Jump to content

Ռաուլ Ասենսիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաուլ Ասենսիո
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 13, 2003(2003-02-13) (22 տարեկան)
Ծննդավայր Telde, Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա
Հասակ 1,84 մետր

Ռաուլ Ասենսիո դել Ռոզարիո (իսպ.՝ Raúl Asencio del Rosario, փետրվարի 13, 2003(2003-02-13), Telde, Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Ռեալ Մադրիդ» ակումբի պաշտպան։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաուլը սկսել է իր կարիերան հայրենի Կանարյան կղզիներում՝ «Վետերանոս դել Պիլար» և «Լաս Պալմաս» ակումբներում, իսկ 2017 թվականին միացել է մադրիդյան «Ռեալի» համակարգին[1]։ Նա մեծահասակների ֆուտբոլում նորամուտը նշել է 2022/23 մրցաշրջանում՝ խաղալով «Ինտերնասյոնալի» կազմում 29 հանդիպում Տերսերայում։ 2023 թվականին Ռաուլը տեղափոխվեց «Կաստիլյա», որտեղ արագորեն դարձավ պաշտպանության առաջատարներից մեկը[2]։

2024/25 մրցաշրջանում սկսել է ներգրավվել «արքայական ակումբի» հիմնական թիմի խաղերին և մարզումներին։ Ռաուլը «Ռեալ»-ի կազմում նորամուտը նշել է 2024 թվականի նոյեմբերի 9-ին, Լա Լիգայում «Օսասունա»-ի դեմ խաղի 30-րդ րոպեին փոխարինելով վնասվածք ստացած Էդեր Միլիտաոյին[3][4]։ Նոյեմբերի 27-ին պաշտպանը խաղաց իր առաջին խաղը եվրագավաթներում և հիմնական կազմում՝ անցկացնելով ամբողջ հանդիպումը «Լիվերպուլի» հետ Չեմպիոնների լիգայում[5]։

«Ռեալ»-ի կազմում առաջին խաղերը անցկացնելուց հետո իրեն դրսևորեց որպես հեռանկարային պաշտպան[6][7]։ «Օսասունայի» դեմ խաղում Ռաուլ Ասենսիոն կատարել է մեկ գոլային փոխանցում և 46-ից 43 ճշգրիտ փոխանցում: Ասենսիոն չի հայտնվել մեկնարկային կազմում և խաղադաշտ է դուրս եկել միայն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Ատալանտայի» դեմ խաղի ավարտին, ինչը քննադատության է արժանացել գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հասցեին[8]։ «Էսպանյոլի» հետ պարտված խաղում 15-րդ րոպեին փոխարինել է վնասվածք ստացած Անտոնիո Ռյուդիգերին, խաղի ընթացքում կատարել է 46 ճշգրիտ փոխանցում[9]։ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթիի» դեմ հաղթել է 4 անհատական պայքարում, կատարել է 94% ճշգրիտ փոխանցումներ և ոչ մի խախտում չի կատարել, որով օգնել է «Ռեալին» կամային հաղթանակ տանել 2:3 հաշվով[10][11]։ Պատասխան հանդիպման ժամանակ, որը «Մադրիդը» հաղթեց 3:1 հաշվով, նա աչքի ընկավ գոլային փոխանցմամբ Կիլիան Մբապպեին 4-րդ րոպեին՝ հեռվից բարձրացնելով գնդակը[12]։

Հավաքականի կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2025 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն դիտարկում է Ասենսիոյին Ազգերի լիգայի մարտյան հանդիպումների հայտացուցակում ընդգրկելու հարցը[13]։

Աչքի է ընկնում արագ նետումներով սահելիս։ «Ռեալի» և «Վալենսիայի» նախկին դարպասապահ Սանտյագո Կանյիսարեսը բնութագրում է Ռաուլին որպես «արագ, ուժեղ և վճռական ֆուտբոլիստ, ով լավ է ոչ միայն օդային պայքարում, այլև պաշտպանությունում, ունի ինչպես ֆիզիկական տվյալներ, այնպես էլ զարգացած փոխանցման հմտություններ, որոնք անհրաժեշտ են ցանկացած ժամանակակից կենտրոնական պաշտպանի համար»[6].

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի սեպտեմբերին Իսպանիայի ոստիկանությունը քննություն է սկսել Ռեալ Մադրիդի պահեստային թիմի չորս չնշված խաղացողների նկատմամբ, որոնք կասկածվում են անչափահասի մասնակցությամբ սեռական բնույթի տեսանյութի տարածման մեջ[14]։ Հետագայում բացահայտվեց Ռաուլ Ասենսիոյի անունը։ 2025 թվականի փետրվարին դատարանը մերժեց Ասենսիոյի փաստաբանների վերաքննիչ բողոքը՝ նրա ենթադրյալ դերակատարության քննությունը դադարեցնելու վերաբերյալ[15]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռեալ Մադրիդ»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Raúl Asencio y Marvel, las opciones de casa para cubrir la baja de Militao Արխիվացված 2024-12-07 Wayback Machine(Իսպաներեն)
  2. Ancelotti recluta a la 'sensación Asencio' Արխիվացված 2024-12-07 Wayback Machine(Իսպաներեն)
  3. Отчёт о матче «Реал Мадрид» — «Осасуна» Արխիվացված 2024-12-03 Wayback Machine(անգլերեն)
  4. ‘He’s very important now’ – Carlo Ancelotti confirms Real Madrid youngster will stay with first-team Արխիվացված 2024-12-04 Wayback Machine(անգլերեն)
  5. Отчёт о матче «Ливерпуль» — «Реал Мадрид» Արխիվացված 2024-12-03 Wayback Machine(անգլերեն)
  6. 6,0 6,1 «Raúl Asencio's rise from ninth choice to Real Madrid linchpin». ESPN.com (անգլերեն). 2025 թ․ փետրվարի 10. Վերցված է 2025 թ․ փետրվարի 13-ին.
  7. Sarkar, Pratyasha (2024 թ․ նոյեմբերի 9). «Meet Raul Asencio, Real Madrid star who got assist on debut vs Osasuna while being investigated for alleged release of s*x video involving minor». www.sportskeeda.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 13-ին.
  8. Chakraborty, Rwittika (2024 թ․ դեկտեմբերի 10). «"Criminal from Ancelotti", "Why is he benched" - Fans surprised by Real Madrid star's exclusion from XI for Atalanta clash». www.sportskeeda.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 13-ին.
  9. Sofascore. «Espanyol - Real Madrid результат, H2H и составы | Sofascore». www.sofascore.com (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 13-ին.
  10. Sofascore. «Manchester City - Real Madrid результат, H2H и составы | Sofascore». www.sofascore.com (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 13-ին.
  11. Jackson, Jamie (2025 թ․ փետրվարի 11). «Manchester City 2-3 Real Madrid: Champions League playoff player ratings». The Guardian (բրիտանական անգլերեն). 0261-3077. Վերցված է 2025 թ․ փետրվարի 13-ին.
  12. Eshwarla, Adithya (2025 թ․ փետրվարի 20). «Rodrygo and Asensio break down 'the best night of the season' after Man City triumph». Madrid Universal (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 22-ին.
  13. «Raúl Asencio tiene dos grandes aliados para ir en marzo con España y un problema con el Mundial de Clubes». Relevo (իսպաներեն). 2025 թ․ փետրվարի 12. Վերցված է 2025 թ․ փետրվարի 13-ին.
  14. Foster, Claudia Rebaza,Eve Brennan,Matt (2023 թ․ սեպտեմբերի 15). «Four Real Madrid reserve team players investigated for allegedly sharing sexual video featuring minor». CNN (անգլերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  15. «Asencio appeal nixed in sex abuse investigation». ESPN.com (անգլերեն). 2025 թ․ փետրվարի 11. Վերցված է 2025 թ․ մարտի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]