Ռանյա Մորդանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռանյա Մորդանովա
Ծնվել էհուլիսի 18, 1991(1991-07-18) (32 տարեկան)
ԾննդավայրՈւֆա, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունմոդել

Ռանյա Մորդանովա (անգլ.՝ Ranya Mordanova, հուլիսի 18, 1991(1991-07-18), Ուֆա, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), մոդել, որը հայտնի է իր անդրոգին տեսքով[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռանյա (մոդելային անունը) Մորդանովան ծնվել է 1991 թվականի հուլիսին Ուֆա քաղաքում։ 20 տարեկանում սկսել է թոփ-մոդելի հաջող կարիերան։ Նրա հաջողությունը մասամբ կապված է վերջին տարիներին մոդելային ինդուստրիայում անդրոգենության նորաձևությունից։

2009 թվականի փետրվարին Ռանյան առաջին անգամ դուրս եկավ պոդիում։ Նա մասնակցել է Նյու Յորքի Monique Lhuillier-ի ցուցադրությանը։ Նույն շրջանում նա մասնակցել է Adam Lippes, Betsey Johnson, Tuleh-ների համար ցուցադրություններին։ Սակայն Մորդանովայի համար իսկական բեկումնային է դարձել Փարիզի Givenchy և Louis Vuitton նորաձևության տների ցուցադրությունները։ Շուտով նա աշխատել է Anna Sui, Burberry, Emilio Pucci, Fendi, Gianfranco Ferre, Helmut Lang, Hermès, Lanvin, Marc Jacobs, Missoni և շատ այլ նորաձևության տների համար[2][3]։

Ռանյա Մորդանովան նկարահանվել է գովազդային ընկերություններում և ստորագրել է պայմանագիր Givenchy ընկերության հետ, ինչպես նաև հայտնվել է հեղինակավոր նորաձևության էջերում և շապիկներին, ինչպիսիք են՝ Vogue, W, V Magazine, Tush, French, Vogue Italia Beauty, Another Magazine, Dazed & Confused, LOVE և Elle[4][5]:

Ռանյան աշխատել է նորաձևության բազմաթիվ հայտնի լուսանկարիչների հետ, ինչպիսիք են՝ Steven Meisel, Mario Sorrenti, David Sims, Nick Knight, Greg Lotus, Ellen von Unwerth և այլք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ranya Mordanova». New York Magazine. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 7-ին.
  2. «Ranya Mordanova». Style.com. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 7-ին.
  3. «Ranya Mordanova». Vogue.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 7-ին.
  4. «Раня Морданова в июньском номере Vogue Russia». Intermoda.ru. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 7-ին.
  5. «Ranya Mordanova (Раня Морданова) for US ELLE AUGUST 2011». Fashionbank.ru. 2011 թ․ հուլիսի 13. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]