Jump to content

Ռայան Ֆրեդերիքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռայան Ֆրեդերիքս
անգլ.՝ Ryan Fredericks
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 10, 1992(1992-10-10)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 181 սանտիմետր
Դիրք եզրային պաշտպան

Ռայան Ֆրեդերիքս (անգլ.՝ Ryan Marlowe B. Fredericks, հոկտեմբերի 10, 1992(1992-10-10)[1][2], Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, աջ պաշտպան:

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տոտենհեմ Հոտսպուր»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայան Ֆրեդերիքսը «Տոտտենհեմ Հոտսպուրի» երիտասարդական ակադեմիայի սան է: 2021 թվականի օգոստոսի 25-ին ակադեմիաի թիմակիցների Թոմ Քերոլի և Գարհ Քեյնի հետ, նորամուտն է նշել «Մոտենիեմի» առաջին թիմում՝ շոտլանդական «Հսրստի» դեմ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ ռաունդում: Ավելի ուշ, Եվրոպայի լիգայի այդ խաղարկությունում ևս 2 հանդիպում է անցկացրել։

2012 թվականի օգոստոսի 10-ին ֆուտբոլիստին վարձակալել է Լիգա 1-ի «Բրենտֆորդ» ակումբը[3] և կազմում նորամուտն է նշել հաջորդ օրը լիգայի գավաթի խաղարկությունում «Ուոլսոլի» դեմ խաղում (0:1)[4]: 2012 թվականի հոկտեմբերի 25-ին կիսապաշտպանը վարձակալությունից հետ է հրավիրել «Տոտտենհեմը»։

2014 թվականի հունվար 17-ին Ռայան Ֆրեդերիքսը 3 ամսվա վարձավճարով տեղափոխվել է «Միլան»: Հունվարի 18-ին նորամուտն է նշել «Իփսվիչ Թաունի» հետ խաղում և 39-րդ րոպեին խփել է այդ հանդիպման միակ գոլը[5]: Հունվարի 31-ին վարձավճարը երկարաձգվել է մինչև մրցաշրջանի ավարտը և պայմանագիր է կնքել «Տոտենհեմի» հետ մինչև 2016 թվականը[6]:

2014 թվականի օգոստոսի 28-ին Ռայան Ֆրեդերիքսը վարձավճարով մինչև մրցաշրջանի ավարտը տեղափոխվել է Չեմպիոնշիփի «Միդլսբրո» ակումբ[7]: Նորամուտն է նշել սեպտեմբերի 20-ին «Բրենտֆորդի» դեմ տնային խաղում (4:0)[8]:

«Վեստ Հեմ Յունայթեդ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկնարկային մրցաշրջան 2018/19

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսի 5-ին Ռայան Ֆրեդերիքսն ակումբի հետ կնքել է չորս տարի ժամկետով պայմանագիր՝ այդպիսով դառնալով Մանուել Պելեգրինիի օրոք թիմին միացած առաջին խաղացողը: 2018 թվականի օգոստոսի 12-ին «մուրճագործների» կազմում նորամուտն է նշել ԱՊԼ-ի շրջանակներում «Լիվերպուլի» դեմ արտագնա խաղում, որում նրա թիմը պարտվել է 4:0 հաշվով․ ֆուտբոլիստը դուրս է եկել մեկնարկային կազմում և խաղացել է ամբողջ 90 րոպեն[9]: 2018 թվականի սեպտեմբերի 26-ին թիմի կազմում առաջին գոլն է խփել, լիգայի գավաթի «Մաքքլսֆիլդի» դեմ խաղում, 51-րդ րոպեին Ռոբերտ Սնոդգրասի փոխանցումից։ Նույն խաղում 60 րոպե գոլային փոխանցում է կատարել նույն Ռոբերտին, վերջնական հաշիվը՝ 8:0 հօգուտ «Վեսթ Հեմի»[10]:

2019/20 մրցաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայան Ֆրեդերիքսը 2015/2016 մրցաշրջանը վարձավճարով սկսել է «Բրիստոլ Սիթիում», «աղվեսներին» միացել է միայն ձմեռային տրանսֆերային պատուհանների ժամանակ[11]:

Հավաքականի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մարտի 29-ին Ռայան Ֆրեդերիքսը հրավիրվել է Անգլիայի հավաքական (մինչև 19 տարեկան), նրա կազմում մեկ հանդիպում է անցկացրել (0:3) Նիդեռլանդների հավաքականի դեմ խաղում:

«Ֆուլհեմ»

  • Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆի հաղթող՝ 2017/18

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. ^ Brentford sign Tottenham's Ryan Fredericks on loan Արխիվացված 2014-03-13 Wayback Machine, BBC Sport (10 августа 2012)
  4. ^ Walsall 1—0 Brentford Արխիվացված 2013-09-01 Wayback Machine, BBC Sport (11 августа 2012)
  5. ^ Millwall 1—0 Ipswich Town Արխիվացված 2014-01-22 Wayback Machine, BBC Sport (18 января 2014)
  6. ^ Fredericks signs new Spurs deal Արխիվացված 2014-09-01 Wayback Machine, BBC Sport (31 января 2014)
  7. ^ Ryan Fredericks: Tottenham full-back joins Middlesbrough on loan Արխիվացված 2014-09-04 Wayback Machine, BBC Sport (28 августа 2014)
  8. ^ Middlesbrough 4—0 Brentford Արխիվացված 2014-10-08 Wayback Machine, BBC Sport (20 сентября 2014)
  9. «Футбол. Ливерпуль - Вест Хэм - 4:0. Голы» (ռուսերեն). 2018 թ․ օգոստոսի 12. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.
  10. «West Ham United vs Macclesfield Town | West Ham United». www.whufc.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.
  11. «Вест Хэм - Манчестер Сити / Англия. Премьер-лига - 10 августа 2019 / трансляция на Sports.ru». Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայան Ֆրեդերիքս» հոդվածին։