Jump to content

Ռանիլ Վիկրամասինգե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռանիլ Վիկրամասինգե
 
Կուսակցություն՝ United National Party?
Կրթություն՝ University of Colombo?, University of Ceylon? և Royal College, Colombo?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ծննդյան օր մարտի 24, 1949(1949-03-24)[1][2] (75 տարեկան)
Ծննդավայր Կոլոմբո, Շրի Լանկա
Քաղաքացիություն  Շրի Լանկա
Հայր Cyril Esmond Lucien Wickremesinghe?
Ամուսին Maitree Wickramasinghe?
 
Կայք՝ president.gov.lk

Ռանիլ Վիկրամասինգե (սինգ․՝ රනිල් ශ්‍රියාන් වික්‍රමසිංහ, թամիլերեն՝ ரணில் விக்கிரமசிங்க, մարտի 24, 1949(1949-03-24)[1][2], Կոլոմբո, Շրի Լանկա), շրիլանկացի քաղաքական գործիչ, Շրի Լանկայի 9-րդ և ներկայիս նախագահը[3]։ Նա նաև զբաղեցնում է Շրի Լանկայի ֆինանսների նախարարի, պաշտպանության նախարարի, տեխնոլոգիաների նախարարի և կանանց, երեխաների և սոցիալական հզորացման նախարարի պաշտոնները։

Վիկրամասինգեն գլխավորել է Միացյալ ազգային կուսակցությունը 1994 թվականից ի վեր։ Նա հինգ առանձին ժամանակահատվածներում եղել է Շրի Լանկայի վարչապետը՝ ղեկավարելով վեց կառավարություն՝ 1993-1994, 2001-2004, 2015-2018, 2018-2019 թվականներին և 2022 թվականին մի քանի ամիս շարունակ[4]։ Նա նաև եղել է ընդդիմության առաջնորդ 1994-2001 թվականներին և 2004-2015 թվականներին[5]։

Ծնվել է հարուստ քաղաքական ընտանիքում։ Ավարտել է Ցեյլոնի համալսարանը և 1972 թվականին ստացել է Ցեյլոնի իրավաբանական քոլեջի փաստաբանի որակավորում։ 1970-ական թվականների կեսերին Միացյալ ազգային կուսակցության հետ ակտիվ քաղաքականություն մտնելով՝ նա առաջին անգամ 1977 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրվել է Բիյագամայի ընտրազանգվածից և նշանակվել է արտաքին գործերի փոխնախարար իր հորեղբոր՝ նախագահ Ռիչարդ Ջայևարդենի կողմից։ Այնուհետև նա նշանակվեց երիտասարդության հարցերի և զբաղվածության նախարար՝ դառնալով Շրի Լանկայի ամենաերիտասարդ նախարարը։

1989 թվականին նախագահ Ռանասինգե Պրեմադասան Վիկրամասինգեին նշանակեց արդյունաբերության, գիտության և տեխնոլոգիայի նախարար և պալատի ղեկավար։ Նա 1993 թվականին փոխարինեց Դինգիրի Վիջեթունգային՝ ստանձնելով վարչապետի պաշտոնը Պրեմադասայի սպանությունից հետո։ 1994 թվականի նոյեմբերին նշանակվել է ընդդիմության առաջնորդ՝ 1994 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Գամինի Դիսսանայակեի սպանությունից հետո[6]։ Վիկրամասինգեն 1999 և 2005 թվականների նախագահական ընտրություններում Միացյալ ազգային կուսակցության թեկնածուն էր, սակայն պարտություն կրեց՝ զիջելով Չանդրիկա Կումարատունգային և Մահինդա Ռաջապակսային։

2015 թվականի հունվարի 8-ին Վիկրամասինգեն նշանակվեց վարչապետ նախագահ Մայթրիպալա Սրիսենայի կողմից, ով 2015 թվականի նախագահական ընտրություններում հաղթել էր նախագահ Մահինդա Ռաջապակսային[7]։ Նրա «Միացյալ ազգային ճակատ հանուն լավ կառավարման» կոալիցիոն դաշինքը, հաղթել է 2015 թվականի խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով 106 մանդատ։ Չնայած նրան, որ այն ապահովել բացարձակ մեծամասնությունը, Վիկրամասինգեն վերընտրվեց որպես վարչապետ, և Շրի Լանկայի Ազատության կուսակցության ավելի քան 35 անդամներ միացան նրա կառավարական խորհրդին[8][9]։ Վիկրամասինգեն վարչապետի պաշտոնից հեռացվեց 2018 թվականի հոկտեմբերի 26-ին նախագահ Մայթրիպալա Սրիսենայի կողմից, իսկ նախկին նախագահ Մահինդա Ռաջապաքսային նշանակվեց վարչապետ, որը Վիկրամասինգեի համար անընդունելի էր, ինչն էլ հանգեցրեց սահմանադրական ճգնաժամի։ Ճգնաժամն ավարտվեց նրանով, որ Սրիսենան 2018 թվականի դեկտեմբերի 16-ին Վիկրամասինգեին վերանշանակեց որպես վարչապետ։ Նա հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից 2019 թվականի նոյեմբերի 20-ին, և 2019 թվականի նախագահական ընտրություններից հետո նրան կրկին փոխարինեց Մահինդան։ Մասնակցել է 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին, սակայն չի կարողացել տեղ ապահովել խորհրդարանում[10]։

Նա կրկին մտավ խորհրդարան՝ որպես Միացյալ ազգային կուսակցության Ազգային ցուցակի պատգամավոր, և որպես պատգամավոր երդում տվեց 2021 թվականի հունիսի 23-ին[11]։ 2022 թվականի մայիսին Վիկրամասինգեն վերանշանակվեց որպես վարչապետ նախագահ Գոտաբայա Ռաջապաքսայի կողմից[12][13]։ 2022 թվականի հուլիսի 9-ին Վիկրամասինգեն հայտարարեց, որ պատրաստ է հրաժարական տալ զանգվածային հակակառավարական ցույցերի ֆոնին, որոնց հետևանքով այրվել է իր անձնական նստավայրը, ինչպես նաև այն ժամանակվա նախագահ Գոդաբայա Ռաջապաքսի նստավայրը՝ պաշարված ցուցարարների կողմից։ Նա համաձայնեց հրաժարական տալ վարչապետի պաշտոնից նոր կառավարության ձևավորումից հետո[14][15]։

Վիկրամասինգեն նախագահի պաշտոնակատար դարձավ 2022 թվականի հուլիսի 13-ին այն բանից հետո, երբ նրան նախորդած Գոդաբայա Ռաջապաքսը փախավ երկրից։ Ռաջապաքսը հրաժարական տվեց 2022 թվականի հուլիսի 14-ին, իսկ հաջորդ օրը Վիկրամասինգեն երդում տվեց որպես Շրի Լանկայի նախագահի պաշտոնակատար։ Նույն օրը նա որոշեց պաշտոնապես վերացնել նախագահին դիմելիս «նորին գերազանցություն» արտահայտության օգտագործումը։ 2022 թվականի հուլիսի 20-ին Վիկրամասինգեն ընտրվեց որպես 9-րդ նախագահ՝ խորհրդարանի ընտրության միջոցով[16]։ 2022 թվականի հուլիսի 21-ին Վիկրամասինգեն պաշտոնապես նախագահական երդում տվեց խորհրդարանում՝ դառնալով Շրի Լանկայի նախագահ[16]։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1949 թվականի մարտի 24-ին Կոլոմբոյում։ Վիկրամասինգեն Էսմոնդ Վիկրամասինգեի և Նալինի Վիկրամասինգեի 2-րդ որդին էր։ Նրա հայրը իրավաբան էր, ինչպես նաև ղեկավարում էր «Lake House» ամսագրերի խումբը։ Նրա պապերն էին Ցեյլոնի քաղաքացիական ծառայության ներկայացուցիչ Սիրիլ Վիկրամասինգեն և Ռիչարդ Վիջևարդենան[17]։

Վիկրամասինգեն կրթություն է ստացել Թագավորական նախակրթարանում և Կոլոմբոյի Թագավորական քոլեջում, որտեղ նրա դասընկերներն էին այն ժամանակվա վարչապետ Սոլոմոն Բանդարանաիկեի որդի Անուրա Բանդարանաիկեն և սոցիալիստների առաջնորդ Ֆիլիպ Գունավարդենայի որդի Դինեշ Գունավարդենան։ Վիկրամասինգեն ընդունվել է Ցեյլոնի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը իր Կոլոմբոյի կամպուսում՝ այժմյա Կոլոմբոյի համալսարանում։ Ավարտելուց հետո նա ավարտին հասցրեց իրավաբանական քննությունները Ցեյլոնի իրավաբանական քոլեջում և որպես փաստաբան 1972 թվականին երդում տվեց՝ աշակերտելով Հեկտոր Ջայեվարդենի մոտ[18]։ 1973 թվականին իրավաբանության մեջ կատարված փոփոխություններից հետո նա դարձավ փաստաբան։ 2017 թվականի փետրվարի 14-ին Վիկրամասինգեն Ավստրալիայի Դիքին համալսարանից ստացավ պատվավոր դոկտորի կոչում՝ տնտեսության, կրթության և մարդու իրավունքների բարեփոխումներում ունեցած նշանակալի ավանդի համար[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. «Sri Lanka PM Wickremesinghe sworn in as acting president – govt official». Reuters.com. 2022 թ․ հուլիսի 15. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
  4. «Ranil Wickremesinghe: wily fox who is Sri Lanka's new president». The Guardian. 2022 թ․ հուլիսի 20. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
  5. «- Share Image». epaper.sundayobserver.lk. Վերցված է 2022 թ․ հունիսի 5-ին.
  6. «Ranil Wickremesinghe – Gentlemen Politician of 4 decades, alias mature leader of the people». United National Party. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  7. «Sri Lanka election: shock as president Mahinda Rajapaksa concedes defeat». The Guardian. 2015 թ․ հունվարի 9. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  8. Ramachandran, Sudha (2015 թ․ օգոստոսի 13). «Sri Lanka's Elections: Rajapaksa Tries a Comeback». The Diplomat. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  9. «Prime Minister Wickremesinghe Calls For Buddhist Approach: Nikkei». AsiaMirror cloned Nikkei. 2015 թ․ օգոստոսի 20. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  10. Nathaniel, Amali Mallawaarachchi and Camelia. «Ranil resigns, Mahinda takes oaths as PM today». Daily News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
  11. «Ranil Wickremesinghe re-enters Parliament as an MP». Sri Lanka News – Newsfirst (անգլերեն). 2021 թ․ հունիսի 23. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.
  12. «RANIL SWORN IN AS PM – Top Story | Daily Mirror». Dailymirror.lk (English). Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. Ellis-Petersen, Hannah (2022 թ․ մայիսի 12). «Sri Lanka president brings back five-time former PM in effort to ease crisis». The Guardian (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 15-ին.
  14. «PM says he is willing to resign – Latest News | Daily Mirror». Dailymirror.lk (English). Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «Sri Lanka protesters set the prime minister's home on fire after he agrees to resign». NPR (անգլերեն). Associated Press. 2022 թ․ հուլիսի 9. Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
  16. 16,0 16,1 «Sri Lanka: Ranil Wickremesinghe elected president by MPs». Bbc.com. 2022 թ․ հուլիսի 20.
  17. «Regi Siriwardena dies at 82». ancestry.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  18. «Lankalovers». lankalovers.com. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  19. «Prime Minister Wickremesinghe awarded an honorary doctorate». Adaderana.lk. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռանիլ Վիկրամասինգե» հոդվածին։