Ռաշիդ Նուգմանով
| Ծնվել է | մարտի 19, 1954 (71 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտացում | կինոռեժիսոր, քաղաքական գործիչ և գրող |
| IMDb | ID ID 0637835 |
Ռաշիդ Նուգմանով (ֆրանսերեն՝ Rachid Nougmanov; ռուս.՝ Рашид Мусаевич Нугманов․ մարտի 19, 1954, Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղազախ կինոռեժիսոր, այլախոհ, քաղաքական ակտիվիստ և ղազախական «Նոր ալիք» կինոշարժման հիմնադիր։
2017 թվականի ապրիլի 21-ին պարգևատրվել է Ֆրանսիայի արվեստների և գրականության շքանշանով։
Կինոկարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաշիդ Նուգմանովը ծնվել է ղազախական ընտանիքում 1954 թվականի մարտի 19-ին։ Հայրը ղազախական Ժապպաս տոհմից էր, մայրը՝ թաթարական իշխանական Մամլեև տոհմից[1]։ Ռաշիդը 1977 թվականին ավարտել է Ալմա-Աթայի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը, 1984 թվականին ընդունվել Մոսկվայի պետական կինոինստիտուտ (ՎԳԻԿ)։[2]։ Նրա ռեժիսորական դեբյուտը «Ասեղը» գեղարվեստական ֆիլմն է, որի պրեմիերան կայացել է 1988 թվականի սեպտեմբերին Օդեսայի «Ոսկե դուքս» փառատոնում․ այստեղ այն արժանացել է «Հատուկ հայացք» մրցանակին։ Գլխավոր դերում հանդես է եկել հայտնի խորհրդային ռոք երաժիշտ Վիկտոր Ցոյը։ Դա խորհրդային առաջին ֆիլմերից մեկն էր, որը կոտրեց ԽՍՀՄ-ում թմրամոլության մասին խոսելու տաբուն[3]։ Ֆիլմը Խորհրդային Միություն-ում թողարկվել է 1989 թվականի փետրվարին՝ 1000 օրինակով և դարձել է կինովարձույթի հիթ՝ դիտված ավելի քան 30 միլիոն կինոհանդիսատեսի կողմից։ Քննադատների շրջանում նույնպես հաջողություն է ունեցել՝ արժանանալով Նյուրնբերգի կինոփառատոնի առաջին մրցանակին և սկիզբ դնելով «ղազախական նոր կինոալիքին»։ 1990 թվականին Նուգմանովը բարձրաձայնեց ղազախական կինոյի նոր ալիքի կարգախոսը. «Մենք չենք պահանջում ո՛չ միասնական փիլիսոփայություն, ո՛չ էլ արվեստի վերաբերյալ միասնական գեղարվեստական հայացքներ։ Փոխարենը, մենք միասնական ենք մեր ազատության և արվեստի նկատմամբ սիրո մեջ»։
1989-ից մինչև 1992 թվականը Նուգմանովը ղազախ կինոգործիչների միության նախագահն էր։ Այդ ընթացքում նա գրել, նկարահանել և պրոդյուսերել է «Վայրի Արևելքը »՝ հետապոկալիպտիկ փանկ սամուրայ օստերն ֆիլմը, որը միջազգային ճանաչում ստացավ Վենետիկի, Լոս Անջելեսի և Տոկիոյի կինոփառատոներում, արժանացավ Ֆրանսիայի Վալանսիեն քաղաքում կայացած կինոփառատոնի Ժյուրիի հատուկ մրցանակին։ Ֆիլմը նշանավորեց ինչպես ղազախական նոր կինոալիքի, այնպես էլ Նուգմանովի ակտիվ ռեժիսորական կարիերայի ավարտը[4], չնայած նա 1990-ականներին շարունակեց գրել սցենարներ և զբաղվել սցենարների խմբագրմամբ։ 2008 թվականին Նուգմանովը լիարժեքորեն վերադարձավ կինոարտադրություն՝ գրելով, նկարահանելով և պրոդյուսերավորելով «Ասեղը. Ռեմիքս» (ռուսերեն՝ Игла Ռեմիքս ) լիամետրաժ ֆիլմը։
2021 թվականին նա սցենարավորել, նկարահանել և պրոդյուսերավորել է «Բաթու. Պատմական դետեկտիվ» լիամետրաժ վավերագրական ֆիլմը։
Ակտիվիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նուգմանովը 1993 թվականին տեղափոխվել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ։ 1998-ից 2006 թվականներին ակտիվորեն զբաղվել է մարդու իրավունքների պաշտպանությամբ․ Նուրսուլթան Նազարբաևի քաղաքական, Նուգմանովի բնորոշմամբ՝ մաֆիոզ ռեժիմի խիստ քննադատը եղել է Լոնդոնում գործող «Միջազգային ազատության ցանց» վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրենը, որն ստեղծվել է նախկին Խորհրդային Միության երկրներում ժողովրդավարությունը խթանելու համար[5]։ Նա պատասխանատու էր այլախոհ կազմակերպությունների միջազգային հարաբերությունների համար, այդ թվում՝ «Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի ժողովրդավարական ուժերի ֆորում», «Ղազախստանի հանրապետական ժողովրդական կուսակցություն», «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» և «Արդար Ղազախստանի համար» կազմակերպությունների։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բաթու. Պատմական դետեկտիվ (2021)
- «Ասեղը․ Ռեմիքս» (2010)
- Վայրի Արևելք (1993)
- Ասեղը (1988)
- Հնազանդ լինելու արվեստը (1987)
- Յահհա (1986)
- Զգգա (1977)
- Ձյունե նվագախումբը (1971)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Рашид Нугманов: "Считаю Бату одним из самых продвинутых менеджеров». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ Brashinsky, Michael (2000). «Igla». International Dictionary of Film and Filmmakers. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Drieu, Cloe (2000 թ․ հոկտեմբեր). «Don't Blink Now, It's Kazakhstan». UNESCO Courier. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Cheah, Phillip. «On the Steppes of Eurasian Cinema». 20th International Singapore Film Festival. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Nugmanov, Rashid (2003 թ․ հոկտեմբերի 4). Virtual Democracy: The Face Behind A Thousand Masks. Harvard University, Cambridge, Massachusetts, United States. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 26-ին.
Լրացուցիչ գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Plakhov, Andrei, "Soviet Cinema into the 90's" in Sight and Sound (London), Spring 1989.
- Ciesol, Forrest, "Kazakhstan Wave", in Sight and Sound (London), Fall 1989.
- Horton, Andrew, "Nomad from Kazakhstan: An Interview with Rashid Nugmanov", in Film Criticism, Summer 1990.
- Pruner, Ludmila Zebrina, "The New Wave in Kazakh Cinema" in Slavic Review, Vol. 51, No. 4. (Winter, 1992), pp. 791–801.
- Eisner, Ken, "Legit Review", Variety (magazine), 1993-12-20.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||
- Մարտի 19 ծնունդներ
- 1954 ծնունդներ
- Ապրող անձինք
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ռեժիսորներ
- Այլախոհներ
- Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետներ
- Դերասաններ այբբենական կարգով
- Իրավապաշտպաններ
- Խորհրդային դերասաններ
- Խորհրդային կինոռեժիսորներ
- Խորհրդային հասարակական գործիչներ
- Խորհրդային սցենարիստներ
- Ղազախ դերասաններ
- Ղազախ ռեժիսորներ
- Ղազախ սցենարիստներ
- Ղազախստանի քաղաքական գործիչներ
- Սցենարիստներ այբբենական կարգով