Ռամազ Փալիանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռամազ Փալիանի
Ծնվել էՌամազ Կամուևիչ Փալիանի
օգոստոսի 31, 1973 (46 տարեկան)
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մեստիա, ԽՍՀՄ
Այլ անուններRazzamatazz
ԱզգությունՎրաստան Վրաստան
Հասակ1,72 մ
Քաշ57 կգ
ԿարգԿիսաթեթև
Ակտիվ շրջան1990-2006
Պրոֆեսիոնալ բռնցքամարտ
Ընդհանուր19
Հաղթանակներ14
Նոկաուտով8
Պարտություններ4
Նոկաուտով1
Ոչ ոքի1
Մարզչական մրցանակներ
Միացյալ հավաքականի կազմում
Օլիմպիական խաղեր
Բրոնզ Բարսելոնա, 1992 (մինչև 57 կգ)
Վրաստանի հավաքականի կազմում
Աշխարհի առաջնություն
բրոնզ Տամպերե, 1993 (մինչև 57 կգ)
Եվրոպայի առաջնություն
Արծաթ Բուրսա, 1993 (մինչև 57 կգ)
Ռուսաստանի կազմում
Եվրոպայի առաջնություն
Ոսկի Վայլե, 1996 (մինչև 57 կգ)
Թուրքիայի կազմում
Եվրոպայի առաջնություններ
Ոսկի Մինսկ, 1998 (մինչև 57 կգ)
Ոսկի Տամպերե, 2000 (մինչև 57 կգ)
Թուրքիայի կազմում
Աշխարհի առաջնություններ
Բրոնզ Հյուսթոն, 1999(մինչև 57 կգ)
Ոսկի Բելֆասթ, 2001 (մինչև 57 կգ)
Միջերկրածովյան խաղեր
Ոսկի Թունիս, 2001 (մինչև 57 կգ)

Ռամազ Կամուևիչ Փալիանի (վրաց.՝ რამაზ ფალიანი, օգոստոսի 31, 1973(1973-08-31), Մեստիա, Սամեգրելո-Զեմո Սվանեթ, Վրաստան), վրացի բռնցքամարտիկ ցածր քաշային կարգում, տարբեր ժամանակահատվածներում ներկայացրել է ԽՍՀՄ, ԱՊՀ, Վրաստանի, Ռուսաստանի և Թուրքիայի հավաքականները։ Երեք օլիմպիադաների մասնակից, Բարսելոնայի Օլիմպիական խաղերի (1992) բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն (2001), Եվրոպայի եռակի չեմպիոն (1996, 1998, 2000), տարբեր ազգային առաջնությունների բազմակի մրցանակակիր, սպորտի վաստակավոր վարպետ։ Ներկայումս Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամազ Փալիանին ծնվել է 1973 թվականի օգոստոսի 31-ին Մեստիա քաղաքատիպ ավանում, Սամեգրելո-Զեմո Սվանեթ մարզ։ Բոքսով ակտիվորեն սկսել է զբաղվել տասներեք տարեկանում՝ վաստակավոր մարզիչ Ալեքսեյ Ջապարիձեի ղեկավարության ներքո։ Ընդ որում, պարապմունքներին հաճախել է Զուրաբ և Շալվա եղբայրների հետ, որոնք ևս ի վերջո լուրջ հաջողությունների հասան։ Երիտասարդ մարզիկն իր մասին առաջին անգամ հայտարարեց 1990 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնությունում, որտեղ 48 կգ քաշային կարգում աննախադեպ ձևով գրավեց ոսկե մեդալը։ Այս ձեռքբերման համար արջանացավ սպորտի միջազգային վարպետի կոչմանը։ Տանելով ևս մի քանի հաղթանակ ներքին առաջնություններում, 1992 թվականին ներառվեց Բարսելոնայի Օլիմպիական խաղերի միացյալ հավաքականի կազմում։ Կիսաթեթև քաշային կարգում վստահորեն հաղթեց իր երեք հակառակորդներին, բայց կիսաեզրափակչում միավորներով զիջեց իսպանացի Ֆաուստինո Ռեյեսին և ստիպված եղավ բավարարվել բրոնզե մեդալով։

1993 թվականին ներկայացել է Վրաստանի հավաքականում, որի կազմում Տամպերի աշխարհի առաջնությունում արժանացել է բրոնզե, իսկ Բուրսի եվրոպական առաջնությունում՝ արծաթե մեդալների։ Քանի որ Վրաստանի հավաքականի մարզումների պայմանները բավարար չէին, 1994 թվականին նա ընդունում է Նիկոլայ Խրոմովի ռուսական հավաքական տեղափոխվելու առաջարկն ու շուտով արժանանում «Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ» կոչմանը։ 1996 թվականին դանիական Վայլ քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում գրավում է ոսկե մեդալը և մեկնում Ատլանտայի օլիմպիական խաղեր, որոնցում հասնում է մինչր քառորդ եզրափակիչ։ Այս մարզումներից հետո ստիպված է լինում թողնել Ռուսաստանի հավաքականը, քանի որ Վրաստանը հայտարարել էր իր մարզիկների վրա իր իրավունքների մասին։ Այնուամենայնիվ Վրաստանի հավաքականում Փալիանին երկար չի մնում։ Սկզբում նա փորձում է Հունաստանի քաղաքացիություն ձեռք բերել, բայց, ի վերջո, 1997 թվականին համաձայնում է Թուրքիայի ավելի ձեռնտու առաջարկին։

Թուրքիայի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի հավաքականի հետ 1998 թվականին ոսկե մեդալի է արժանանում Մինսկի Եվրոպայի առաջնությունում։ Մեկ տարի անց Հյուսթոնի աշխարհի առաջնությունում վերցնում է բրոնզը։ 2000 թվականին Տամպիրում կայացող Եվրոպայի առաջնությունում իր կարիերայի ընթացքում արդեն երրորդ անգամ արժանանում է եվրոպայի չեմպիոնի կոչման և մասնակցում Սիդնեյի Օլիմպիական խաղերի գրանցմանը։ Այստեղ ընդամենը մեկ միավորի տարբերությամբ պարտություն է կրում ղազախ Բեքզատ Սատարխանովից։ Չնայած այս անհաջողությանը հաջորդ սեզոնն ամենահաջողն է լինում Փալիանիի կարիերայում. նա հաղթում է Բելֆաստի աշխարհի առաջնությունում և ստանում Թունիսի Միջերկրածովյան խաղերի ոսկին։

Փորձը պրոֆեսիոնալ բռնցքամարտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվելով իր կարիերայի գագաթնակետում Ռամազ Փալիանին որոշում է իրեն փորձել պրոֆեսիոնալ բռնցքամարտում և 2002 թվականի աշնանը մշտական բնակության է մեկնում ԱՄՆ, որտեղ սկսում է մարզվել Ֆիլադելֆիայի բռնցքամարտի դահլիճներից մեկում։ Չորս տարվա ընթացքում մասնակցում է տասնհինգ մատչի, և միայն մեկում պարտություն է կրում (ամերիկացի Դեյվիդ Դիասի դեմ), իսկ IBA թեթև քաշային կարգի չեմպիոնի տիտղոսին արժանանալու համար մղվող մարտնավարտվում է ոչ-ոքի։ 2006 թվականի նոյեմբերին իր տասնվեցերորդ մենամարտում պարտություն է կրում Ռայմոնդ Նարից (Գանա), որից հետո ավարտում է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան։ Մի քանի տարի Ֆիլադելֆիայում մանկական մարզիչ է աշխատում, իսկ հետո, 2009 թվականին Վրաստանի սիրողական բռնցքամարտի Ֆեդերացիայի հրավերով դառնում է Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ[1]:

Պրոֆեսիոնալ մարտերի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտ
Ամսաթիվ
Հակառակորդ
Վայր
Ռաունդներ
Ծանոթագրություն
16 17 նոյեմբերի 2006 Գանա Ռեյմոնդ Նար (19-1-0) New Alhambra, Ֆիլադելֆիա, ԱՄՆ TKO (12) Մարտ Փենսիլվանիայի չեմպիոնի թափուր տիտղոսի համար
15 26 հուլիսի 2006 Վրաստան Մալխաս Բարկատաշվիլի (14-2-0) Սպորտի պալատ, Վարիանի, Վրաստան KO (10)
14 2 հուլիսի 2006 Վրաստան Վալերի Կխվեդիանելի(11-1-0) Սպորտի պալատ, Վարիանի, Վրաստան KO (10)
13 6 հունիսի 2006 Վրաստան Փահաթա Վարդուաշվիլի (18-0-1) Սպորտի պալատ, Վարիանի, Վրաստան KO (10)
12 10 դեկտեմբեր 2005 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դեյվիդ Դիաս (29-1-0) Grand Victoria Casino, Ռայզինգ Սան, ԱՄՆ PTS (12) Մարտ IBA վարկածով չեմպիոնի կոչման համար
11 7 մայիսի 2005 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռաֆայել Օրտիս (10-5-1) Մանդելայ Բեյ, Լաս Վեգաս, ԱՄՆ UD (8)
10 15 հոկտեմբեր 2004 Կոլումբիա Իսիդրո Տեխեգոր (16-20-4) New Alhambra, Ֆիլադելֆիա, ԱՄՆ UD (8) Երկրորդ ռաունդում նոքդաունում էր
9 7 օգոստոս 2004 Բրազիլիա Աբերիվալդո դոս Սանտոս (6-1-0) FRC, Լեդյարդ, ԱՄՆ TKO (6)
8 11 մարտի 2004 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մարտիզ Լոգան (13-6-1) MEA, Գլեն Բերնի, ԱՄՆ UD (12) Մարտ ԱՄՆ չեմպիոնի տիտղոսի համար IBA վարկածով
7 31 հուլիսի 2003 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայք Հեմոն (1-5-0) KC, Սու Սենտ Մարի, ԱՄՆ KO (8)
6 11 հուլիս 2003 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Առնոլդ Հենդերսոն (4-12-0) RHC, Ատլանտիկ Սիթի, ԱՄՆ UD (6)
5 7 մայիս 2003 Մեքսիկա Հենարո Մելյադո (3-5-0) The Cannery, Նորթ Լաս Վեգաս, ԱՄՆ TKO (6)
4 18 մարտ 2003 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քեմա Մյուզ (3-5-0) Boardwalk Hall, Ատլանտիկ սիթի, ԱՄՆ TKO (4)
3 31 հունվար 2003 Պուերտո Ռիկո Խոել Ռայոս (1-2-0) Blue Horizon, Ֆիլադելֆիա, ԱՄՆ UD (4)
2 13 դեկտեմբեր 2002 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քիվեյն Հիլ (1-0-0) WFC, Ֆիլադելֆիա, ԱՄՆ KO (4)
1 21 նոյեմբեր 2002 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռոբերտ Սոուերս (4-1-0) Days Inn, Ալլենթաուն, ԱՄՆ UD (4)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Борис Валиев. (2009)։ «Эксклюзив»։ Федерация бокса России։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-22-ին։ Վերցված է 15 марта 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]