Jump to content

Ռամսես III

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռամզես III
մարդ Խմբագրել Wikidata
Սեռարական Խմբագրել Wikidata
ՔաղաքացիությունՀին Եգիպտոս Խմբագրել Wikidata
ԱնձնանունRamesses Խմբագրել Wikidata
Ազնվական կոչումՓարավոն Խմբագրել Wikidata
Name in hiero markupG, M23:t-L2:t-<-ra-wsr-mAat-N36-i-mn:n->, C1-ms-z:z-HqA-q-iwn, F12-M4*M4*M4-W19-A45, E1:D43-O29-M23-M17-M17-X1:Z2 Խմբագրել Wikidata
Ծննդյան օր1217 BC Խմբագրել Wikidata
ԾննդավայրԹեբե Խմբագրել Wikidata
Մահվան օր1155 BC Խմբագրել Wikidata
Մահվան վայրunknown value Խմբագրել Wikidata
ԳերեզմանKV11 Խմբագրել Wikidata
ՀայրSetnakhte Խմբագրել Wikidata
ՄայրTiy-Merenese Խմբագրել Wikidata
ԱմուսինIset Ta-Hemdjert (Isis), Tiye, Tyti Խմբագրել Wikidata
ԸնտանիքXX արքայատոհմ Խմբագրել Wikidata
Մասնագիտությունգերիշխան Խմբագրել Wikidata
Զբաղեցրած պաշտոնՓարավոն Խմբագրել Wikidata
ԺամանակաշրջանԵգիպտոսի նոր թագավորություն, XX արքայատոհմ Խմբագրել Wikidata

Ռամզես III, Հին Եգիպտոսի քսաներորդ դինաստիայի երկրորդ փարավոնը։ Որոշ գիտնականներ նրա գահակալությունը թվագրում են մ.թ.ա. 1186 թվականի մարտի 26-ից մինչև 1155 թվականի ապրիլի 15-ը: Նա համարվում է Նոր թագավորության վերջին փարավոնը, որն ուներ զգալի իշխանություն։

Նրա երկարատև գահակալումը նշանավորվեց Եգիպտոսի քաղաքական և տնտեսական հզորության անկմամբ՝ կապված մի շարք արշավանքների և ներքին տնտեսական խնդիրների հետ, որոնք հետապնդում էին նաև նրան նախորդած փարավոններին: Այս անկումը համընկավ Հին Եգիպտոսի մշակութային ոլորտի անկման հետ[1]։

Այնուամենայնիվ, նրա հաջող պաշտպանությունը կարողացավ դանդաղեցնել անկումը, չնայած դա նշանակեց, որ նրա իրավահաջորդները կունենան ավելի թույլ զինված ուժեր: Նրան անվանում էին նաև «Ռազմիկ Փարավոն»՝ իր ուժեղ ռազմավարության պատճառով: Նա պայքարեց և հաղթեց հարթեց «ծովի ժողովուրդներ» անվամբ հայտնի զավթիչներին, որոնք ավերածություններ էին առաջացրել բազմաթիվ քաղաքակրթություններում և կայսրություններում: Նա կարողացավ փրկել Եգիպտոսը փլուզումից բրոնզե դարի վերջում, սակայն արշավանքների հետևանքները մեծապես ազդեցին Եգիպտոսի վրա[2]:

Ռամսես III-ը կառուցեց արևմտյան Թեբեի ամենամեծ թաղման տաճարներից մեկը, որն այժմ կոչվում է Մեդինետ Հաբու[3]: Նա սպանվեց հարեմի կողմից կազմակերպված դավադրության արդյունքում, որը ղեկավարում էր նրա երկրորդ կինը՝ Տիյան և նրա ավագ որդին՝ Պենտավերը: Ի վերջո, դա հանգեցրեց իրավահաջորդության ճգնաժամի, որն էլ ավելի արագացրեց Հին Եգիպտոսի անկումը: Նրան հաջորդեց իր որդին Ռամսես IV-ը։ Նրա հետնորդները հետագայում ևս գահակալել են, որպես եգիպտոսի փարավոն։

Ռամզես III-ի ամբողջական անունն է Usermaatre-Meryamun Rameses-Heqaiunu, ինչը նշանակում է «Ռայի Մաատը ուժեղ է, Ամոնի սիրելին,,ով ծնվել է Ռայից,Հելիոպոլիսի տիրակալից»

Ռամսես III-ը Ռամզես I-ի կամ Ռամզես II-ի մերձավոր ազգականը չէր։ Նա Սեթնախտի և Թի-Մերենեզեի որդին էր, ով իր անունը գրել էր կարտուշի վրա։ Սեթնախտի ծագումն անհայտ է։ Նա գահը զավթեց ճգնաժամի և քաղաքական անկարգությունների ժամանակ, հավանաբար Տուոսրետի պատճառով և ենթադրաբար, Ռամսես II-ի կրտսեր հետնորդն էր ՝ Սեթ II-ից, Սիպտախից և Տուոսրեթից առանձին ընտանեկան գծով[4]:

Ենթադրվում է, որ Ռամսես III-ը թագավորել է մ.թ.ա. 1186 թվականի մարտից մինչև մ․թ․ա 1155 թվականի ապրիլ: Դա հիմնված է Շեմուի 26-րդ օրը գահ բարձրանալու և Շեմուի 32-րդ օրը նրա մահվան հայտնի ամսաթվի վրա: Որոշ գիտնականներ նրա գահակալությունը հաշվում են 31 տարի, 1 ամիս և 19 օր[5]:Նրա գահակալման տարեթվերի մեկ այլ վարկած է համարվում մ․թ․ա 1187-1156 թվականները։

Նրա թագադրման նկարագրության մեջ, որը պահպանվել է Մեդինետ Հաբուում ասվում է, որ չորս աղավնիներ «ուղարկվել են հորիզոնի չորս կողմերում ՝ հաստատելու համար, որ կենդանի Հորուսը ՝ Ռամզես III-ը, (դեռ) կառավարում է իր գահին, որ Մաաթի կարգը տիրում է տարածության և հասարակության մեջ»[6][7]:

Երկարատև պատերազմների ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռամեսես III-ի արձանը Ռոքֆելլերի թանգարանում, Երուսաղեմ
Ռամզես III-ը, ով խունկ է մվառում, պատի նկարչություն KV11-ում:

Իր երկարատև գահակալման ընթացքում, բրոնզի դարի վերջին տիրող քաղաքական քաոսի մեջ, Եգիպտոսը պաշարվեց օտարերկրյա զավթիչների կողմից (ներառյալ այսպես կոչված ծովի ժողովուրդները և լիբիացիները) և բախվեց աճող տնտեսական դժվարությունների և ներքին կռիվների։ Այս իրադարձությունները ի վերջո, հանգեցրին քսաներորդ դինաստիայի անկմանը:

Իր թագավորության ութերորդ տարում ծովի ժողովուրդները, այդ թվում ՝ Պելեսետը, Դենիենը, Շարդանան, Մեշվեշ ծովայինները և Թեքերը, ցամաքից և ծովից ներխուժեցին Եգիպտոս։ Ռամսես III-ը նրանց պարտության մատնեց ցամաքում և ծովում տեղի ունեցած երկու խոշոր ճակամարտերում։ Նախ, նա նրանց ջախջախեց ցամաքում ՝ Ջհարիի ճակատամարտում, Եգիպտական կայսրության արևելյան սահմանին՝ Ջհարիի մոտակայքում, կամ ներկայիս հարավային Լիբանանում: Երկրորդ ճակատամարտը Դելտայի ճակատամարտն էր, որի ընթացքում Ռամսեսը ծովի ժողովուրդներին և նրանց նավերը քաշեց Նեղոս գետ, որտեղ էլ դարանակալել էր եգիպտական նավատորմը: Չնայած եգիպտացիները վատ նավաստիների համբավ ունեին, նրանք համառորեն պայքարում էին: Ռամզեսը ափերին տեղակայել էր նետաձիգների շարքեր, որոնք անընդհատ հարվածում էին թշնամու նավերին, երբ նրանք փորձում էին Նեղոսի ափն իջնել։ Այնուհետև Եգիպտական նավատորմը հարձակվեց թշնամու նավերի վրա: Դրան հաջորդած ցամաքային բախման ժամանակ ծովի ժողովուրդները լիակատար պարտություն կրեցին։ Հարրիսի պապիրուսում գրված է․

Ինչ վերաբերում է նրանց, ովքեր հասել են իմ սահմաններին, ապա նրանց սերունդներն այլևս չկան, նրանց սիրտն ու հոգին այլևս գոյություն չունի: Ինչ վերաբերում է նրանց, ովքեր առաջ են եկել ծովով, ապա Նեղոսում նրանց իսկական բոց էր սպասում, իսկ ափին նրանց շրջապատում էր նիզակների պարիսպը, նրանք տապալվեցին ափին, սպանվեցին և վերածվեցին կույտերի

Ռամսես III-ը ծովի ժողովուրդներին դարձրեց իր հպատակները և նրանց բնակեցրեց Հարավային Քանանում։ Քանանում նրանց ներկայությունը կարող էր նպաստել տարածաշրջանում նոր պետությունների ձևավորմանը, ինչպիսին էր Փղշտիան, Եգիպտական կայսրության փլուզումից հետո: Ռամզես III-ի օրոք Եգիպտական ներկայությունը Լևանտում դեռ պահպանվում էր մինչև Բիբլոս[8], և նա կարող էր արշավանքներ իրականացնել դեպի հյուսիս՝ Սիրիա[9][10]: Ռամսես III-ը նաև ստիպված էր պայքարել ներխուժող լիբիական ցեղերի դեմ՝ Եգիպտոսի Արևմտյան դելտայում երկու խոշոր արշավների ընթացքում, համապատասխանաբար, իր կառավարման 5-րդ և 11-րդ տարիներին[11]: 12-րդ դարի սկզբին Եգիպտոսը հաստատեց իր գերիշխանությունը կյուրենաիկյան ցեղերի նկատմամբ։ Ինչ-որ պահի Եգիպտոսի կողմից ընտրված տիրակալը իշխեց (կարճ ժամանակով) մեշվեշ և լիբու միավորված ցեղերի վրա[12]։

Տնտեսական դժվարություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պատերազմներն աստիճանաբար սպառեցին Եգիպտական գանձարանը և նպաստեցին Ասիայում Եգիպտական կայսրության աստիճանական անկմանը: Այս դժվարությունների լրջությունը կայանում է նրանում, որ գրավոր պատմության մեջ աշխատողների առաջին հայտնի գործադուլը տեղի է ունեցել Ռամսես III-ի թագավորության 29-րդ տարում, երբ Սեթ-Մաաթ-խերիմենտ-Վասեթ գյուղում (այժմ հայտնի է որպես Դեյր-Էլ-Մեդինա) ընտրված թագավորական դամբարանների շինարարների և արհեստավորների սննդի մատակարարումները դադարեցվել էին, ինչն էլ պատճառ էր հանդիսացել արհեստավորների և շինարարների դժգոգությանը[13]:Պահպանված գրավոր տեղեկություններից մեզ հայտնի է դառնում, որ օդում ինչ-որ բան (հնարավոր է, որ Հեկլա-3 հրաբխի ժայթքումը) խանգարեց արևի լույսի երկրի վրա հասնելուն, ինչպես նաև դադարեցրեց ծառերի աճը շուրջ երկու տասնամյակ՝ մինչև մ.թ. ա. 1140 թվականը: Դրա արդյունքը Եգիպտոսում հացահատիկի գների էական աճն էր Ռամսես VI-ի և Ռամզես VII-ի թագավորության շրջանում, սակայն թռչնամսի և ստրուկների գները մնացին անփոփոխ[14]։ Այսպիսով, ճգնաժամը տեղի է ունեցել Ռամսես III-ի թագավորության վերջին տարիներին՝ թուլացրելով հացահատիկի մատակարարումները դեպի Դեյր Էլ Մեդինա համայինք։

Այս բարդ իրողությունները լիովին անտեսվում են Ռամսես III-ի պաշտոնական արձանագրություններում, որոնցից շատերը ձգտում են ընդօրինակել նրա հայտնի նախորդի՝ Ռամսես II-ի արձանագրությունները, որտեղ ներկայացնում են շարունակականության և կայունության պատկեր: Նրա կողմից կառուցված Լուքսորի և Կարնակի տաճարները և Մեդինետ Հաբուի վարչական համալիրը Եգիպտոսում ամենամեծ և լավագույնս պահպանված կառույցներից են։ Ռամեսեսի ժամանակներից մեզ է հասել նաև վերջինիս պարիսպների համար կառուցված զանգվածային ամրությունները։ Եգիպտոսի սրտում գտնվող ոչ մի տաճար երբեք այդպիսի պաշտպանության չի ունեցել, ինչպես Ռամզես III-ի շրջանում:

Ռամզես III-ի արձանները Կառնակի տաճարում (Ամոնի մեծ տաճարի առաջին ներքին բակում):
Նեկրոպոլիսի օրագրի մի հատված, որը վերաբերում է Ռամսես III-ի՝ Ռամսես IV-ի գահակալության փոփոխությանը։ Եգիպտոսի պատմության թանգարան, Թուրին:

Դատական նիստերի արձանագրությունների հայտնաբերման շնորհիվ (թվագրված է Ռամսես III-ի կողմից), այժմ հայտնի է, որ մ.թ.ա. 1155 թվականի Շեմուի 2-րդ ամսվա 15-րդ օրը Մեդինետ Հաբուում տոնակատարությունների ժամանակ թագավորական հարեմի դավադրության արդյունքում մահափորձ է կազմվել նրա դեմ[15]։ Դավադրությունը կազմակերպել է Թիյեն՝ իր երեք հայտնի կանանցից մեկը (մյուսները ՝ Տիտին և Իսեթ Թա-Հեմջերտը)։ Դավադրության պատճառն էր գահաժառանգության խնդիրը։ Տիյայի որդին՝ Ռամսես Ամենհերհեփշեֆը (ապագա Ռամսես IV), ավագն ու իրավահաջորդն էր, որին ընտրել էր Ռամսես III-ը ՝ Տիյայի Որդու ՝ Պենտավերետի փոխարեն։ Դատական փաստաթղթերը[16] ցույց են տալիս, որ շատ մարդիկ են ներգրավված եղել դավադրության մեջ[17]: Նրանց մեջ գլխավորներն էին թագուհի Տիյեն և նրա որդի՝ Պենտավերեթը, պալատի ղեկավար Ռամսես Պեբեկամենը, յոթ թագավորական սպասավորները, գանձարանի երկու վերակացուները, բանակի երկու դրոշակակիրներ, երկու թագավորական դպիրներ և պալատական սուրհանդակը: Կասկած չկա, որ բոլոր հիմնական դավադիրները մահապատժի են ենթարկվել. դատապարտյալներից մի քանիսին հնարավորություն է տրվել ինքնասպանություն գործել (հնարավոր է թույնի միջոցով) և նրանց հանդեպ մահապատիժ չի կիրառվել[18]: Դատական նիստերի պահպանված արձանագրությունների համաձայն՝ ընդհանուր առմամբ տեղի է ունեցել է երեք առանձին դատավարություն, որոնց ընթացքում 38 մարդ դատապարտվել է մահապատժի[19]։ Թիյեի և նրա որդու՝ Պենտավերետի գերեզմանները թալանվել են, իսկ նրանց անունները ջնջվել են, որպեսզի թույլ չտան նրանց վայելել երկնային կյանքը: Եգիպտացիներն այնքան մանրակրկիտ աշխատանք են կատարել, որ նրանց մասին միակ հիշատակումները դատական փաստաթղթերն են և այն, ինչ մնացել է նրանց գերեզմաններից: Դավադրության կազմակերպիչներից մի քանիսը փորձել են խոշտանգել դատավորներին. նրանք կալանավորվեցին, իսկ կազմակերպիչները խստագույնս պատժվեցին[20]։ Ռամսես III-ը մահացավ կյանքի 32-րդ տարում, նախքան դատավճիռների ամփոփագրերի կազմումը[21], առանց տեսնելու վերջնական դատավճիռը[16]։

Ռամսես III-ի սարկոֆագը կարմիր գրանիտից (Լուվր): Կափարիչը գտնվում է Ֆիցուիլյամի թանգարանում[22]։
Ռամեսես lll-ի կարտուշին։

Չնայած երկար ժամանակ ենթադրվում էր, որ Ռամսես III-ի մարմնի վրա ակնհայտ վերքեր չկան[20], գերմանական դատաբժշկական թիմի կողմից մումիայի զննումը, որը հեռուստատեսությամբ ցուցադրվել է Science Channel-ի «Ռամսես.թագավորի մումիայի առեղծվածը» վավերագրական ֆիլմում 2011 թվականին, ցույց է տվել պարանոցի չափազանց մեծ քանակությամբ վիրակապեր: Կահիրեի համալսարանի ռադիոլոգիայի պրոֆեսորներ Աշրաֆ Սելիմի և Շահար Սալիմի կողմից Եգիպտոսում կատարված հետագա համակարգչային տոմոգրաֆիան ցույց տվեց, որ վիրակապերի տակ կոկորդի երկայնքով դանակի խորը վերք կա, որը հավանաբար հասել է ողնաշարին: Վավերագրական ֆիլմի պատմողի խոսքով՝ «դա վերք էր, որից հետո ոչ ոք չէր կարող ողջ մնալ»[23]։ Համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տվել, որ նրա կոկորդը կտրվել է, ինչի հետևանքով պատռվել է շնչափողը, կերակրափողը և արյան անոթները, ինչը կարող է հանգեցնել արագ մահվան[24][25]: British Medical Journal-ի 2012 թվականի դեկտեմբերյան համարում հրապարակվել է հետազոտողների խմբի եզրակացությունը՝ Եգիպտոսի հնությունների բարձրագույն խորհրդի նախկին ղեկավար Զահի Հավասի և նրա եգիպտական թիմի, ինչպես նաև մումիայի ինստիտուտի Ալբերտ Զինկի և Բոլցանոյի Eurac Research-ի Iceman-ի գլխավորությամբ (Իտալիա), որում ասվում էր, որ դավադիրները սպանել են Ռամսես III-ին ՝ կտրելով նրա կոկորդը[24][26][27]։ Զինկը հարցազրույցում նշել է․

Վերք (Ռամսես III-ի կոկորդի վրա)․․․ շատ խորը և բավականին մեծ, այն իսկապես հասնում է ոսկորին (ողնաշարին). դա պետք է որ մահացու վնասվածք լիներ

Ռամեսես III-ի մումիայի համակարգչային տոմոգրաֆիայի հետագա ուսումնասիրությունը, որն իրականացրել է Սահար Սալեմը, ցույց է տվել, որ ձախ ոտքի բութ մատը, հավանաբար, կտրվել է ծանր, սուր, կացնանման առարկայից: Ոսկորների միաձուլման նշաններ չեն եղել, ուստի այս վնասվածքը, հավանաբար, տեղի է ունեցել մահից անմիջապես առաջ: Զմռսողները անդամահատված մատի տեղում տեղադրել են սպիտակեղենից պատրաստված պրոթեզի նման առարկա։ Զմռսողները վեց ամուլետ են դրել երկու ոտքերի և կոճերի վրա՝ հետագա կյանքի ընթացքում վերքը կախարդանքով բուժելու համար: Ոտնաթաթի այս լրացուցիչ վնասվածքը ցույց է տալիս, որ փարավոնը սպանվել է, հավանաբար, մի քանի հարձակվողների կողմից, ովքեր օգտագործել են տարբեր զենքեր[28]:

Այս հայտնագործությունից առաջ ենթադրվում էր, որ Ռամսես III-ը սպանվել է այնպիսի միջոցներով, որոնք մարմնի վրա հետքեր չէին թողնի: Դավադիրների թվում էին նաև մոգեր[29], որոնք կարող էին թույն օգտագործել։ Ոմանք ենթադրում էին, որ փարավոնի մահվան պատճառը օձի խայթոցն էր։ Ռամսես III-ի մումիայում կա ամուլետ, որը պաշտպանում է նրան հետագա կյանքում օձերից: Ծառան, որը պատասխանատու էր նրա ուտելու և խմելու համար, նույնպես թվարկված դավադիրների թվում էր, բայց կային նաև այլ դավադիրներ, որոնք հիշատակվում են որպես օձ և օձերի տեր:

Մի առումով դավադիրները հաստատ ձախողվել են։ Գահը անցավ թագավորի նշանակված իրավահաջորդին՝ Ռամսես IV-ին։ Ռամսես III-ը կարող էր կասկածի տակ դնել վերջինիս իրավահաջորդ դառնալու հնարավորությունները՝ հաշվի առնելով, որ Հարիսի մեծ պապիրուսում նա աղաչում էր Ամոնին ապահովել իր որդու իրավունքները[30]:

ԴՆԹ և հնարավոր կապը իր որդի՝ Պենտավերի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հորուս (ձախ կողմում) և Սեթ (աջ կողմում) աստվածները օրհնում են Ռամզեսին։ Գտնվում է Եգիպտոսի թանգարանում:

Զինկի խումբը պարզել է, որ Ռամսեսի հետ թաղված անհայտ տղամարդու մումիան, շնորհիվ ապացուցված գենետիկական ազգակցական կապի և մումիֆիկացման գործընթացի պատիժ էր ենթադրում, Փարավոնի որդու՝ Պենտավերայի համար, ով հարմար թեկնածու էր և միակ որդին էր, ով ապստամբեց իր հոր դեմ: Այս մումիան, որը թաղված էր Ռամսեսի հետ, նույնպես համարվում էր Փարավոնի ընտանիքի անդամ: Անհնար է պարզել նրա մահվան պատճառը։ Ըստ STR կանխատեսող Ուիթ Աթիի, երկու մումիաներն էլ ունեին ընդհանուր Y քրոմոսոմային հապլոգրուպ E1b1a-V38 և գենետիկ նյութի 50%-ը, ինչը ցույց էր տալիս հայր-որդի ազգակցական կապը[31]:

2010 թվականին Հավասը և նրա գործընկերները մանրամասն մարդաբանական, ռադիոլոգիական և գենետիկական ուսումնասիրություններ կատարեցին «Թութանհամոն թագավորի ընտանիքը» նախագծի շրջանակներում: Հետազոտության նպատակները ներառում էին նոր Թագավորության 11 թագավորական մումիաների միջև ազգակցական կապերը պարզելու, ինչպես նաև պաթոլոգիական առանձնահատկությունները, ներառյալ հնարավոր ժառանգական խանգարումները և վարակիչ հիվանդությունները ուսումնասիրելու փորձ[32]: 2012 թվականին Հավասը և նրա գործընկերները կատարեցին մարդաբանական, դատաբժշկական, ռադիոլոգիական և գենետիկական ուսումնասիրություն 20-րդ դինաստիայի Ռամզես III-ի և անհայտ տղամարդու մումիաների վերաբերյալ, որոնք հայտնաբերվել էին միասին[24]: 2022 թվականին S.O.Y. Keita-ն վերլուծել է 8 կարճ տանդեմային տեղանքների (STR) տվյալները, որոնք հրապարակվել են այս ուսումնասիրությունների շրջանակներում Հավասի և համահեղինակների կողմից՝ օգտագործելով ալգորիթմ, որն առաջարկում է ընդամենը երեք տարբերակ՝ եվրասիացիներ, ենթասահարական Աֆրիկայի և Արևելյան Ասիայի բնակիչներ: Օգտագործելով այս երեք տարբերակները՝ Կեյտան եզրակացրեց, որ նմուշների մեծ մասը, ներառյալ Ռամզես III-ի և Թութանհամոնի գենետիկական մնացորդները, ունեցել են գենետիկայի վրա հիմնված «ազգակցական կապ ենթասահարական աֆրիկացիների հետ՝ ազգակցական կապի մեկ վերլուծության արդյունքում»: Այնուամենայնիվ, Կեյտան նախազգուշացրեց, որ դա չի նշանակում, որ թագավորական մումիաները «այլ պատկանելություններ չունեն», որոնք, նրա կարծիքով, թաքնված էին տիպաբանական մտածողության մեջ: Կեյտան նաև ավելացրեց, որ տարբեր «տվյալներ և ալգորիթմներ կարող են տարբեր արդյունքներ ցույց տալ», ինչը արտացոլում է կենսաբանական ժառանգության բարդությունը և դրա հետ կապված մեկնաբանությունը[33]:

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարիսի մեծ պապիրուսը կամ Հարիս I-ի պապիրուսը, որը գրվել է նրա որդու և ընտրված իրավահաջորդի՝ Ռամսես IV-ի պատվերով, տեղեկություն է տալիս այս թագավորի հսկայական նվիրատվությունների, ոսկե արձանների և մոնումենտալ շինությունների մասին։ Պապիրուսը նաև պատմում է Եգիպտոսի տարբեր տաճարների մասին որոնք գտնվում էին Հելիոպոլիսում, Մեմֆիսում, Ատրիբիսում, Հերմոպոլիսում, Տիսում, Աբիդոսում, Կոպտոսում, էլ Կաբայում և այլ քաղաքներում։ Այն նաև ասում է, որ թագավորը առևտրային արշավախումբ է ուղարկել Պունտ Երկիր և սկսել է զարգացնել Թիմնայի պղնձի հանքերը Հարավային Քանանում: Հարիսի մեծ պապիրուսը նկարագրում է Ռամզես III-ի որոշ գործողություններ[34]

Ես իմ սուրհանդակներին ուղարկեցի Ատտիկուսի երկիրը (այսինքն՝ Տիմնա), պղնձի մեծ հանքերի մոտ, որոնք այնտեղ են։ Նավերը նրանց տարան, իսկ մյուսները իրենց էշերով ճանապարհ ընկան ցամաքով։ Նրա մասին ոչ ոք չի լսել (ավելի վաղ) թագավորի ժամանակներից ի վեր։ Նրանց հանքերը հայտնաբերվել են և (նրանք) պղինձ են տվել, որը տասնյակ հազարավոր մարդկանց կողմից բեռնվել է նավերի վրա, նրանց հսկողության տակ ուղարկվել Եգիպտոս և ապահով կերպով տեղափոխվել այնտեղ (Պ.Հարիս, 78, 1-4):

Ռամսեսը սկսեց Կառնակի Հոնսու տաճարի վերակառուցումը Ամենհոտեպ III-ի տաճարի հիմքից և ավարտեց Մեդինետ Հաբուի տաճարի շինարարությունը մոտ 12 տարեկան հասակում[34]: Նա զարդարեց Մեդինետ Հաբուի իր տաճարի պատերը ծովի ժողովուրդների հետ իր ծովային և ցամաքային մարտերի տեսարաններով: Այս հուշարձանն այսօր Նոր Թագավորության ամենալավ պահպանված տաճարներից մեկն է[35]։

Ռամսես III-ի մումիան հայտնաբերվել է 1886 թվականին և համարվում է եգիպտական մումիայի նախատիպը բազմաթիվ հոլիվուդյան ֆիլմերում[36]։ Նրա գերեզմանը (KV11) թագավորների հովտում ամենամեծերից մեկն է:

1980 թվականին Ջեյմս Հարիսը և Էդվարդ Վենտեն կատարեցին մի շարք ռադիոլոգիական ուսումնասիրություններ Նոր Թագավորության փարավոնների գանգերի և կմախքի մնացորդների վերաբերյալ, ներառյալ Ռամսես III-ի մումիֆիկացված մնացորդները: Վերլուծությունը, ընդհանուր առմամբ, բացահայտեց նմանություն 19-րդ և 20-րդ դինաստիաների Նոր Թագավորության տիրակալների միջև՝ մեզոլիթական նուբիական նմուշներով: Հեղինակները նշել են նաև նմանություններ լևանտական ծագմամբ ժամանակակից միջերկրածովյան բնակչության հետ: Հարիսը և Վենտեն ենթադրում էին, որ դա խառնուրդ է, քանի որ ռամեսիդները Հյուսիսային ծագում ունեին[37]:

Ռամեսես III-ի տաճարը Մեդինետ Հաբուում

2021 թվականի ապրիլին նրա մումիան Եգիպտական հնությունների թանգարանից տեղափոխվեց Եգիպտական քաղաքակրթության ազգային թանգարան՝ 17 այլ թագավորների և 4 թագուհիների մնացորդների հետ միասին՝ որպես «Փարավոնների ոսկե շքերթ »անվանումը ստացած միջոցառման մաս[38]։

Ժամանակագրական տարաձայնություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անորոշություն կա Ռամսես III-ի թագավորության ճշգրիտ տարեթվերի վերաբերյալ: Այս անորոշությունը ազդում է Լևանտի ուշ բրոնզի դարից երկաթի դարին անցման ժամանակաշրջանի վրա[39]: Ռադիոածխածնային ժամանակագրական համեմատությունները և այլ արտաքին ապացույցները թույլ են տալիս այս անցումը վերագրել մ․թ․ա 1100-ին՝ համեմատած մ.թ.ա. մոտ 1179-ի ավանդական ժամանակագրական համեմատություն հետ[40]:

Որոշ գիտնականներ փորձել են հաստատել այս փարավոնի կառավարման ժամանակագրական կետը մ․թ․ա 1159 թվականին՝ հիմնվելով Հեկլա-3 հրաբխի ժայթքման ամսաթվի վրա: Քանի որ ժամանակակից գրառումները ցույց են տալիս, որ իր կյանքի 29-րդ տարում փարավոնը դժվարություններ է ունեցել Դեյր Էլ Մեդինայում իր աշխատողներին մատակարարելու հարցում, Հեկլա 3-ի այս թվագրությունը կարող է կապել նրա թագավորության 28-րդ կամ 29-րդ տարին մ․թ․ա 1159-ի հետ[41]։ Հնարավոր է մեկ տարվա աննշան անհամապատասխանություն, քանի որ եգիպտական հացահատիկի պահեստները կարող էին ունենալ բավարար պաշարներ բնական աղետի սկսվելուց հետո առնվազն մեկ ոչ բերքատու տարվա համար: Սա նշանակում է, որ փարավոնի կառավարումը կավարտվի ընդամենը երեք-չորս տարի անց՝ մ.թ. ա. մոտ 1156 կամ 1155 թվականներին: Այդ ժամանակից ի վեր գիտնականները, հիմնվելով հրաբխային շերտի կրկնակի ուսումնասիրության վրա, առաջարկել են այլընտրանքային ամսաթիվ՝ մ․թ․ա 2900 թվական[42]։ Հաշվի առնելով, որ ոչ մի եգիպտագետ չի թվագրում Ռամսես III-ի թագավորությունը մ․թ․ա 1000 թվականին, դա նշանակում է, որ Հեկլա-3 հրաբխի ժայթքումը, ենթադրաբար, տեղի է ունեցել Ռամսես III-ի գահակալությունից շատ ավելի ուշ: 2002 թվականին մոխրի շերտեր պարունակող տորֆի հանքավայրերի բարձր ճշգրտության ռադիոածխածնային վերլուծության միջոցով կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս ժայթքումը տեղի է ունեցել մ․թ․ա 1087-1006 թվականներին[43]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Robins, Gay (1997). The Art of Ancient Egypt.
  2. Cifola, Barbara (1988). «Ramses III and the Sea Peoples: A Structural Analysis of the Medinet Habu Inscriptions». Orientalia. 57 (3): 275–306. JSTOR 43077586.
  3. Van de Mieroop, Marc (2021). A history of ancient Egypt (Second ed.). Chichester, West Sussex. էջ 237. ISBN 978-1119620877.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. A. Dodson, Poisoned Legacy The Fall of the Nineteenth Egyptian Dynasty, American University in Cairo 2010, p.119
  5. E.F. Wente & C.C. Van Siclen, "A Chronology of the New Kingdom" in Studies in Honor of George R. Hughes, (SAOC 39) 1976, p.235, 0-918986-01-X
  6. Murnane, W. J., United with Eternity: A Concise Guide to the Monuments of Medinet Habu, p. 38, Oriental Institute, Chicago / American University in Cairo Press, 1980.
  7. Wilfred G. Lambert; A. R. George; Irving L. Finkel (2000). Wisdom, Gods and Literature: Studies in Assyriology in Honour of W.G. Lambert. Eisenbrauns. էջեր 384–. ISBN 978-1-57506-004-0. Վերցված է 18 August 2012-ին.
  8. James, Peter (2017), The levantine war-records of Ramesses III: changing attitudes, past, present and future, էջ 71
  9. Kitchen, K.A. (2012). Ramesses III: The Life and Times of Egypt's Last Hero. University of Michigan Press. էջ 14.
  10. Kahn, D. (2016), The Historical Background of a Topographical List of Ramesses III, էջեր 161–168
  11. Nicolas Grimal, A History of Ancient Egypt, Blackwell Books, 1992. p.271
  12. David O'Connor. «Expedition Magazine - Penn Museum». www.penn.museum. University of Pennsylvania Museum of Archaeology and Anthropology. 29 (3). Վերցված է 4 August 2022-ին.
  13. William F. Edgerton, The Strikes in Ramses III's Twenty-Ninth Year, JNES 10, No. 3 (July 1951), pp. 137-145
  14. Frank J. Yurco, "End of the Late Bronze Age and Other Crisis Periods: A Volcanic Cause" in Gold of Praise: Studies on Ancient Egypt in Honor of Edward F. Wente, ed: Emily Teeter & John Larson, (SAOC 58) 1999. p.456
  15. «The Harem Conspiracy Papyrus/Judical Papyrus». Museo Egizio, Turin Italy. Museo Egizio, Turin Italy. Վերցված է 30 December 2024-ին. «Cat. 1875 is a judicial papyrus that recounts a trial that (possibly) took place against a group of conspirators for having attempted to kill Pharaoh Ramesses III. The instigator was queen Tiye who, together with other women from the Pharaoh's harem and several people in high positions in the government, tried to place Tiye's son Pentaweret on the throne instead of the appointed heir.»
  16. 16,0 16,1 J. H. Breasted, Ancient Records of Egypt, Volume IV, §§416-456
  17. James H. Breasted, Ancient Records of Egypt, Volume IV, §§416-417
  18. James H. Breasted, Ancient Records of Egypt, Part Four, §§446-450
  19. Joyce Tyldesley, Chronicle of the Queens of Egypt, Thames & Hudson October 2006, p.170
  20. 20,0 20,1 Cambridge Ancient History, Cambridge University Press 2000, p.247
  21. J. H. Breasted, Ancient Records of Egypt, p.418
  22. Strudwick, Nigel; Strudwick, Helen (1999). Thebes in Egypt A Guide to the Tombs and Temples of Ancient Luxor. Cornell University Press. էջ 113. ISBN 0801436931.
  23. Egyptologist: Ramses III assassinated in coup attempt Արխիվացված 2018-03-02 Wayback Machine, Dan Vergano, USA Today, December 17, 2012
  24. 24,0 24,1 24,2 Zahi Hawass, Somaia Ismail, Ashraf Selim, Sahar N. Saleem, Dina Fathalla, Sally Wasef, Ahmed Zakaria Gad, Rama Saad, Suzan Fares, Hany Amer, Paul Gostner, Yehia Z. Gad, Carsten M. Pusch, Albert R. Zink (December 17, 2012). «Revisiting the harem conspiracy and death of Ramesses III: anthropological, forensic, radiological, and genetic study». British Medical Journal. 345: e8268. doi:10.1136/bmj.e8268. hdl:10072/62081. PMID 23247979. S2CID 206896841. Արխիվացված օրիգինալից February 2, 2013-ին. Վերցված է December 19, 2012-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  25. Hawass, Zahi; Saleem, Sahar N. (2016). Scanning the Pharaohs: CT Imaging of the New Kingdom Royal Mummies (Hardback ed.). New York: The American University in Cairo Press. էջեր 181–182. ISBN 978-977-416-673-0.
  26. King Ramesses III's throat was slit, analysis reveals Արխիվացված 2018-05-04 Wayback Machine. Retrieved 2012-12-18.
  27. British Medical Journal, Study reveals that Pharaoh’s throat was cut during royal coup Արխիվացված 2019-05-18 Wayback Machine, Monday, December 17, 2012
  28. «Pharaoh Ramesses III Killed by Multiple Assailants, Radiologist Says». Live Science. Արխիվացված օրիգինալից 2018-02-27-ին. Վերցված է 2018-02-26-ին.
  29. J. H. Breasted, Ancient Records of Egypt, pp.454-456
  30. J. H. Breasted, Ancient Records of Egypt, Part Four, §246
  31. Hawass, Zahi; և այլք: (2012). «Revisiting the harem conspiracy and death of Ramesses III: anthropological, forensic, radiological, and genetic study». BMJ. 345 (e8268): e8268. doi:10.1136/bmj.e8268. hdl:10072/62081. PMID 23247979. S2CID 206896841. Վերցված է 6 January 2018-ին.
  32. Hawass, Zahi; Gad, Yehia Z.; Ismail, Somaia; Khairat, Rabab; Fathalla, Dina; Hasan, Naglaa; Ahmed, Amal; Elleithy, Hisham; Ball, Markus; Gaballah, Fawzi; Wasef, Sally; Fateen, Mohamed; Amer, Hany; Gostner, Paul; Selim, Ashraf (2010-02-17). «Ancestry and Pathology in King Tutankhamun's Family». JAMA. 303 (7): 638–647. doi:10.1001/jama.2010.121. ISSN 0098-7484. PMID 20159872.
  33. Keita, S. O. Y. (September 2022). «Ideas about "Race" in Nile Valley Histories: A Consideration of "Racial" Paradigms in Recent Presentations on Nile Valley Africa, from "Black Pharaohs" to Mummy Genomest». Journal of Ancient Egyptian Interconnections.
  34. 34,0 34,1 Jacobus Van Dijk, 'The Amarna Period and the later New Kingdom' in The Oxford History of Ancient Egypt, ed. Ian Shaw, Oxford University Press paperback, (2002) p.305
  35. Van Dijk, p.305
  36. Bob Brier, The Encyclopedia of Mummies, Checkmark Books, 1998. p.154
  37. An X-ray atlas of the royal mummies. Chicago: University of Chicago Press. 1980. էջեր 207–208. ISBN 0226317455.
  38. Parisse, Emmanuel (5 April 2021). «22 Ancient Pharaohs Have Been Carried Across Cairo in an Epic 'Golden Parade'». ScienceAlert. Վերցված է 5 April 2021-ին.
  39. Mazar, Amihai (1985). «The emergence of the Philistine material culture». Israel Exploration Journal. 35 (2/3): 95–107. JSTOR 27925978.
  40. Hagens, Graham (2006). «Testing the Limits: Radiocarbon dating and the end of the Late Bronze Age». Radiocarbon. 48 (1): 83–100. Bibcode:2006Radcb..48...83H. doi:10.1017/S0033822200035414. Արխիվացված օրիգինալից 2017-03-17-ին. Վերցված է 2014-10-16-ին.
  41. Frank J. Yurco, "End of the Late Bronze Age and Other Crisis Periods: A Volcanic Cause" in Gold of Praise: Studies on Ancient Egypt in Honor of Edward F. Wente, ed: Emily Teeter & John Larson, (SAOC 58) 1999, pp.456-458
  42. At first, scholars tried to redate the event to "3000 BP": TOWARDS A HOLOCENE TEPHROCHRONOLOGY FOR SWEDEN Արխիվացված 2009-04-07 Wayback Machine, Stefan Wastegǎrd, XVI INQUA Congress, Paper No. 41-13, Saturday, July 26, 2003. Also: Late Holocene solifluction history reconstructed using tephrochronology Արխիվացված 2008-12-01 Wayback Machine, Martin P. Kirkbride & Andrew J. Dugmore, Geological Society, London, Special Publications; 2005; v. 242; p. 145-155.
  43. Van Den Bogaard, C.; Dörfler, W.; Glos, R.; Nadeau, M. J. E.; Grootes, P. M.; Erlenkeuser, H. (2002). «Two Tephra Layers Bracketing Late Holocene Paleoecological Changes in Northern Germany». Quaternary Research. 57 (3): 314. Bibcode:2002QuRes..57..314V. doi:10.1006/qres.2002.2325. S2CID 140611931.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Eric H. Cline and David O'Connor, eds. Ramesses III: The Life and Times of Egypt's Last Hero (University of Michigan Press; 2012) 560 pages; essays by scholars.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռամսես III» հոդվածին։