Ռայխստագի վրա դրոշ բարձրացնելը
Ռայխստագի վրա դրոշ բարձրացնելը | |
---|---|
տեսակ | լուսանկար |
նկարիչ | Եվգենի Խալդեյ |
տարի | մայիսի 2, 1945 |
ստեղծման երկիր | Գերմանիա |
ժանր | ֆոտոլրագրություն և ռազմական լուսանկար |
ներշնչված է | Իվոձիմայի վրա դրոշ բարձրացնելը |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Raising a flag over the Reichstag (Yevgeny Khaldei) Վիքիպահեստում |
«Ռայխստագի վրա դրոշ բարձրացնելը» (այլ աղբյուրներում՝ «Կարմիր դրոշը Ռայխստագի վրա»), Եվգենի Խալդեյի կողմից ստեղծված պատմական լուսանկարների շարք, որտեղ պատկերված է, թե ինչպես են խորհրդային զինվորները ԽՍՀՄ դրոշը բարձրացնում Ֆաշիստական Գերմանիայի խորհրդարանի՝ Ռայխստագի կիսաքանդ տանիքին։ Լուսանկարները լայն օգտագործում են գտել Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության տարած հաղթանակը լուսաբանելու համար։ Այս շարքի լուսանկարները նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենատարածված լուսանկարներից են[1]։
Իրավիճակը Բեռլինում ազատագրման նախօրեին
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Կարմիր բանակը մուտք գործեց Բեռլին և գրավեց այն, քաղաքի գրավված շենքերի վրա խորհրդային դրոշների պատկերով բազմաթիվ լուսանկարներ հայտնվեցին։ Խորհրդային ռազմական թղթակիցները բազմիցս լուսանկարել են պատերազմի եզրափակիչ հաղթնակի պահը՝ Ռայխստագի վրա կարմիր բանակի դրոշի հաստատումը։ Այդ լուսանկարները հիմնականում ստեղծվում էին ռազմական գործողություններից հետո խորհրդային ռազմական թղթակիցների կողմից[1]։
Իրական Հաղթանակի դրոշի տեղադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]1945 թվականի ապրիլի 30-ին՝ Բեռլինի գործողության ժամանակ՝ տեղի ժամանակով 22:40-ին Հաղթանակի դրոշը (5-րդ համարի տակ) Վլադիմիր Մակովի, Գազի Զագիտովի, Ալեքսեյ Բոբրովի, Ալեքսանդր Լիսիմենկոյի, Միխայիլ Միմինի և Ռախիմջան Կոշկարբայևի կողմից տեղադրվեց Ռայխստագի շենքի տանիքին[2], իսկ մայիսի 1-ին՝ 150-րդ հրաձգային դիվիզիայի գրոհային դրոշը Կարմիր բանակի զինծառայող Աբդուլհակիմ Իսմայիլովի կողմից։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խալդեյնը իր ռազմական ուսապարկում երեք դրոշ էր պահում։ Այդ դրոշների պատմությունը հետևյալն է․ երբ Եվգենին ժամանում է Մոսկվա, նա ճաշում է «Ֆոտոխրոնիկի» ճաշարանում, որի սեղաններին փռված էին կարմիր սփռոցներ։ Դրանցից 3-ը Խալդեյնը ճաշարանից փոխ է վերցրել, իսկ նրա ծանոթ դերձակ Իսրայել Կիծիցերը դրանցից երեք դրոշ է կարել։ Դրանք օգտագործվել են նկարներ ստանալու համար․ առաջինը՝ «Տեմպելգոֆ» օդանավակայանի տանիքին, երկրորդը՝ Բրանդենբուրգյան դարպասների կառքի վրա, իսկ երրորդը նույն օրը տեղադրվել է Ռայխստագի վրա[3][4]։
Լուսանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվգենի Խալդեյի «Ռայխստագի վրա դրոշ բարձրացնելը» աշխարհահռչակ լուսանկարների շարքում պատկերված են 8-րդ գվարդիական բանակի մարտիկներ Ալեքսեյ Կովալյովը, Աբդուլհակիմ Իսմայիլովը և Լեոնիդ Գորիչևը[5]։
Խալդեյը 1945 թվականի մայիսի 2-ին ՏԱՍՍ-ի ֆոտոխրոնիկաների հանձնարարությամբ լուսանկարներ է արել։ Այդ ժամանակ արդեն ավարտվել էին փողոցային մարտերը, իսկ Բեռլինը ամբողջովին զբաղեցված էր խորհրդային զորքերի կողմից։ Բեռլինի գրավումից հետո Ռայխստագի վրա բազմաթիվ կարմիր դրոշներ արդեն տեղադրվել էին։ Լուսանկարիչը իրեն հանդիպած առաջին զինվորներին խնդրել է օգնել լուսանկարներ անել։ Շուտով նա 2 լուսանկարչական ժապավեն նկարներ է անում, որտեղ պատկերված էր Ալեքսեյ Կովալյովը՝ ձեռքին պահած լուսանկարչի կողմից բերված դրոշը։
Հետագա խմբագրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսանկարներից մեկը հետագայում ենթարկվել է խմբագրման։ Ավելացվել են փոթորկոտ ամպեր, որպեսզի ընդգծվի դրամատիկ պահը։ Դրոշի գույնը փոխվել է, լուսանկարիչը այն դարձրել է ավելի կարմիր։ Լուսանկարիչը թաքցրել է նաև Աբդուլհակիմ Իսմայիլովի երկրորդ ժամացույց, վերջինս օգնում էր Ալեքսեյ Կովալյովին տեղադրել դրոշը։ Լուսանկարիչը այդ քայլին է գնացել այն պատճառով, որ երկու ժամացույց ունենալը կարող էր համարվել ռազմական հանցագործողություն[6], ինչի համար էլ հրապարակումից առաջ Խալդեյը ասեղի օգնությամբ հեռացրել է երկրորդ ժամացույցը[7], սակայն հետագայում պարզվեց որ այն Ադրիանովի ռազմական կողմնացույց է[8]։
Նկարը հրապարակվել է 1945 թվականի մայիսի 13-ին «Օգանյոկ» թերթում։
2013-ին գործարար Ռոման Տրոցենկոն Խալդեյի աղջկանից ձեռք բերված իրական լուսանկարները հանձնել է Մոսկվայի «Հրեական թանգարան և հանդուրժողականության կենտրոն»[9][10][11]։
Լուսանկարի օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ադրբեջանի դրոշմանիշ
-
Բելառուսի հուշադրամ
-
ՌԴ բանկի հուշադրամ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Jahn, Peter Советский солдат водружает красное знамя над рейхстагом, Берлин 2 мая 1945 // Триумф и боль: советская и постсоветская память о войне 1941-1945 (ռուս.) = Triumph und Trauma: Sowjetische und Postsowjetische errinerung an der Krieg 1941-1945 (գերմ.). — Berlin-Karlshorst: Ch. Links Verlag, 2005. — P. 40. — 215 p. — ISBN 3-8615-3356-1
- ↑ Кто брал Рейхстаг. Герои по умолчанию… — Николай Ямской — Google Книги
- ↑ Аранович Н. С. Халдей Е. А. Остановись, мгновенье // Журналисты XX века: Люди и судьбы / под редакцией А. А. Грабельникова. — М.: ОЛМА-ПРЕСС, 2003. — 824 с. — 5000 экз. — ISBN 5-224-04074-4
- ↑ Коваленко Л. Фотоискусство: Традиция и эксперимент // Молодой коммунист : Журнал. — М.: Молодая гвардия, 1986. — № 3. — С. 100.
- ↑ Газиев Р. М. Укротитель «Тигров». — Махачкала: Дагестанское книжное изд-во, 1998. — С. 123. — 131 с. — ISBN 5-2970-1285-6
- ↑ «How iconic photo of Russians raising flag over burning Berlin was airbrushed to save soldier from Stalin's rage».
- ↑ Ксения Патрушева. «Снимок Евгения Халдея «Знамя победы над Рейхстагом» могли погубить трофейные часы». KP.RU — Нижний Новгород.
{{cite web}}
: Unknown parameter|вфеу=
ignored (օգնություն) - ↑ Citation error. See inline comment how to fix. Կաղապար:Verify source
- ↑ Ольга Липич (2013 թ․ մայիսի 8). «Оригинал снимка «Знамя Победы над Рейхстагом» представлен в Москве». ՌԻԱ Նովոստի. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. «Нецензурированная версия известной фотографии Евгения Халдея «Знамя Победы над Рейхстагом» впервые представлена широкой публике в Еврейском музее и центре толерантности в Москве, где в канун 68-й годовщины Великой Победы открылась экспозиция «Судьбы в годы Великой Отечественной войны: письма и воспоминания красноармейцев-евреев.»
- ↑ Тоня Самсонова (2013 թ․ մայիսի 8). «В России впервые показали оригинал фотографии «Знамя Победы над Рейхстагом»». телеканал «Дождь». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Дмитрий Казнин, Лика Кремер (2013 թ․ մայիսի 8). «Красноармеец с часами прописался в Еврейском музее». телеканал «Дождь». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Знамя Победы // Последний штурм. — М.: Политиздат, 1965.
- Зинченко Ф. Рукопись «Они штурмовали рейхстаг». — 1975.
- Минин М. П. Трудные дороги войны.
- Бондаренко И. Он штурмовал рейхстаг // Нам дороги эти позабыть нельзя. — Ростиздат, 1975.
- Бондаренко И. Судьба Алексея Береста // Берёзовый сок. — Ростиздат, 1976.
- Неустроев С. Русский солдат: на пути к рейхстагу. — Краснодар: Советская Кубань, 1997.
- Ямской Н. П. Кто брал рейхстаг. Герои по умолчанию. — М.: Олма-Пресс, 2006.
- Евгений Кириченко. (2012 թ․ մայիսի 9). «Молчание знаменосцев. Как в угоду политической конъюнктуре после войны переписывали историю штурма рейхстага». Свободная пресса. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 6-ին.