Ռաուլ Ասլան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասլանյան ազգանունով այլ մարդկանց մասին:
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1886[1][2][3][…] |
Ծննդավայր | Սալոնիկ, Հունաստան[4] |
Մահացել է | հունիսի 17, 1958[1][2] (71 տարեկան) |
Մահվան վայր | Seewalchen am Attersee, Ֆյոկլաբրուք, Վերին Ավստրիա, Ավստրիա |
Գերեզման | Գրինցինգի գերեզմանատուն |
Կրթություն | Վիեննայի համալսարան[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ և իտալացի |
Մասնագիտություն | թատրոնի դերասան և ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Ռաուլ Ասլան (Տիգրան Ասլանյան, հոկտեմբերի 16, 1886[1][2][3][…], Սալոնիկ, Հունաստան[4] - հունիսի 17, 1958[1][2], Seewalchen am Attersee, Ֆյոկլաբրուք, Վերին Ավստրիա, Ավստրիա), ավստրիական թատրոնի հայազգի դերասան և ռեժիսոր[5]։ Վիեննայի երաժշտության և թատրոնի ակադեմիայի պատվավոր անդամ (1954)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է հոկտեմբերի 16-ին Սալոնիկում։ Հայրը հայ էր, մայրը՝ իտալուհի։ Նախնական կրթությունն ստացել է հայերեն, ապա սովորել Վիեննայի համալսարանում։
Դերասանական վարպետության դասեր է առել Ա. Զոնենթալից։ 1906 թվականից եղել է Համբուրգի, Բեռլինի, Գրացի, Շտուտգարտի և այլ թատրոնների, 1920 թվականից՝ Վիեննայի «Բուրգթեատրի» (1945-1948 թվականներին՝ տնօրեն) դերասան և ռեժիսոր։ Ստեղծել է խորամիտ, ողբերգական կերպարներ՝Համլետ, Անտոնիոս, Կորիոլան, Օթելլո, Ֆիլիպ II, Ֆրանց Մոոր, Օկտավիո, Նաթան, Էդիպ։ Խաղացել է նաև կատակերգություններում։ 1926 թվականից եղել է նաև ռեժիսոր, բեմադրել անտիկ դրամատուրգերի թատերգություներ, Լեսսինգի, Գյոթեի, Իբսենի, Շեքսպիրի և այլոց պիեսներից։ 1954 թվականից եղել է Վիեննայի Երաժշտության և թատրոնի ակադեմիայի պատվավոր անդամ[6]։
Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեր | Հեղինակ | Ներկայացում |
---|---|---|
Համլետ | Շեքսպիր | «Համլետ» |
Կորիոլան | Շեքսպիր | «Կորիոլան» |
Ֆրանց Մոոր | Շիլլեր | «Ավազակներ» |
Ընտրյալ ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի անվանումն անգլերեն | Ֆիլմի հայերեն անվանում | Դեր | Տարի |
---|---|---|---|
The Other I | «Այլ I» | Ֆրից | 1918 |
The Venus | «Վեներան» | Պոլ Գրևիլ | 1922 |
The Flute Concert of Sanssouci | «Սանսուսիի ֆլեյտայի համերգը» | Հենրիխ ֆոն Բրյուլ | 1930 |
Yorck | «Յորք» | Գեներալ ՄաքԴոնալդ | 1931 |
The White Demon | «Սպիտակ հրեշը» | Յուրսու | 1932 |
Narcotics | «Թմրամիջոցներ» | Ուրսեֆ | 1932 |
Gently My Songs Entreat | «Երգերս մեղմորեն թախանձում են» | Սալիերի | 1933 |
Invisible Opponent | «Անտեսանելի հակառակորդ» | Ջ. Դելմոնտ | 1933 |
The Oil Sharks | «Նավթային շնաձկներ» | Դելմոնդ | 1933 |
Mirror of Life | «Կյանքի հայելի» | Պրոֆեսոր Թլասթի | 1938 |
Goetz von Berlichingen | Քայզը Մաքսիմիլան | 1955 |
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Ռաուլ Ասլանի գերեզմանը
-
Ռաուլ Ասլանի կիսանդրին Բուրգ թատրոնում, քանդակագործ՝ Անդրե Ռոդե
-
հուշատախտակը Վիեննայի Strudlhofgasse 13 հասցեում
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Minna von Alth, Gertrude Olzyna e Rudolf Holaubek, Burgtheater 1776-1976. Aufführungen und Besetzungen von zweihundert Jahren, Vienna, Carl Ueberreuter, 1992.
- Didier Aslan, Ein Lebensbericht über Raoul Aslan, Vienna, Wilhelm Frick Verlag, 1953.
- Aslan D., Nichts Menschliches ist mir Frend, Lebensbericht uber R.A., Wien, 1953.
- Andreas Brunner e Hannes Sulzenbacher, Schwules Wien - Reiseführer durch die Donaumetropole, Promedia, 1998.
- Erhard Buschbeck, Raoul Aslan und das Burgtheater, Vienna, Müller, 1946.
- Felix Czeike, Historisches Lexikon Wien, I, Vienna, Kremayr & Scheriau, 1992.
- Herta David, Aslans Direktionszeit am Burgtheater, Vienna, 1966.
- Margarethe Gruber, Raoul Aslan Begegnung im Licht – Briefwechsel mit Tonio Riedl, Vienna, Wilhelm Braumüller Verlag, 1978.
- Lucian O. Meysels, Die Welt der Lotte Tobisch, Vienna, Edition Va Bene, 2002.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 563.
- ↑ Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 562։
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 564)։ ![]() |