Ռայմոնդ Քեթթել
Ռայմոնդ Քեթթել Raymond Cattell | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 20, 1905[1][2] Ուեստ Բրոմիջ, Սենդուել, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | փետրվարի 2, 1998[1][2] (92 տարեկան) Հոնոլուլու, ԱՄՆ |
Բնակության վայր(եր) | Անգլիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Դավանանք | աթեիզմ |
Մասնագիտություն | հոգեբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Հարվարդի համալսարան, Կոլումբիայի համալսարան, Քլարկի համալսարան և Հավայան կղզիների համալսարան |
Գործունեության ոլորտ | Անձի հոգեբանություն |
Ալմա մատեր | Լոնդոնի համալսարանի քոլեջ (1929), Լոնդոնի թագավորական քոլեջ և Torquay Boys' Grammar School? |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[3] |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[4] |
Գիտական ղեկավար | Ֆրենսիս Ավելինգ |
Եղել է գիտական ղեկավար | John Nesselroade? |
Ռայմոնդ Քեթթել (անգլ.՝ Raymond Bernard Cattell, մարտի 20, 1905[1][2], Ուեստ Բրոմիջ, Սենդուել, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 2, 1998[1][2], Հոնոլուլու, ԱՄՆ), անգլիացի հոգեբան։
Ծնվել է 1905 թ. Անգլիայում։ Նա ունեցել է երջանիկ մանկություն, որը սակայն դադարում է լինել այդպիսին, երբ Անգլիան ընդգրկվում է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ։ 16 տարեկան հասակում Քեթթելն ընդունվում է Լոնդոնի համալսարանի թագավորական քոլեջ, որտեղ ուսումնասիրում է ֆիզիկա և քիմիա, սակայն նրա հետաքրքրությունների շրջանակը հետզհետե ընդգրկում է մի շարք սոցիալական խնդիրներ, որոնց այդ գիտություններն ի զորու չէին պատասխանել և Քեթթելը որոշում է զբաղվել հոգեբանական հետազոտություններով։ 1929 թ. ստանում է փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչում։ 1932-1937 թթ. աշխատում է Անգլիայի հոգեբանական կլինիկայի տնօրեն, որից հետո մեկնում Նյու Յորք։ 1938 թ. նա աշխատում է Քլարկի համալսարանում, իսկ ավելի ուշ՝ 1941 թ. զբաղեցնում հոգեբանության դասախոսի պաշտոն Հարվարդի համալսարանում։ 1945 թ. տեղափոխվում է Իլինոյսի համալսարան, որտեղ գրեթե 30 տարի զբաղեցնում է անձի և խմբային վերլուծության լաբորատորիայի ղեկավարի պաշտոնը։ 1973 թ.Կոլորադո նահանգում հիմնում է ինքնիրացման և բարոյականության հիմունքների հետազոտման ինստիտուտ։ 1977 թ. Հավայան համալսարանի խորհրդատու ու պրոֆեսոր է, ինչպես նաև Իլինոյսի պատվավոր պրոֆեսոր։
Քեթթելն իր կյանքի ընթացքում հրատարակել է 35 գիրք և 400 հետազոտական հոդված։ Առավել ուշադրության են արժանի նրա հետևյալ գրքերը՝ «Անձի չափումները և նկարագիրը» (1946), «Անձնավորություն. համակարգային տեսական և փաստարկային հետազոտություն» (1950), «Անձի գիտական վերլուծություն» (1965), «Անձի և ընդունակությունների ժառանգում» (1982) և այլն։
Քեթթելը մահացել է 92 տարեկանում, 1998 թ. փետրվարի 2-ին[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118942484 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Հոգեբանություն (դեմքեր, փաստեր): Ուսումնամեթոդական ձեռնարկ/ Կազմ. Ս.Վ. Հովհաննիսյան, Հ.Ռ. Հովհաննիսյան, Է.Վ. Ասրիյան, խմբ. Հ.Մ. Ավանեսյան - Եր.: ԵՊՀ հրատ., 2010 թ. - 153 էջ։
|