Ռամլա Ալի
Ռամլա Ալի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1989[1] (33 տարեկան) |
Ծննդավայր | Մոգադիշո, Սոմալի |
Մասնագիտություն | բռնցքամարտիկ |
Ռամլա Ալի (անգլ.՝ Ramla Ali); սեպտեմբերի 16, 1989[1], Մոգադիշո, Սոմալի), սոմալացի և բրիտանացի բռնցքամարտիկ։
Անգլիայի չեմպիոնուհի (2016)։ Անգլիայի առաջնության բրոնզե մեդալակիր (2017)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1990-ականների սկզբին (Ալին իր ճշգրիտ տարիքը չգիտի) Մոգադիշոում (Սոմալի)[2]։ Նրա ընտանիքը փախել է Մեծ Բրիտանիա, երբ Ռամլան երկու տարի պատերազմական գործողությունների պատճառով անց է կացրել Սոմալիում[3]։ Մեծ Բրիտանիայում նրանց տվել են փախստականի կարգավիճակ[2][4][5]։
Բռնցքամարտով սկսել է զբաղվել 7-րդ դասարանում, որպեսզի ազատվի ավելորդ քաշից։ Որոշ ժամանակ դա թաքցրել է իր ծնողներից, որովհետև ծնողներին դուր չէր գա նրա հետաքրքրությունները[2][3][4][5]։
Կարիերան սիրողական բռնցքամարտում[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի Անգլիայի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայացել է թեթևագույն քաշային կարգում (մինչև 54 կգ)։ Քառորդ եզրափակչում հաղթել է Ջեյդ Պիրսին։ Կիսաեզրափակչում հաղթել է Կիմ Շեննոնին։ Եզրափակչում հաղթել է Ռեյչել Մակկենզիին[6]։
2016 թվականի Եվրոպայի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայացրել է Անգլիան։ Ներկայացել է թեթևագույն քաշային կարգում (մինչև 54 կգ)։ 1/8 եզրափակչում պարտություն է կրել նորվեգացի բռնցքամարտիկ Մարիել Խանսենից[7]։
2017 թվականի Անգլիայի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայացել է թեթևագույն քաշային կարգում (մինչև 54 կգ)։ Կիսաեզրափակչում պարտություն է կրել Էմմե Դոլանից[8]։
2018 թվականի աշխարհի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայացրել է Սոմալին։ Ներկայացել է թեթևագույն քաշային կարգում (մինչև 57 կգ)։ 1/32 եզրափակչում պարտություն է կրել մարոկացի բռնցքամարտիկ Դոաա Տուջանիից[9]։ Ալին դարձել է Սոմալիի առաջին սպորտսմենը, որը մասնակցել է բռնցքամարտի աշխարհի առաջնությանը[2]։
Տիտղոսներ և հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիրողական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2016 թվականին
Անգլիայի առաջնության ժամանակ արժանացել է ոսկե մեդալի (մինչև 54 կգ քաշային կարգում)։
- 2017 թվականին
Անգլիայի առաջնության ժամանակ արժանացել է բրոնզե մեդալի (մինչև 54 կգ քաշային կարգում)։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Համարվում է մուսուլմանուհի[2][3][4][5]։
2016 թվականին ամուսնացել է Ռիչարդ Մուրի հետ։ Վերջինս եղել է Ալիի բռնցքամարտի մարզիչը[2][5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/146573
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Ramla Ali: ‘In boxing we are all equal’»
- ↑ 3,0 3,1 3,2 «Meet Ramla Ali - The First British Female Muslim Boxing Champion»
- ↑ 4,0 4,1 4,2 «The refugee boxer tearing down barriers»
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Ramla Ali: My secret life as a boxing champion»
- ↑ «English ABAE Women National Championships 2016»
- ↑ «10.European Women Championships 2016»
- ↑ «English ABAE Women National Championships 2017»
- ↑ «10.AIBA World Women Championships 2018»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|