Ռանգինա Համիդի
| Ռանգինա Համիդի | |
|---|---|
| Ծնվել է | 1978[1] |
| Ծննդավայր | Քանդահար, Ղանդահար վիլայեթ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Վիրջինիայի համալսարան |
| Գիտական աստիճան | բակալավր |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, գրող և ձեռնարկատեր |
| Ծնողներ | հայր՝ Ghulam Haider Hamidi? |
| Զբաղեցրած պաշտոններ | կրթության նախարար |
Ռանգինա Համիդի (փուշթու՝ رنګینه حمیدي , 1978[1], Քանդահար, Ղանդահար վիլայեթ), աֆղանական ծագմամբ ամերիկացի գրող, մանկավարժ, հասարակական ակտիվիստ և քաղաքական գործիչ[2]։ Նա հայտնի է որպես Աֆղանստանում կանանց իրավունքների պաշտպան և մասնակցել է տարբեր սոցիալական նախագծերի՝ Աֆղանստանում աղջիկներին և կանանց հզորացնելու համար: Համիդին աշխատել է որպես Աֆղանստանի կրթության նախարար, մինչև թալիբների կողմից Աֆղանստանի գրավումը Քաբուլի անկումից հետո 2021 թվականին: Նա Աֆղանստանի կրթության առաջին կին նախարարն էր[3]։ Աֆղանստանը թալիբների կողմից գրավվելու ընթաքում նա երդվեց մնալ Աֆղանստանում և շարունակել իր մարդասիրական ջանքերը՝ ակտիվորեն ներգրավվելով աֆղան կանանց հզորացման գործում[4]: Այնուամենայնիվ, մի քանի շաբաթ անց նա ընտանիքի հետ փախավ Արիզոնա[5]:
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռանգինան ծնվել է Աֆղանստանի Քանդահար քաղաքում 1978 թվականին, փուշթուն ընտանիքում, Ղուլամ Հայդեր Համիդիի ընտանիքում, ով Քանդահարի քաղաքապետն էր[6]։ 1980 թվականին Աֆղանստան Խորհրդային Միության ներխուժումից հետո նա իր ընտանիքի հետ 1981 թվականին չորս տարեկան հասակում գաղթել է Պակիստան՝ որպես փախստական և ապրել Քվետա քաղաքում[7][8]։ Ավելի ուշ, նա ընտանիքի հետ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ 1988 թվականին և մեծացել Վաշինգտոնի մոտակայքում։ Նա իր բակալավրի կոչումը ստացել է կրոնագիտության և գենդերային ուսումնասիրությունների կրկնակի մասնագիտացմամբ Վիրջինիայի համալսարանում։
Վաղ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա վերադարձել է իր հայրենի երկիր Աֆղանստան 2003 թվականին և դարձել երկրի մշտական բնակիչ[9]։ Նա որոշել է վերադառնալ հայրենիք ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումից հետո և երդվել վերականգնել և զարգացնել իր հայրենի երկիր Աֆղանստանը[10]։ Աֆղանստան վերադառնալուն պես նա ծառայել է, որպես Աֆղանների համար քաղաքացիական հասարակության կանանց եկամուտների ստեղծման ծրագրի ղեկավար։ Նա, որպես ականավոր ակտիվիստ, գլխավորել և եղել է Աֆղանների համար քաղաքացիական հասարակության կանանց եկամուտների ստեղծման ծրագրի առաջնամարտիկ՝ ապահովելով սոցիալական ծրագրեր և գործունեություն Քանդահար քաղաքում բնակվող կանանց համար[2]։ Նա ընտրվել է Սի-էն-էն 2007 Հերոսի մրցանակի 18 ֆինալիստներից մեկը և նաև ընրվել է Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի կողմի, որպես «Անհատականություն կամ շաբաթ»[7]։
2008 թվականին նա հիմնադրել է Քանդահար թրեժրը, որը համարվում է կանանց պատկանող և կանանց կողմից ղեկավարվող առաջին սոցիալական ձեռնարկությունը Քանդահար նահանգում: Նա գրել է հոդվածներ և մասնակցել տարբեր հրատարակությունների, ինչպիսիք են Ասիա Թայմսը, Գարդիանը, Դեյլի թելեգրաֆը, Բի-բի-սին, Ամերիկայի ձայնը և Էն-փի-առը[7]: Նա 2017 թվականին Մերի Լիտրելի հետ համատեղ հեղինակել և հրատարակել է մի գիրք, որը վերնագրված է Ասեղնագործություն սահմանների մեջ. աֆղան կանայք ստեղծում են ապագա[11]։
Նա նաև աշխատել է Աֆղանստանի բաց հասարակության, Աֆղանստանի քաղաքացիական հասարակության ինստիտուտի և Աֆղանստանի կանանց առևտրի և արդյունաբերության պալատի խորհրդատվական խմբերում[7]։
Կրթության նախարարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականին Համիդին նշանակվել է Աֆղանստանի կրթության նախարարության ղեկավարի պաշտոնակատար՝ դառնալով 30 տարվա մեջ առաջին կինը, որը ղեկավարում է երկրի կրթության նախարարությունը։ Նա նշել է, որ ուժեղ աջակցություն է ցուցաբերում հատկապես աղջիկներին ուղղված նախաձեռնություններին[12]։ Նույն տարվա դեկտեմբերին Աֆղանստանի խորհրդարանը մերժեց Համիդիի վստահության քվեն այդ դերում։ 2021 թվականի հունվարին Համիդին աշխատանքից ազատեց կրթության նախարարության 11 խորհրդականների։ Կասեցված խորհրդականներն ասացին, որ մոտ ապագայում նախատեսվում է աշխատանքից հեռացնել ևս 1400 աշխատակցի, ընդ որում աշխատանքից ազատվածներից մեկը պնդում է, որ «Համիդին նեպոտիզմ է վարում կրթության նախարարությունում, նա լուծում է հարցերը քաղաքական և կողմնակալ կերպով»[13]։
2021 թվականի մարտին Աֆղանստանի կրթության նախարարությունը արգելեց 12 տարեկանից բարձր աշակերտուհիներին երգել հանրային միջոցառումների ժամանակ։ Նախարարության խոսնակ Նաջիբա Արիանն ասաց, որ որոշումը կայացվել է աշակերտների և ծնողների առաջարկներից հետո: Որոշումը վրդովմունք առաջացրեց սոցիալական մեդիայի հարթակներում և քննադատություն Համիդիի հասցեին: Որոշ դիտորդներ ասացին, որ դրանք քաղաքական մանևրներ էին, խրախուսված Համիդիի կողմից, կոշտ դիրք ունեցող կրոնական խորհրդարանականներին հանգստացնելու համար[14][15]։ Նախարարությունն այնուհետև արգելքը որակեց որպես «թյուրըմբռնված»՝ ասելով, որ այն կապված է աղջիկների և տղաների միջև զանգվածային հավաքները խստացնելու միջոցառումների հետ՝ 2019 թվականի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը դադարեցնելու նպատակով։ Ապրիլի սկզբին նախարարությունը հետ կանգնեց որոշումից, և Արիանը հայտարարություն տարածեց՝ պնդելով, որ նամակն իրականում չի արտացոլել նախարարության պաշտոնական դիրքորոշումը: 2020 թվականին Կրթության նախարարությունը բախվեց հակազդեցության ուսանողներըի դպրոցում սովորելու առաջին երեք տարիների ընթացքում բոլոր դասերը մզկիթներում ստանալու մասին որոշման համար, որպեսզի օգնեն ուսանողներին «իսլամական ոգի» ներարկել, սակայն հանրային քննադատությունից հետո այս որոշումը նույնպես չեղարկվեց[16]։
2021 թվականի հուլիսին, ելույթ ունենալով Լոնդոնում Գլոբալ կրթության գագաթնաժողովում, Համիդին ասաց, որ վստահ է, որ իր երկրի անվտանգության ուժերը կկանխեն թալիբների կողմից ամբողջ Աֆղանստանին տիրանալը և որ նա վախենում է նրանց վերադարձից: «Իմ ամենամեծ վախը, Աստված մի արասցե, 1996-ի վերադարձն է, երբ բառացիորեն աղջիկներին հեռացրին դպրոցից, փակեցին դպրոցները, կին ուսուցիչներին ուղարկեցին տուն, ցանկացած ոլորտի կին աշխատողներին ուղարկեցին տուն»[17]։
Երբ մի քանի բարձրաստիճան քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին, փախան Աֆղանստանից 2021 թվականի օգոստոսին Քաբուլի անկման ժամանակ, Համիդին որոշեց մնալ Աֆղանստանում՝ փորձելով շարունակել ղեկավարել կրթական ջանքերը: Բի-բի-սի համաշխարհային լուրերին տված հարցազրույցում նա իր զարմանքն է հայտնել Հանիի փախուստի կապակցությամբ և հայտնել, որ վախենում է այն հետևանքներից, որոնց կարող է հանդիպել[18][19]։ 2021 թվականի օգոստոսի 23-ին աֆղանական լրատվական գործակալությունը Թվիթերում հրապարակեց Համիդիի թալիբների հետ հանդիպման լուսանկարը, որը շատերի ենթադրությամբ նշանակում էր, որ նա դեռևս կրթության նախարարի պաշտոնակատարն է[20]։ Սակայն օգոստոսի 29-ին լրատվական կայքերը մեջբերեցին «Բարձրագույն կրթության նոր պաշտոնակատար Աբդուլ Բաքի Հաքքանին» թալիբների մասին պատմություններում, որոնք պահանջում էին, որ բոլոր դասերը բաժանվեն ըստ սեռի[21]։
Հետկառավարական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի օգոստոսի 31-ին Համիդին և նրա ընտանիքը փախել են Աֆղանստանից։ 2022 թվականի դրությամբ նրանք բնակվում են Արիզոնայում, Միացյալ Նահանգներում, որտեղ Համիդին աշխատում է Արիզոնայի պետական համալսարանում[22]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համիդի, Ռանգինա (2017). Ասեղնագործություն սահմաններում. աֆղան կանայք ստեղծում են ապագա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 http://www.afghan-bios.info/index.php?option=com_afghanbios&id=2803&task=view
- 1 2 «Leading Change: Featuring Rangina Hamidi». Leading Change: Featuring Rangina Hamidi (անգլերեն). 2013 թ․ հուլիսի 26. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Education Cannot Wait Interviews Afghanistan's Minister of Education Rangina Hamidi». Inter Press Service. 2021 թ․ ապրիլի 12. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Afghani Education Minister Rangina Hamidi Vows to Stay in Kabul and Fight». Al Bawaba (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «A year later, former Afghanistan education minister reflects on her country». NPR (անգլերեն). 2022 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2023 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Who is who in Afghanistan?». www.afghan-bios.info. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 18-ին.
- 1 2 3 4 «Minister's Biography | Ministry of Education». www.moe.gov.af. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Rangina Hamidi». CCCB (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑
- ↑ «Activist Rangina Hamidi Works to Improve Lives of Afghan Women | Voice of America - English». www.voanews.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Hamidi, Rangina; Littrell, Mary (2017). Embroidering Within Boundaries: Afghan Women Creating a Future (անգլերեն). Thrums Books. ISBN 978-0-9984523-0-2.
- ↑ «Education Cannot Wait Interviews Afghanistan's Minister of Education Rangina Hamidi». Inter Press Service News Agency (անգլերեն). 2021 թ․ ապրիլի 12. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Acting Minister Rejected by Parliament Fires 11 Advisers». Tolo News (անգլերեն). 2021 թ․ հունվարի 14. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Afghanistan bans schoolgirls older than 12 from singing — reports». Deutsche Welle (DW) (անգլերեն). 2021 թ․ մարտի 10. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Ban on Afghan schoolgirls singing in public slammed». Al Jazeera (անգլերեն). 2021 թ․ մարտի 11. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Why did Afghanistan's government try to ban schoolgirls from singing?». The New Arab (անգլերեն). 2021 թ․ ապրիլի 2. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Afghan education minister insists that women's dark days under the Taliban must not return». The National (անգլերեն). 2021 թ․ հուլիսի 29. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Might face consequences: Ex-Afghan education minister fearful after Taliban takeover». India Today (անգլերեն). 2021 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «"Tendré que enfrentarme a consecuencias que nunca imaginé": la exministra afgana que decidió quedarse tras el triunfo del Talibán». BBC News Mundo (իսպաներեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «"Taliban will create an education system that will be unmatched in Asia, head of Taliban's education commission, Abdul Hakim Hemat, says in a meeting at the ministry of education."». Twitter (անգլերեն). 2021 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «"Taliban: Male and Female Students to Study in Separate Classrooms."». Tolo News (անգլերեն). 2021 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Chang, Ailsa; Lim, Megan; Handel, Sarah (2022 թ․ օգոստոսի 18). «A year later, former Afghanistan education minister reflects on her country». NPR (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 23-ին.