Ռայա Խասապետյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խասապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռայա Խասապետյան | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 30, 1935 (90 տարեկան) |
| Ծննդավայր | Մեծ Թաղեր, Հադրութի շրջան, Արցախ |
| Մասնագիտություն | արձակագիր, լրագրող և թարգմանչուհի |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Երևանի պետական համալսարան (1958) |
| Անդամակցություն | ՀԳՄ |
| Ռայա Խասապետյան Վիքիդարանում | |
Ռայա Ռուբենի Խասապետյան (մայիսի 30, 1935, Մեծ Թաղեր, Հադրութի շրջան, Արցախ), հայ արձակագիր, լրագրող, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ (1985)։ ՀԽՍՀ վաստակավոր ժուռնալիստ (1982)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռայա Խասապետյանը ծնվել է Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում։ 1958 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատել է Հայաստանի գրողների միությունում, Գրական թերթում, վարել է քննադատության, արվեստի և գիտության, հրապարակախոսության բաժինները։ Գրական մամուլում տպագրվել են Խասապետյանի բազմաթիվ հոդվածներ, ակնարկներ, հարցազրույցներ, գրախոսություններ՝ նվիրված արվեստի և գիտության, մշակույթի զանազան խնդիրներին, ինչպես նաև պատմվածքներն ու թարգմանությունները[1][2]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շատը գնաց, քիչը մնաց, Երևան, 2010։
- Շարունակություն, Երևան, 2008։
- Գեներալի ուղին, Երևան, 2003։
- Հեքիաթ, որ չունի սկիզբ ու վերջ, Երևան, 2002։
- Սև ծովահենը, Երևան, 1988[3]
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Վասիլի Բիկով, Աղետի նշան, Քարհանք, Երևան, 1990[4]։
- Էմիլիո Սալգարի, Սև ծովահենը, Երևան, 1988։
- Ալեքսանդր Կուզնեցով, Հնագույն զենքեր որոնելիս, Երևան, 1985։
- Վյաչեսլավ Տոլստիխ, Սոկրատեսը և մենք, Երևան, 1982
- Մարկ Սերգեև, Անձնուրաց սիրո սխրանքը, Երևան, 1982։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե մեդալ, 2010
- ՀԳՄ Եղիշե Չարենցի անվան ամենամյա գրական մրցանակ Վասիլի Բիկովի «Աղետի նշան» և «Քարհանք» վիպակների թարգմանության համար, 1991
- ՀԽՍՀ վաստակավոր ժուռնալիստ, 1982
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Zarkfoundation - Ռայա Խասապետյան». zarkfoundation.com.
- ↑ Ռայա Խասապետյանի մասին ՀԳՄ կայքում
- ↑ Սև ծովահենը
- ↑ Աղետի նշան, Քարհանք
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռայա Խասապետյանի ծննդյան 80-ամյակը
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայա Խասապետյան» հոդվածին։ |
| ||||||