Ռայնհոլդ Միտտերլեներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռայնհոլդ Միտտերլեներ
Reinhold Mitterlehner - Buchmesse Wien 2019.JPG
 
Կուսակցություն՝ Ավստրիայի ժողովրդական կուսակցություն
Կրթություն՝ Լինցի Յոհաննես Կեպլերի համալսարան և Ֆրայբուրգի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և իրավաբան
Ծննդյան օր դեկտեմբերի 10, 1955(1955-12-10)[1][2] (64 տարեկան)
Ծննդավայր Helfenberg, Rohrbach District, Վերին Ավստրիա, Ավստրիա
Քաղաքացիություն Flag of Austria.svg Ավստրիա
 
Պարգևներ

Բարեկամության շքանշան

Ռայնհոլդ Միտտերլեներ (գերմ.՝ Reinhold Mitterlehner, դեկտեմբերի 10, 1955(1955-12-10)[1][2], Helfenberg, Rohrbach District, Վերին Ավստրիա, Ավստրիա), ավստրիացի քաղաքական գործիչ։ Ավստրիայի Ժողովրդական կուսակցության (ÖVP) նախագահը 2014 թվականի նոյեմբերի 8-ից: Ավստրիայի փոխկանցլերը 2014 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2017 թվականի մայիսի 15-ը:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստացել է իրավագիտության դոկտորի աստիճան Լիոնի համալսարանում (1980)։ Այնուհետև ավարտել է Ֆրիբուր քաղաքի կառավարման գծով ասպիրանտուրան։

1980-1992 թվականներին աշխատել է Վերին Ավստրիայի տնտեսական պալատում, այդ թվում եղել է մարքեթինգի բաժնի ղեկավար։ 1992 թվականից մինչև 2000 թվականը նա Վիեննայում զբաղեցրել է Ավստրիայի տնտեսական լիգայի գլխավոր քարտուղարի պաշտոնը: 2000 թվականին նշանակվել է Ավստրիայի Էկոնոմիկայի Պալատի գլխավոր քարտուղարի տեղակալ՝ այդ պաշտոնում լինելով մինչև 2008 թվականը: Բացի այդ, նա 1991-1997 թվականներին եղել է Ագորնի քաղաքի տեղական քաղաքական գործիչ։ Ժողովրդական կուսակցության անդամ է: 2000 թվականի փետրվարի 8-ին ընտրվել է Ավստրիայի խորհրդարան։ 2002 թվականի մայիսին ընտրվել է Ռորբախ շրջանի շրջանային կազմակերպության նախագահ:

2008 թվականի դեկտեմբերի 2-ին նշանակվել է էկոնոմիկայի, ընտանիքի և երիտասարդության դաշնային նախարար կոալիցիոն կառավարությունում՝ վարչապետ Վերներ Ֆայմանի գլխավորությամբ։ Նույն թվականին նա դարձավ նաև ավստրիական էներգետիկ գործակալության փոխնախագահ։

Եղել է Յոզեֆ Պրելի իրավահաջորդների առաջատար թեկնածուներից մեկը, որը կուսակցության ղեկավարությունից հեռացել էր 2011 թվականի ապրիլին։ Ավելի ուշ դարձել է Ժողովրդական կուսակցության դաշնային նախագահի տեղակալ, գիտության ինդուստրիալ ինստիտուտի փոխնախագահ։

Էկոնոմիկայի, ընտանիքի և երիտասարդության նախարարության վերամասնագիտացումից հետո՝ 2013 թվականի դեկտեմբերի 16-ին, գլխավորել է նոր՝ գիտության, հետազոտությունների և էկոնոմիկայի նախարարությունը:

2016 թվականի մայիսի 9-17-ը եղել է երկրի դաշնային կանցլերի պաշտոնակատարը:

2017 թվականի մայիսի 10-ին Միտերլեները հայտարարել է փոխկանցլերի և ÖVP-ի նախագահի պաշտոնից հեռանալու մասին:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվավոր նշանի I աստիճանի Մեծ խաչ (2011):
  • Պատվավոր երկրի մեծ խաչ Վերին Ավստրիա (2015)
  • Բարեկամության շքանշան (2016 թվականի հունվարի 29, Ռուսաստան), Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագործակցության ամրապնդման, առևտրատնտեսական և գիտական կապերի զարգացման, արտասահմանում ռուսաց լեզվի և մշակույթի պահպանման և տարածման գործում ունեցած մեծ ավանդի համար[3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միտերլեները ամուսնացած է, ունի երկու դուստր: Նրա դստրերից մեկը մահացել է 2016 թվականին՝ 38 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]