Ռայմոնդ Քեթթել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռայմոնդ Բեռնարդ Քեթթելից)
Picto Info sciences exactes.png
Ռայմոնդ Քեթթել
Raymond Cattell
Raymond Cattell.jpg
Ծնվել է մարտի 20, 1905({{padleft:1905|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:20|2|0}})[1]
Ուեստ Բրոմիջ
Մահացել է փետրվարի 2, 1998({{padleft:1998|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:2|2|0}})[1] (92 տարեկանում)
Հոնոլուլու[1]
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն հոգեբան
Հաստատություն(ներ) Հարվարդի համալսարան
Ալմա մատեր Լոնդոնի համալսարանի քոլեջ
Գիտական աստիճան դոկտորի աստիճան[1]

Ռայմոնդ Քեթթել (անգլ.՝ Raymond Bernard Cattell, 20 մարտի, 1905 - 2 փետրվարի, 1998), անգլիացի հոգեբան։

Ծնվել է 1905 թ. Անգլիայում։ Նա ունեցել է երջանիկ մանկություն, որը սակայն դադարում է լինել այդպիսին, երբ Անգլիան ընդգրկվում է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ։ 16 տարեկան հասակում Քեթթելն ընդունվում է Լոնդոնի համալսարանի թագավորական քոլեջ, որտեղ ուսումնասիրում է ֆիզիկա և քիմիա, սակայն նրա հետաքրքրությունների շրջանակը հետզհետե ընդգրկում է մի շարք սոցիալական խնդիրներ, որոնց այդ գիտություններն ի զորու չէին պատասխանել և Քեթթելը որոշում է զբաղվել հոգեբանական հետազոտություններով։ 1929 թ. ստանում է փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչում։ 1932-1937 թթ. աշխատում է Անգլիայի հոգեբանական կլինիկայի տնօրեն, որից հետո մեկնում Նյու Յորք։ 1938 թ. նա աշխատում է Քլարկի համալսարանում, իսկ ավելի ուշ՝ 1941 թ. զբաղեցնում հոգեբանության դասախոսի պաշտոն Հարվարդի համալսարանում։ 1945 թ. տեղափոխվում է Իլինոյսի համալսարան, որտեղ գրեթե 30 տարի զբաղեցնում է անձի և խմբային վերլուծության լաբորատորիայի ղեկավարի պաշտոնը։ 1973 թ.Կոլորադո նահանգում հիմնում է ինքնիրացման և բարոյականության հիմունքների հետազոտման ինստիտուտ։ 1977 թ. Հավայան համալսարանի խորհրդատու ու պրոֆեսոր է, ինչպես նաև Իլինոյսի պատվավոր պրոֆեսոր։

Քեթթելն իր կյանքի ընթացքում հրատարակել է 35 գիրք և 400 հետազոտական հոդված։ Առավել ուշադրության են արժանի նրա հետևյալ գրքերը՝ «Անձի չափումները և նկարագիրը» (1946), «Անձնավորություն. համակարգային տեսական և փաստարկային հետազոտություն» (1950), «Անձի գիտական վերլուծություն» (1965), «Անձի և ընդունակությունների ժառանգում» (1982) և այլն։

Քեթթելը մահացել է 92 տարեկանում, 1998 թ. փետրվարի 2-ին։[2]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Record #118942484 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 27-ին 2014:
  2. Հոգեբանություն (դեմքեր, փաստեր): Ուսումնամեթոդական ձեռնարկ/ Կազմ. Ս.Վ. Հովհաննիսյան, Հ.Ռ. Հովհաննիսյան, Է.Վ. Ասրիյան, խմբ. Հ.Մ. Ավանեսյան - Եր.: ԵՊՀ հրատ., 2010թ. - 153 էջ։