Ռամին Գուլուզադե
Ռամին Գուլուզադե | |
![]() | |
Կրթություն՝ | Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | պետական ծառայող |
Ծննդյան օր | փետրվարի 1, 1977 (46 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
Ռամին Նամիգ օկլի Գուլուզադե (ադրբ.՝ Ramin Namiq oğlu Quluzadə, փետրվարի 1, 1977, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), ադրբեջանցի պետական գործիչ, Ադրբեջանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար[1][2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռամին Գուլուզադեն ծնվել է 1977 թվականին Բաքու քաղաքում։ 1993 թվականին Բաքվի Յասամալ շրջանի թիվ 167 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ադրբեջանի պետական տնտեսական ինստիտուտ։ 1997 թվականին ավարտել է նույն ինստիտուտը։ 1999 թվականին ստացել է Տնտեսագիտության ինստիտուտի մագիստրոսի կոչում։
Տիրապետում է ադրբեջաներեն, ռուսերեն և անգլերեն։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2005–2015 թթ. - Աշխատել է Հեյդար Ալիևի հիմնադրամում։
- 2015 −2016 թթ. - ԱՀ նախագահի հրամանագրով նա նշանակվել է ԱՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ։
- 2016–2017 թթ. - ԱՀ Նախագահի հրամանով նշանակվել է ԱՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար։
- 2017 թվականի փետրվարի 13-ին, Ադրբեջանի Հանրապետության Նախագահի հրամանով, նա նշանակվել է ԱՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար[3]։
- 2014 թվականին ԱՀ նախագահի հրամանով նա պարգևատրվել է «Առաջադիմություն» մեդալով ՝ Հեյդար Ալիևի ժառանգությունը պաշտպանելու և խթանելու գործում արդյունավետ աշխատանքի համար։