Ռամատ Գանի մարզադաշտ
![]() | |
Տեսակ | ազգային մարզադաշտ |
Մարզաձև | ֆուտբոլ |
Տեղագրություն | ![]() |
Երկիր | Իսրայել |
Հիմնադրված | 1950 թվական |
Բացված | 1951 թվական |
Սեփականատեր | Իսրայելի Հանրապետություն |
Տարողություն | 41 583 մարդ[1] |
Տնային թիմ | Իսրայելի ֆուտբոլի ազգային հավաքական |
Դաշտի չափսեր | 105×68 մ |
![]() | |
![]() | |
![]() |
Ռամատ Գանի քաղաքային մարզադաշտ (եբրայերեն՝ איצטדיון רמת גן), ֆուտբոլային մարզադաշտ, որը գտնվում է Իսրայելի Թել Ավիվ քաղաքում։ Իր հարկի տակ տևաղորելով ավելի քան 40 հազար հանդիսական՝ Ռամատ Գանի մարզադաշտը համարվում է Իսրայելի ամենատարողունակ և խոշոր մարզադաշտը։
Ռամատ Գանի հրեական մարզադաշտը Իսրայելի ամենահեղինակավոր մարզադաշտն է, որտեղ իր տնային մարզումներն ու միջազգային հանդիպումներն է անցկացնում Իսրայելի ֆուտբոլի ազգային հավաքականը[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թել Ավիվի քաղաքային մարզադաշտը կամ Ռամատ Գանի ստադիոնը կառուցվել է 1950 թվականին։ Կառուցումից մեկ տարի անց՝ 1951 թվականին, այն հանձնվել է շահագործման, որպես Իսրայելի ֆուտբոլի ազգային հավաքականի տնային մարզադաշտ։
1981 թվականին մարզադաշտը ենթարկվել է լուրջ վերանորոգման։ Համարվում է Իսրայելի տարածքում գտնվող հինգ մարզադաշտերից մեկը, որը համապատասխանում է Ֆուտբոլի Եվրոպայի Կոնֆեդերացիայի՝ ՈւԵՖԱ-ի չափանիշներին։
Ռամատ Գանի մարզադաշտը կարող է հյուրընկալել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի, ինչպես նաև Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության (բացառությամբ եզրափակչի) հանդիպումները։
Մարզադաշտի տարածքում գտնվում է վերապատրաստման դաշտ, շուրջ 3900 մեքենաների համար նախատեսված ավտոկայանատեղիներ, սրճարաններ և ռեստորաններ։
Մոտակայքում գործում է մեծ առևտրի կենտրոն։
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իսրայելի հավաքականի և Ռամատ Գանի մարզադաշտի պատմություն Archived 2016-11-04 at the Wayback Machine.
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռամատ Գանի մարզադաշտ կատեգորիայում։ |