Նա եղել է Մարիանո Ֆորտունիի ստեղծագործության ազդեցության տակ, աշակերտել է Ռամոն Մարտի ի Ալսինային։ Ռամոն Տուսկետս ի Մանիոնի ստեղծագործությունները ցուցադրվել են Մադրիդի, Նեապոլի, Թուրինի, Փարիզի, Վիեննայի և Եվրոպայի այլ մշակութային կենտրոնների պատկերասրահներում։ 1870-ին նա ստեղծել է Բարսելոնի նկարիչների միությունը, որում ընդգրկվել են այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Մոդեստ Ուրխելը, Լուիս Գրաները, Ժոզեպ Մարիա Տամբուրինին, Անտոնի Քաբան և Ջոակիմ Վաեդան։ Ռամոն Տուսկետս ի Մանիոնի բազմաթիվ կտավներ նվիրված են Կատալոնիայի պատմությանը, ինչպես նաև Իսպանիայի և Իտալիայի պատմությանը (որտեղ երկար ժամանակ անցկացրեց)[5] :