Ռայան Փոթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռայան Փոթեր
անգլ.՝ Ryan Potter
Ծնվել էսեպտեմբերի 12, 1995(1995-09-12)[1] (28 տարեկան)
ԾննդավայրՊորտլենդ
ԿրթությունՋուլիարդ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և հնչյունավորող
ԸնտրանիՏիտաններ, Supah Ninjas? և Հերոսների քաղաքը
Ծնողներհայր՝ Ջեյմս Լյու, մայր՝ Jordanna Potter?

Ռայան Փոթեր (անգլ.՝ Ryan Potter, սեպտեմբերի 12, 1995(1995-09-12)[1], Պորտլենդ), ամերիկացի դերասան։ Փոթերն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 15 տարեկանում։ Առավել հայտնի է Մայք Ֆուկանագայի («Սուպեր նինջաներ» հեռուստասերիալ) և Հիրո Համադայի դերերով («Հերոսների քաղաքը» մուլտֆիլմ)։ Նա մարմնավորում է Գարֆիլդ Լոգանին/ Գազան Տղային «Տիտաններ» հեռուստասերիալում, որը թողարկվելու է 2018 թվականին։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոթորը ծնվել է Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում 1995 թվականի սեպտեմբերի 12-ին։ Նրա հայրը ճապոնացի է, իսկ մայրը՝ կովկասուհի։ Նա կրում է իր մոր ազգանունը՝ Փոթեր[2][3][4]։ Նա մայրական կողմից հրեա է[5]։ Նա մեծացել է Տոկյոյում, իսկ 7 տարեկանում վերադարձել է Միացյալ Նահանգներ[6][7]։ Նրան մեծացրել է իր մայրը[8][9]։ Նրա առաջին լեզուն ճապոներենն է, իսկ երկրորդը՝ անգլերենը. նա սահուն խոսում է երկու լեզուներով էլ։ 8 տարեկան հասակում նա սկսել է զբաղվել չինական մարտարվեստով[10][11][12]։ Փոքր տարիքում նա նաև զբաղվել է բեյսբոլով, սքեյթբորդինգով և նվագել է հարվածային գործիքներ[6][7][13]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Փոթերը սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան 15 տարեկանում, երբ նա սկսել է նկարահանվել «Սուպեր նինջաներ» հեռուստասերիալում[14][15][16]։ 2011 թվականին «Սուպեր նինջաներ» հեռուստասերիալի պրեմիերայից հետո[17] Փոթերը դարձավ Nickelodeon֊ի ամենահայտնի երիտասարդ աստղերրից, հայտնվեց բազմաթիվ ամսագրերում[18][19][20]։ 2012 թվականի մարտին Փոթերը նկարահանվել է «Ֆրեդի շոուն» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Ֆրեդի մտերիմ ընկերոջը[21]։

Հետագայում Փոթերը հնչյունավորել է Հիրո Համադային «Հերոսների քաղաքը» մուլտֆիլմում և կրկնելու է իր դերը ֆիլմի վրա հիմնված սպասվող մուլտսերիալում։

Փոթերը ցանկանում էր մարմնավորել Թիմ Դրեյքին/ Ռոբինին։ Նա բեմադրել էր կռվի տեսարան, որտեղ կռվում էր կերպարի կողմից օգտագործվող Բո ձողով։ Նա նաև մի տեսանյութ է նկարահանել, որտեղ խնդրում է Բեն Աֆլեքին, որպեսի ընտրի նրան Ռոբինի դերը տանելու համար[22]։ Հետագայում Փոթերը սկսեց մարմնավորել Գազան տղային (Գարֆիլդ «Գար» Լոգան) «Տիտաններ» հեռուստասերիալում[23]։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Փոթերը հիմնեց «Toy Box of Hope» («Հույսի խաղալիք տուփ») բարեգործական կազմակերպությունը, որի նպատակն էր օգնել Լոս Անջելեսի տարածքում գտնվող անօթևան երեխաներին[24]։ 2012 թվականին Փոթերը ցանկանում էր զարգացնել իր կազմակերպությունը և հույս ունելու նրա մեջ ներառել «Birthday Party Box» («Ծննդյան արկղ») ծրագիրը[25]։

Աջակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Փոթերը դարձավ ամենաերիտասարդ աստղերից մեկը, ով Կալիֆոռնիաում «NOH8» արշավի ժամանակ բարձրացրեց իր ձայնը՝ աջակցելով միասեռականների ամուսնությանը[26]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
2014 Ավագ ծրագիր Փիտեր Համեր
2014 Հերոսների քաղաքը Հիրո Համադա Հնչյունավորում
2015 Անհաջողակ երեխաները Էրիկ Բերեթ
2016 Էլֆերի Գահ Ֆիշ Հնչյունավորում
2017 Ջո։ Դեղորայքի մատակարարող Ջո

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
2011–2013 Սուպեր նինջաներ Մայք Ֆուկանագա Հիմնական դեր
2012 Գլուխ հանել Ինքը 9 էպիզոդ
2012 Ֆրեդի Շոուն Ֆրեդի մտերիմ ընկերը 2 էպիզոդ
2016 Լաբորատորիայի առնետներ։ Էլիտար ուժ Ռայքեր Երկրորդական դեր
2017–ից Հերոսների քաղաք։ Հեռուստասերիալ Հիրո Համադա Հիմնական դեր, հնչյունավորում
2018 Տիտաններ Գազան տղա/ Գարֆիլդ «Գար» Լոգան Հիմնական դեր

Վեբ սերիալներ և տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
2014 Write It in the Sky (Ken Loi Remix) Նոմադ Երգի տեսահոլովակ
2015–ից R Styles Ինքը Վեբ սերիալ

Տեսախաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Հնչյունավորում Նշումներ
2014 Disney Infinity: Marvel Super Heroes Հիրո Համադա
2015 Disney Infinity 3.0 Հիրո Համադա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Ryan Potter Talks About Cat Rocket Boots, Film School and BIG HERO 6 with Nuke the Fridge!»։ The։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-04-ին։ Վերցված է 2018-08-18 
  3. «Meet the saviors of San Fransokyo in 'Big Hero 6'»։ USA Today։ July 13, 2014 
  4. Martial Arts Entertainment։ «Big Hero 6 Wins Best Animated Film»։ Martial Arts Entertainment 
  5. «disrespectful ryan on Twitter»։ Twitter 
  6. 6,0 6,1 «News – Happy Birthday Ryan Potter!»։ Nick.com։ September 12, 2012։ Արխիվացված է օրիգինալից April 4, 2013-ին։ Վերցված է January 25, 2013 
  7. 7,0 7,1 «Super Ninjas Press Site – Bios – Ryan Potter»։ NickPress.com։ Արխիվացված է օրիգինալից October 21, 2013-ին։ Վերցված է January 25, 2013 
  8. «Ryan Potter Celebrates Howl-O-Ween at Great Wolf Lodge - Big Brothers Big Sisters»։ bbbs.org։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2018-08-18 
  9. «Ryan Potter at Great Wolf Lodge - Great Wolf Resorts»։ greatwolf.com 
  10. Kate Conrad (April 16, 2011)։ «Twelve Things About Ryan Potter»։ AOL Kids։ Վերցված է January 25, 2013 
  11. «Exclusive Interview: 'Supah Ninjas' Star Ryan Potter»։ Fanlala։ July 23, 2012։ Վերցված է January 25, 2013 
  12. «Ryan Potter stars on Nick's "Supah Ninjas"»։ Asiance Magazine։ January 22, 2013։ Արխիվացված է օրիգինալից March 4, 2016-ին։ Վերցված է January 25, 2013 
  13. «Nickelodeon – About Ryan Potter – Ryan Potter's Bio»։ Nick.com։ Արխիվացված է օրիգինալից January 27, 2013-ին։ Վերցված է January 25, 2013 
  14. «Supah Ninja's Ryan Potter – My Day My Life»։ Alloy TV։ September 16, 2011։ Վերցված է January 25, 2013 
  15. «Supah Ninjas: Carlos Knight and Ryan Potter»։ StuffWeLike.com։ May 7, 2011։ Վերցված է January 25, 2013 
  16. «Watch Ryan Potter Film an Episode of Supah Ninjas!»։ Popstar!։ December 30, 2011։ Վերցված է January 25, 2013 
  17. «George Takei Joins New Nickelodeon Series»։ TV Guide։ January 10, 2011։ Վերցված է January 25, 2013 
  18. «Largest Ever WorldWide Day of Play»։ TV by the Numbers։ September 24, 2011։ Արխիվացված է օրիգինալից November 9, 2013-ին։ Վերցված է January 25, 2013 
  19. Marc Snetiker (June 8, 2012)։ «Nickelodeon's Figure It Out' Reboot»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից January 1, 2013-ին։ Վերցված է January 25, 2013 
  20. «Supah Ninjas Cast at the HALO Awards»։ Popstar!։ October 27, 2011։ Վերցված է January 25, 2013 
  21. Nickelodeon (April 23, 2012)։ «Fred: The Show: Season 1, Episode 14»։ Amazon.com։ Վերցված է January 25, 2013 
  22. «Tim Drake Concept Fight»։ September 10, 2016։ Վերցված է September 10, 2016 
  23. «Actor Lands Live-Action TITANS Role, Just Not The One He Campaigned For»։ newsarama.com։ հոկտեմբերի 18, 2017։ Վերցված է հոկտեմբերի 18, 2017 
  24. «Ryan Potter Teams Up with Kyle Weiss»։ ClevverTV։ July 19, 2012։ Արխիվացված է օրիգինալից October 16, 2013-ին։ Վերցված է January 25, 2013 
  25. «Ryan Potter Hosts The Toy Box of Hope Charity Drive»։ Nick.com։ December 3, 2012։ Արխիվացված է օրիգինալից February 6, 2013-ին։ Վերցված է January 25, 2013 
  26. Ռայան Փոթեր (June 13, 2012)։ «Why I Posed, by Ryan Potter»։ No H8 Campaign։ Վերցված է January 25, 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]