Ռահվիրա (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռահվիրա (ամսագիր)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռահվիրա (այլ կիրառումներ)

Ռահվիրա, մանկավարժական ամսաթերթ։ Բուլղարահայ դպրոցների «Ուսուցիչների միության» հրատարակություն։ Լույս է տեսել 1906- 1908 թվականներին, Շումենում, ապա՝ Պլովդիվում։ Խմբագիրներ՝ Ա. Իշխանյան, Ա. Պետելյան։ Տպագրել է մանկավարժական հողվածներ, ներկայացրել բուլղարահայ դպրոցների ու ուսուցիչների դժվարությունները, հոգաբարձությունների, կապակցական գործիչների անտարբերությունը կրթական գործի նկատմամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։