Ռանվիր Սինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռանվիր Սինգ
հինդի՝ रणवीर सिंह
Ranveer Singh promoting Bajirao Mastani.jpg
Ծնվել էհուլիսի 6, 1985(1985-07-06)[1] (34 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան[2]
ԿրթությունԻնդիանայի համալսարան
ՔաղաքացիությունFlag of India.svg Հնդկաստան
Մասնագիտությունկինոդերասան և ռեփեր
Ամուսին(ներ)Deepika Padukone
Պարգևներ և մրցանակներFilmfare Award տղամարդու լավագույն դերակատարման համար և Filmfare Critics Award for Best Actor?

Ռանվիր Սինգ (հինդի՝ रणवीर सिंह भवनानी, անգլ.՝ Ranveer Singh Bhavnani, հուլիսի 6, 1985(1985-07-06)[1], Մումբայ, Հնդկաստան[2][3]), հնդիկ դերասան, որը նկարահանվել է հնդկական ֆիլմերում և լավագույն տղամարդկային դերի համար արժանացել «Filmfare Award» կինոմրցանակի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռանվիրը ծնվել է Մումբայում սինդհի ժողովուրդի ներկայացուցիչների՝ Անջու և Ջագջիտ Սինգ Բհավնանիների ընտանիքում[4][5][6]։ Նրա նախնիները՝ Սինգ Բհավնանին և Չանդ Բուրքը, Բրիտանական Հնդկաստանի բաժանման ժամանակ Մումբայից տեղափոխվել են Կարաչի[7][8]։ Նա ունի ավագ քույր՝ Ռիտան,[9][10][11] և հանդիսանում է Սոնամ և Ռեյ Կապուրների եղբայրը (երրորդ պորտի ազգական)[12]։ Իր խոսքով՝ նա դադարել է կրել իր Բհավնանի ազգանունը, քանի որ համարել է, որ իր անունը կլինի «չափազանց երկար, չափազանց շատ վանկերով»՝ դրանով փոքրացնելով իր ապրանքանիշը որպես «վաճառվող ապրանք»[13]։

Ռանվիրը միշտ ձգտել է դառնալ դերասան և մասնակցել մի քանի դպրոցական պիեսներին և քննարկումներին։ Մի անգամ, երբ նա գնացել է տարեդարձի, նրա տատիկը նրան խնդրել է, որպեսզի պարի և զվարճացնի իրեն։ Նա հիշում է, թե ինչպես է ցատկել գազոնի վրա և պարել «Բարի ընկերները» ֆիլմի «Chumma Chumma» երգի ներքո։ Նա, իր ելույթից ոգեշնչվելով, սկսել է հետաքրքրվել դերասանական խաղով և պարով[14][15]։ Սակայն այն բանից հետո, երբ նա Մումբայում ընդունվել է առևտրի և էկոնոմիկայի քոլեջ, հասկացել է, որ կինոարդյունաբերության մեջ դերակատարում ստանալն այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ հիմնականում ստանում են այն մարդիկ, որոնք ինչ-որ կերպ կապված են դրանց հետ։ Զգալով, որ դերասանական վարպետության գաղափարը «չափազանց արհեստական է», նա կենտրոնացել է ստեղծագործական ուղու վրա և մեկնել Միացյալ Նահանգներ, որտեղ (Հնդկաստանի համալսարանում) ստացել է արվեստի բակալավրի աստիճան[10]։

Համալսարանում որպես առաջին կուրսի հիմնական մասնագիտություն նա ընտրել է դերասանական վարպետության և թատրոնի դասը: 2007 թվականին ուսումն ավարտելուց և Մումբայ վերադառնալուց հետո Սինգը մի քանի տարի որպես քոփիռայթեր աշխատել է գովազդում՝ համագործակցելով O&M և J. Walter Thompson գործակալությունների հետ: Դրանից հետո աշխատել է որպես ռեժիսորի օգնական, բայց դերասանական վարպետությամբ զբաղվելու համար թողել է այդ տեղը: Հետո որոշել է իր պորտֆելն ուղարկել ռեժիսորներին: Նա հաճախել է ամեն տեսակի լսումների, սակայն ոչ մի լավ հնարավորություն չի ստացել, ստացել է միայն աննշան դերերի առաջարկներ: Այս մասին Ռանվիրն ասել է. «Ամեն ինչ այնքան մռայլ էր: Դա շատ տհաճ էր: Եղել են ժամանակներ, երբ ես մտածել եմ, թե ճիշտ բաներ եմ անում թե ոչ»[16]:

2010 թվականի սկզբներին Ռանվիրը Անուշկա Շարմայի հետ, որն այդ ժամանակ նկարահանվել էր միայն մեկ ֆիլմում, մասնակցել է «Հարսանեկան արարողություն» ֆիլմի գլխավոր դերի քասթինգին: Ընկերության փոխնախագահ Ադիտյա Չոպրան, ավելի ուշ նայելով լսումների տեսանյութը, տպավորվել է նրա խաղով և նրան դեր տվել[17]: Սինգն իր հերոսին՝ Բիտու Շարմային, նկարագրել է որպես Դելիի տիպիկ տղա: Դերին նախապատրաստվելու համար նա ժամանակն անցկացրել է Դելիի համալսարանի կամպուսում: Ֆիլմն ունեցել է առևտրական հաջողություն՝ ամբողջ երկրում հավաքելով 214 մլն ռուփի[18], և Ռանվիրին տղամարդկային առաջնաելույթային լավագույն դերի համար բերել «Filmfare Awards» մրցանակը[19]: Առաջին ֆիլմից անմիջապես հետո կրկին Անուշկայի մասնակցությամբ թողարկվել է «Լեդին ընդդեմ Ռիքի Բահլի» ռոմանտիկ կատակերգությունը, որը նույնպես բերել է առևտրական հաջողություն[20]:

2013 թվականին թողարկվել է «Ավազակ» ֆիլմը, որտեղ Ռանվիրը նկարահանվել է Սոնակշի Սինհայի հետ միասին[21]: Օ. Հենրիի կարճ պատմվածքից ոգեշնչված ֆիլմը քննադատների կողմից ստացել է դրական գնահատականներ[22][23], բայց վարձույթում այն ձախողվել է: Ռանվիրի համար այն դարձել է կարիերայի առաջին ձախողված ֆիլմը[24]: Նույն թվականին կայացել է ռեժիսոր Սանջայ Լիլա Բհանսալիի «Ռամ և Լիլա» ֆիլմի պրեմիերան, որտեղ Ռանվիրն էկրանը կիսել է Դիպիկա Պադուկոնեի հետ: Նրա կերպարը՝ գուջարաթցի Ռամը, հիմնվել է շեքսպիրյան Ռոմեոյի վրա[25]: Ֆիլմը ստացել է քննադատների դրական գնահատականներ[26], մի քանի կինոմրցանակներ և հաջողություն վարձույթում[27][28]: Սինգն առաջին անգամ առաջադրվել է «Filmfare Award» մրցանակին լավագույն տղամարդկային դերի համար[29]:

2015 թվականին Ռանվիրը մասնակցել է «Թող սիրտը բաբախի» ֆիլմի նկարահանումներին՝ խաղալով Մեհթաների բաժանված փանջաբցի ընտանիքի կրտսեր անդամի դերում։ Ֆիլմը դարձել է վարձույթի հիթը՝ տասնյոթ օրվա ընթացքում ամբողջ աշխարհից հավաքելով մոտ 1,5 մլրդ ռուփի[30]։ Նույն թվականին կրկին նկարահանվել է Դիպիկա Պադուկոնեի հետ՝ այս անգամ խաղալով «Բաջիրաո և Մաստանի» ֆիլմի Բաջի-Ռաոյի դերում: Հանուն նկարահանումների նա արմատապես սափրել է գլուխը և 21 օր թաղվել հյուրանոցային սենյակում, որպեսզի ոչինչ չխանգարի դերի մեջ մտնելու համար[31][32]։ Ֆիլմն ունեցել է դրամարկղային հաջողություն և նրան բերել «Filmfare» մրցանակը[33]:

2016 թվականին որպես հերոսներ Վաննի Քափուրի հետ թողարկվել է «Անհոգներ» ֆիլմը, որտեղ Ռանվիրը խաղացել է Դելիի պչրասեր տղայի դերը։ Պատկերը դարձել է Ադիտա Չոպրայի չորրորդ ռեժիսորական աշխատանքը և առաջինը՝ առանց Շահրուխ Խանի մասնակցության[34]։

Ռանվիրը և Դիպիկա Պադուկոնեն 2018 թվականին

2018 թվականի սկզբին թողարկվել է «Պադմավատի» պատմական դրաման, որտեղ Ռանվիրը կրկին աշխատել է Դիպիկա Պադուկոնեի և ռեժիսոր Բհանսալիի հետ։ Այստեղ իր կարիերայի ընթացքում առաջին անգամ նա կատարել է բացասական դեր՝ խաղալով բռնակալ Ալաուդդին Քհիլջիի դերը, որը մերժում ստանալու պատճառով վրեժխնդիր է եղել գլխավոր հերոսից[35]։ Ֆիլմի պրեմիերայից շատ առաջ լեգենդար թագուհու կերպարի հնարավոր խեղաթյուրումից դժգոհողները սպառնացել են կոտրել նրա ոտքերը: Բայց, չնայած սկանդալներին, ֆիլմն էկրանով թողարկվել է, և Ռանվիրը իր դերի համար քննադատների կողմից շատ գովասանքներ է ստացել։ Հաջորդ տարի Ռանվիրը Ալիյա Բհաթի հետ նկարահանվել է «Gully Boy» ֆիլմում, որտեղ պատմվում է Մումբայի գետտոյի ռեփերների կյանքի մասին[36]։ Նա նաև համաձայնվել է նկարահանվել «Simbha» ֆիլմի նկարահանումներին, որը դարձել է «Խիստ բնավորություն» տելուգերեն ֆիլմի ռեմեյքը[37]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին Ռանվիրն ամուսնացել է դերասանուհի Դիպիկա Պադուկոնեի հետ, որի հետ ծանոթացել է 2012 թվականին՝ «Ռամ և Լիլա» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Զույգը հարսանեկան արարողություններից մեկը կոնկան ժողովրդի ավանդույթներով անցկացրել է նոյեմբերի 14-ին Վիլա դ'Էստեում, իսկ երկրորդը՝ նոյեմբերի 15-ին սինդհիների ավանդույթներով Իտալիայի Վիլա Ռոկաբրունայի հյուրանոցում[38]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2010 ֆ Հարսանեկան արարողություն Band Baaja Baaraat Բիտու Շարմա
2011 ֆ Լեդին ընդդեմ Ռաքի Բահլի Ladies vs Ricky Bahl Ռաքի Բահլ
2013 ֆ Ավազակը Lootera Վարուն Շրիվաստավ / Աթմանանդ «Նանդու» Տրիպատհի
2013 ֆ Ռամ և Լիլա Goliyon Ki Raasleela Ram-Leela Ռամ Ռաջարի
2014 ֆ Օրենքից դուրս Gunday Բիկրամ Բոս
2014 ֆ Ֆանիի որոնումներում Finding Fanny Գաբո (կամեո)
2014 ֆ Ուղիղ սրտին Kill Dil Դև
2015 ֆ Թող սիրտը բաբախի Dil Dhadakne Do Կաբիր Մեհրա
2015 ֆ Բաջիրաո և Մաստանի Bajirao Mastani Պեշվա Բադջի Ռաո
2016 ֆ Անհոգները Befikre Դհարամ Գուլաթի
2018 ֆ Պադմավատի Padmaavat Ալաուդին Կհիլջի
2018 ֆ Սիմբա Simmbha Սանգրամ Բալերաո / Սիմբա
2019 ֆ Տղան գետտոյից Gully Boy Մուրադ Ահմեդ / Gully Boy
2020 ֆ 83 83 Կապիլ Դև / Kapil Dev

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ
Տարի Մրցանակ Կատեգորիա Ֆիլմա Աղբյուր
2011 Filmfare Awards Լավագույն առաջնաելույթային տղամարդկային դեր Հարսանեկան արարողություն [39]
IIFA Awards Տարվա աստղային առաջնաելույթ (տղամարդիկ) [40][41]
Lions Gold Awards Սիրելի տղամարդկային դեբյուտանտ [42]
Screen Awards Ամենախոստումնալի նորեկ - տղամարդիկ [43]
Stardust Awards Վաղվա սուպեր աստղ - տղամարդիկ [44]
Zee Cine Awards Լավագույն տղամարդկային առաջնաելույթ [45]
2016 Screen Awards Լավագույն տղամարդկային դեր Բաջիրաո և Մաստանի
Filmfare Awards Լավագույն տղամարդկային դեր [46]
Lions Gold Awards Լավագույն դերասան [47]
Zee Cine Awards Լավագույն դեր քննադատների կարծիքով (տղամարդիկ) [48]
Times of India Film Awards Լավագույն դերասան [49]
2019 Filmfare Awards Լավագույն տղամարդկային դեր քննադատների կարծիքով Պադմավատի [50]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #1016512554 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. «Ranveer Singh» (անգլերեն)։ Hindustan Times։ 2013-03-19։ Վերցված է 2018-10-22 
  4. «Filmfare Awards: Ranveer’s sweet whispers for Deepika»։ Times of India (անգլերեն)։ 2016-07-18։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-23-ին 
  5. Dandriyal Sameeksha (2015-07-06)։ «Quirky, cool, high on life: Why Ranveer Singh is the face of young India» (անգլերեն)։ CNN-IBN։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-09-ին 
  6. KBR Upala (2014-02-06)։ «Buddy bonding for Arjun Kapoor and Ranveer Singh»։ Daily News and Analysis (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-11-ին 
  7. «Sunder Singh Bhavnani»։ Times of India (անգլերեն)։ 2015-11-19։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-15-ին 
  8. Lodhi Adnan (2015-12-09)։ «I wish to visit Karachi once again: Ranveer Singh»։ The Express Tribune (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-01-ին 
  9. Singh Harneet (2011-03-12)։ «Ranveer Singh: The new heart-throb»։ The Indian Express (անգլերեն)։ Վերցված է 2011-07-04 
  10. 10,0 10,1 Ramsubramaniam Nikhil (2010-11-11)։ «Introducing: Ranveer Singh» (անգլերեն)։ Bollywood Hungama։ էջեր 1–6։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-23-ին 
  11. «It's Ranveer Bhavnani and not Singh»։ Mid Day (անգլերեն)։ 2011-02-23։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-26-ին 
  12. «Band Baaja Baraat hero distant cousin of Sonam?»։ Mid Day (անգլերեն)։ 2010-12-14։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-17-ին 
  13. Vyavahare, Renuka (2014-01-02)։ «Why did Ranveer Singh drop his sur name?»։ The Times of India (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-16-ին 
  14. «Interview: Ranveer Singh» (անգլերեն)։ Glamsham.com։ 2010-12-09։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-12-ին 
  15. Varde, Ashwin Ranveer Singh – A Star Is Born(անգլ.) // Starweek Magazine : journal. —Mumbai, India, 2010. — С. 23—27. Архивировано из первоисточника 29 Դեկտեմբերի 2010.
  16. Varde, Ashwin. Ranveer Singh – A Star Is Born (англ.) // Starweek Magazine : journal. — Mumbai, India, 2010. — 24 December. — P. 23—27. Архивировано 29 декабря 2010 года.
  17. «YRF launches new face with Anushka Sharma»։ New Indian Express (անգլերեն)։ 2010-02-04։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-23-ին 
  18. «Band Baaja Baaraat 5th Week Scores Over Tees Maar Khan 3rd Week» (անգլերեն)։ Box Office India։ 2011-01-17։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-20-ին 
  19. Winners of 56th Filmfare Awards 2011 (англ.). Bollywood Hungama (29 January 2011). Архивировано 30 июня 2017 года.
  20. Basu Mohar (2013-05-21)։ «Box Office Check: Aditya Chopra The Producer» (անգլերեն)։ Koimoi.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-14-ին 
  21. «Sonakshi comfortable with Indian look»։ India Today (անգլերեն)։ 2011-11-18։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-20-ին 
  22. Bakshi Dibyajyoti (2012-03-02)։ «Sonakshi-Ranveer's Lootera inspired by O Henry's short story»։ Hindustan Times (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-18-ին 
  23. «Lootera: a slow pace romantic saga worth watching, say critics»։ Hindustan Times (անգլերեն)։ 2013-07-05։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-12-ին 
  24. «Ranveer Singh» (անգլերեն)։ Box Office India։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-02-ին 
  25. «First look Ram Leela: Meet Romeo Ranveer and Juliet Deepika»։ India Today (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-27-ին 
  26. Uniyal Parmita (2013-11-15)։ «Movie review: Bhansali's Ram-leela is his best ever, say critics»։ Hindustan Times (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-15-ին 
  27. «Goliyon Ki Raasleela Ram-Leela' earns Rs 93.58 crores in opening weekend»։ Deccan Chronicle (անգլերեն)։ 2013-11-16։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-23-ին 
  28. «Goliyon Ki Raasleela Ram - Leela Set For 200 Crore Worldwide» (անգլերեն)։ Box Office India։ 2013-12-09։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-15-ին 
  29. «59th Idea Filmfare Awards Nominations»։ Filmfare (անգլերեն)։ 2014-01-13։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-15-ին 
  30. «Worldwide Collections of Dil Dhadakne Do After Third Weekend» (անգլերեն)։ Koimoi.com։ 2015-07-23։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-22-ին 
  31. Gupta Priya (2014-10-21)։ «Exclusive: Ranveer Singh shaves his head for Bajirao Mastani»։ The Times of India (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-16-ին 
  32. «When Ranveer Singh locked himself up in a hotel room for 21 days»։ Mid Day (անգլերեն)։ 2015-12-14։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-16-ին 
  33. Full list of winners of the 61st Britannia Filmfare Awards (англ.), Filmfare (15 January 2016). Архивировано 3 апреля 2017 года.
  34. Sarkar Prarthna (2016-12-09)։ «Befikre review round-up: Critics have given their verdict on Ranveer Singh and Vaani Kapoor's film» (անգլերեն)։ International Business Times։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-10-ին 
  35. «Team Padmavati starts shooting today»։ Filmfare (անգլերեն)։ 2016-11-01։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-01-ին 
  36. «Ranveer Singh, Alia Bhatt pair up for Zoya Akhtar’s Gully Boy»։ Hindustan Times (անգլերեն)։ 2017-02-08։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-15-ին 
  37. Ranveer Singh Stars In And As Simmba In Rohit Shetty, Karan Johar Film. Twitter's Thrilled.
  38. «Deepika Padukone-Ranveer Singh wedding: Bollywood’s power couple looks striking in Sabyasachi»։ Indian Express (անգլերեն)։ 2018-11-15։ Վերցված է 2018-11-15 
  39. «Winners of 56th Filmfare Awards 2011» (անգլերեն)։ Bollywood Hungama։ 2011-01-29։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-30-ին 
  40. «IIFA Through the Years – IIFA 2011 : Toronto, Canada» (անգլերեն)։ IIFA Awards։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-09-ին 
  41. «Winners of the IIFA Awards 2011»։ NDTV։ 2011-06-26։ Վերցված է 2011-07-10 
  42. «Ranveer Singh»։ Hindustan Times։ 2013-03-19։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-24-ին 
  43. Unnikrishnan Chaya (2011-01-14)։ «Top Honors»։ The Indian Express (Indian Express Group)։ Վերցված է 2011-01-12 
  44. «StardustAwardWinner2011»։ Magnus Mags։ 2011-02-09։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-10-ին 
  45. «Hrithik, SRK Top Zee Cine Awards»։ Hindustan Times։ 2011-01-15։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-21-ին։ Վերցված է 2011-01-31 
  46. «Full list of winners of the 61st Britannia Filmfare Awards»։ Filmfare (անգլերեն)։ 2016-01-15։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-03-ին 
  47. «Lions Gold Awards: Ranveer Singh to Bhumi Pednekar, B-Town celebs glam up the event»։ India Today 
  48. «Winners of Zee Cine Awards 2016»։ Bollywood Hungama։ 2016-02-20։ Վերցված է 2016-02-20 
  49. «TOIFA 2016 — Winners List»։ The Times of India։ 2016-03-19։ Վերցված է 2016-03-20 
  50. «Winners of the 64th Vimal Filmfare Awards 2019»։ Filmfare (անգլերեն)։ 2019-03-23։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-23-ին