ընտրական մրցաշարում նորամուտն է նշել առաջին հավաքականում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Չիպրիան Մարիկային[8]։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռումինիայի չեմպիոն՝ 2008/09, 2012/13
- Ռումինիայի փոխչեմպիոն՝ 2009/10
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռումինիայի տարվա ֆուտբոլիստ՝ 2012
- Ռումինիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 2013 (21 գոլ)
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի ապրիլի 15-ի դրությամբ
Ռուսեսկուի հանդիպումները Ռումինիայի հավաքականի կազմում | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Ռուսեսկուի Գոլերը | Մրցույթ | |
1 | 11 սեպտեմբերի 2012 | ![]() |
4-0 | - | Աշխարհի առաջնություն 2014 ընտրական խաղ | |
2 | 22 մարտի 2013 | ![]() |
2-2 | - | Աշխարհի առաջնություն 2014 ընտրական խաղ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Официальный сайт УЕФА» — «Униря» — «Штутгарт» 1:1. Արխիվացված է օրիգինալից 2013-04-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Transfermarkt» (գերմաներեն) — «Оцелул» — «Стяуа» 1:0. Արխիվացված է օրիգինալից 2013-04-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Transfermarkt» (գերմաներեն) — «Стяуа» — «Миовени» 4:0. Արխիվացված է օրիգինալից 2013-04-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Румынская газета признала Луческу тренером года, Петреску поделил второе место». Արխիվացված է օրիգինալից 2014-11-02-ին. Վերցված է 2013-06-14-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ ««Севилья» приобрела лучшего футболиста Румынии Русеску». Արխիվացված է օրիգինալից 2014-11-02-ին. Վերցված է 2013-06-14-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Официальный сайт УЕФА» — Румыния — Андорра 4:0. Արխիվացված է օրիգինալից 2013-04-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Профиль на Footballdatabase.eu(անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաուլ Ռուսեսկու» հոդվածին։ |
|
- Հուլիսի 9 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ռումինիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Սևիլյայի ֆուտբոլիստներ
- Ռումինիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Բրագայի ֆուտբոլիստներ
- Ռումինացի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ