Jump to content

Ռայան Շերկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռայան Շերկի
ֆր.՝ Rayan Cherki
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 17, 2003(2003-08-17) (21 տարեկան)
Ծննդավայր Լիոն
Հասակ 176 սանտիմետր
Դիրք հարձակվող

Մաթիս Ռայան Շերկի (ֆր.՝ Mathis Rayan Cherki, օգոստոսի 17, 2003(2003-08-17), Լիոն), ֆրանսիացի ֆուտբոլիստ, հարձակվողական ոճի կիսապաշտպան և «Օլիմպիկ Լիոն» ակումբի հարձակվող:

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օլիմպիկ Լիոն» ֆուտբոլային ակադեմիայի սան է, ակումբում հանդես է գալիս 2010 թվականից: 2018 թվականի սեպտեմբերի 9-ին Շերկին դարձել է ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայի պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակը՝ գոլ խփելով «Մանչեսթեր Սիթիի» մինչև 19 տարեկանների թիմի դարպասը[1]. այդ ժամանակ նա եղել է 15 տարեկան էր և 33 օրական։ 2019 թվականի ամռանը, ըստ մամուլի տեղեկությունների, 15-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Ռեալ Մադրիդը», «Յուվենտուսը», «Բարսելոնան», «Բավարիան», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Այաքսը»[2][3], սակայն 2019 թվականի հուլիսի 7-ին Շերկին կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Լիոնի» հետ, որը նախատեսված է մինչև 2022 թվականը[4]։

2019 թվականի հոկտեմբերի 19-ին Շերկին նշել է իր նորամուտը «Լիոնի» հիմնական կազմում «Դիժոնի» դեմ ֆրանսիական Լիգա 1-ի խաղում՝ փոխարինելով Մաքսվել Կորնեին[5]։ 2021 թվականի մայիսի 2-ին Ֆրանսիայի առաջնությունում խփել է իր առաջին գոլը «Մոնակոյի» դեմ խաղում[6]։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Ֆրանսիայի մինչև 16, մինչև 19 և մինչև 21 տարեկանների հավաքականներում[7]։ Ֆրանսիայի օլիմպիական հավաքականի կազմում դարձել Է Փարիզի խաղերի արծաթե մեդալակիր[8]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լիոնի շրջանի Պյուզինյան քաղաքում, Ալժիրից գաղթածների ընտանիքում[3]։ Նրա հայրը իտալական ծագմամբ ֆրանսիացի է, ունի չորս եղբայր[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Manchester City U19 vs. Olympique Lyonnais U19» (անգլերեն). Soccerway.com. 2018-09-19.
  2. «Qui est Rayan Cherki, le grand espoir du football français?» (ֆրանսերեն). CNews.fr. 2019-10-19. Արխիվացված է օրիգինալից 2019-12-21-ին. Վերցված է 2019-11-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. 3,0 3,1 «Manchester United consider move for Lyon wonderkid Mathis Rayan Cherki» (անգլերեն). The Telegraph. 2019-06-25. Արխիվացված է օրիգինալից 2019-06-28-ին. Վերցված է 2019-11-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Rayan Cherki signs first professional contract with OL» (ֆրանսերեն). OL.fr. 2019-07-07. Արխիվացված է օրիգինալից 2019-11-03-ին. Վերցված է 2019-11-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Olympique Lyonnais vs. Dijon» (անգլերեն). Soccerway.com. 2019-10-19. Արխիվացված է օրիգինալից 2019-09-22-ին. Վերցված է 2019-11-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Monaco vs. Olympique Lyonnais» (անգլերեն). Soccerway.com. 2021-05-02. Արխիվացված է օրիգինալից 2021-05-04-ին. Վերցված է 2021-05-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Joueur - Mathis Cherki» (ֆրանսերեն). FFF.fr. Արխիվացված է օրիգինալից 2021-11-22-ին. Վերցված է 2022-01-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Paris 2024. FOOTBALL - MEN - FRANCE» (անգլերեն).
  9. «Rayan Cherki : Origine en Algérie, âge, taille.. Voici sa biographie» (անգլերեն). Inso Elite. 2021-10-30. Արխիվացված է օրիգինալից 2021-11-25-ին. Վերցված է 2021-11-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]