Ռաշիդ Ասաֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաշիդ Ասաֆ
Ծնվել էօգոստոս 13, 1949
ԾննդավայրՍիրիա
Քաղաքացիություն Սիրիա
Մասնագիտությունդերասան

Ռաշիդ Ասաֆ (արաբ․՝ رشيد عساف‎‎, օգոստոս 13, 1949, Սիրիա), սիրիացի դերասան։

Կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաշիդ Ասաֆը այն քիչ արվեստագետներից է, ովքեր կարողացել են իրենց ներկայությունը ապահովել հեռուստատեսությունում, թատրոնում և կինոարվեստում։ Նա հայտնի է դարձել փոքր տարիքից, ապա միացել է արվեստագետների ասոցիացիային որպես սկսնակ։ Սկիզբը համալսարանական թատրոնում էր՝ 1970-ական թվականներին, ապա տեղափոխվել է աշխատելու ազգային թատրոնում և ներկայացրել է բազմաթիվ ներկայացումներ։ Նաև նկարահանվել է «Սահմանը» ֆիլմում։ Նա մասնակցել է հեռուստատեսային բազմաթիվ յուրահատուկ հաղորդաշարերի, որոնցից են՝ «Բժշկուհին», «Հրաբուխը», «Ավազակները» և այլն…

Ամենակարևոր գործերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հրաբուխը»[1]
  • «Վերջին ասպետները»
  • «Դավաճանությունը»
  • «Բժշկուհին»
  • «Փեսան»
  • «Դժվար քայլերը»
  • «Աղի թաղամասը»
  • «Նոր ծնունդը»
  • «Լաբիրինթոսը»
  • «Օմանը պատմության մեջ»
  • «Առանց բանտերի դատարաններ»
  • «Առանձնատներ Մեքքայում» (սերիալ)
  • «Կետերը»
  • «Ամառային անձրևներ» (ֆիլմ)
  • «Սահմանները» (ֆիլմ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «الشرق الأوسط - تاريخ الولوج 19 ديسمبر 2008». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.