Ռաշելա Միզրահի
| Ռաշելա Միզրահի մակեդոներեն՝ Рашела Мизрахи | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 24, 1981 (44 տարեկան) |
| Ծննդավայր | Սկոպիե, ՀՍՖՀ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ և պետական ծառայող |
| Զբաղեցրած պաշտոններ | member of the Assembly of the Republic of North Macedonia? |
Ռաշելա Միզրահի (մակեդոներեն՝ Рашела Мизрахи, նոյեմբերի 24, 1981, Սկոպիե, ՀՍՖՀ), հյուսիսմակեդոնացի քաղաքական գործիչ։ Դարձել է առաջին հրեա կինը, որը նշանակվել է որպես նախարար Հյուսիսային Մակեդոնիայի կառավարությունում[1][2]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաչելա Միզրահին ծնվել է 1981 թվականի նոյեմբերի 24-ին Սկոպյեում։ Նրա ծնողները՝ Վիկտոր և Լիլիանա Միզրահիները եղել են հրեա[3], ունի եղբայր՝ Ռահամիմը։ Նրա ընտանիքի շատ անդամներ ուղարկվել են Տրեբլինկայի մահվան ճամբար Հոլոքոստի ժամանակ, որտեղ էլ մահացել են[4][5]։
Միզրահին ավարտել է Սկոպյեի Սուրբ Կիրիլ և Մեթոդիուս համալսարանը և կենսաքիմիական գիտությունների թեկնածուի կոչում ստացել Իսրայելի Բար-Իլան համալսարանում: 2007 թվականից մինչև 2009 թվականը[6] աշխատել է Սուրբ Կիրիլի և Մեթոդիուսի համալսարանի անասնաբուժական ֆակուլտետի ֆիզիոլոգիայի ամբիոնի ասիստենտ։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Միզրահին 2017 թվականին միացել է ազգայնական Մակեդոնիայի ներքին հեղափոխական կազմակերպություն-Դեմոկրատական կուսակցություն հանուն Մակեդոնիայի ազգային կուսակցությանը[7]։ 2020 թվականի հունվարի 3-ին նշանակվել է աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարար՝ դառնալով հրեական ծագումով առաջին նախարարը Հյուսիսային Մակեդոնիայի կառավարությունում։ Նրա նշանակումը զերծ չի մնացել հակասեմական հարձակումներից և մեկնաբանություններից[8][9], մասնավորապես Մակեդոնիայի Սոցիալ-դեմոկրատական միության անդամների կողմից, ինչը դրդել է կուսակցության նախագահ Զորան Զաևին հրապարակայնորեն ներողություն խնդրել[7]: Միզրահին իր կարիերայի ընթացքում արդեն բախվել էր հակասեմական հարձակումների և թշնամական քաղաքական միջավայրի, նույնիսկ նախքան աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարար նշանակվելը[10]։
Սկանդալ և դրան հաջորդած հրաժարական
[խմբագրել | խմբագրել կոդը]Միզրահին հայտնվել է վեճի կենտրոնում, երբ նրան լուսանկարել են երկրի նախկին՝ Մակեդոնիայի Հանրապետություն անվանումով ցուցանակի առջև՝ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության փոխարեն[11][12]։ Այն ժամանակվա արտգործնախարար Նիկոլա Դիմիտրովը բողոքի նոտա ստացավ Հունաստանի կառավարությունից, որը սա համարել է Պրեսպայի համաձայնագրի խախտում[13]։ 2020 թվականի փետրվարի 15-ին Հյուսիսային Մակեդոնիայի ասամբլեան 62 կողմ և 26 դեմ ձայներով քվեարկել է Միզրահիի պաշտոնանկության օգտին[14][15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ North Macedonia names first Jewish cabinet minister Արխիվացված 2022-05-13 Wayback Machine. Times of Israel
- ↑ North Macedonia’s First Jewish Minister Fired After Using Country’s Old Name Արխիվացված 2022-05-13 Wayback Machine. Haaretz
- ↑ «North Macedonia's first Jewish lawmaker breaks taboos, is hit with antisemitism». 2021 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Да не се повтори Արխիվացված 2023-03-04 Wayback Machine. Deutsche Welle
- ↑ Oster, Marcy (2020 թ․ փետրվարի 21). «Jewish lawmaker from Macedonia removed amid hostile anti-Semitic environment - Europe». Arutz Sheva. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Rachel Mizrahi». Government of North Macedonia (մակեդոներեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
- ↑ 7,0 7,1 North Macedonia’s First Jewish Minister Fired After Using Country’s Old Name Արխիվացված 2022-05-13 Wayback Machine. Haaretz
- ↑ «North Macedonia's first Jewish lawmaker breaks taboos, is hit with antisemitism». 2021 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
- ↑ North Macedonia names first Jewish cabinet minister Արխիվացված 2022-05-13 Wayback Machine. Times of Israel
- ↑ Liphshiz, Cnaan (2020 թ․ հունվարի 6). «North Macedonia names 1st Jewish cabinet minister - Europe». Arutz Sheva. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «North Macedonia's 1st Jewish minister ousted for standing by country's old name». 2020 թ․ փետրվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «North Macedonia Minister Defends Right to Challenge "Name" Agreement». 2020 թ․ փետրվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Sign Of The Times: Name Quarrel In North Macedonia Hints At Fractious Vote To Come Archive copy Wayback Machine-ի միջոցով:. Radio Europa Libre
- ↑ North Macedonia’s First Jewish Minister Fired After Using Country’s Old Name Արխիվացված 2022-05-13 Wayback Machine. Haaretz
- ↑ «Собранието ја разреши Рашела Мизрахи» (մակեդոներեն). 2020 թ․ փետրվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաշելա Միզրահի» հոդվածին։ |