Ռամատա (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռամատա
ֆր.՝ Ramata
Երկիր Կոնգոյի Հանրապետություն
 Ֆրանսիա[1]
ՀիմքRamata?
Թվական2009
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորLéandre-Alain Baker?[2]
ԴերակատարներԿատուշա Նայան
Պատմվածքի վայրԴակար և Almadies Arrondissement?
Տևողություն84 րոպե

Ռամատա, 2007 թվականի լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ։ Ռեժիսոր` Լեանդրե-Ալեյն Բեյքեր։ Գլխավոր դերում` աստղային մոդել Կատուչա Նյանե։

Համառոտագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամատան հիսուն տարեկանում կախարդական գեղեցկություն ունեցող կին է։ Արդեն երեսուն տարի է, ինչ նա ամուսնացած է նախկին դատախազ Մաթար Սամբի հետ, ով հիմա Արդարադատության նախարարն է։ Նրանք ապրում են Լես Ալմադիեսում` Դակարի պերճաշուք շրջակայքում։ Նգոր Նդոնգը 25 տարեկան է։ Նա երիտասարդ, ուժեղ, առեղծվածային տղամարդ է` առանց մշտական բնակության, ով զբաղվում է պատահական մանր գողությամբ։ Նա հայտնի է ոստիկանությանը։ Մի երեկո Ռամատան նստում է տաքսի, որը պատահմամբ վարում է Նգոր Նդոնգը, և համաձայնվում է հետևել այս երիտասարդ տղամարդուն Կոպակաբանա։ Հետո նա սկսում է նոր կյանք[3]։

Բեմադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը վերամշակվել է Աբբասե Նդիոնեի վեպից[4]։ Բեյքերն ասել է, որ սկզբում նա կասկածում էր Կատուչայի` որպես գլխավոր դերասանուհու ընտրության մեջ, քանի որ նա հայտնի չէր և նույնիսկ դերասանուհի չէր, բայց վերջիվերջո ընդունեց, որ նա ճիշտ ընտրություն էր այս դերի համար։ Նա ասել է ֆիլմի մասին. «Էապես, դա մի կնոջ կերպարանափոխության, նրա` աշխարհի հետ հարաբերության և նրա շուրջը տիեզերքի պատմություն է»[5]։ Ռամատան ցուցադրվել է Ֆրանսիայում՝ 2011 թվականին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Unifrance — 1949.
  2. http://www.imdb.com/title/tt1425247/
  3. «Ramata». FCAT. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 6-ին.
  4. «Ramata, adapté par Léandre-Alain Baker». Chez Gangoueus. 2011 թ․ մայիսի 17. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
  5. «Léandre-Alain Baker talks about his film Ramata interpreted by Katoucha». African Women in Cinema. 2011 թ․ հունիսի 4. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
  6. «Léandre Alain Baker». CineObs. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]