Ռակովնիկ
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ռակովնիկ | |||||
Rakovník | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Երկրամաս | Կենտրոնաչեխական երկրամաս | ||||
Շրջան | Ռակովնիկի շրջան | ||||
Ներքին բաժանում | Rakovník I?[1] և Rakovník II?[1] | ||||
Առաջին հիշատակում | 1252 | ||||
Մակերես | 18,5 կմ² | ||||
ԲԾՄ | 322 մ | ||||
Բնակչություն | 16 611 մարդ (2012) | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 269 01 - 269 02 | ||||
Ավտոմոբիլային կոդ | S (հին՝ RA) | ||||
NUTS 5 | CZ020C 541656 | ||||
Պաշտոնական կայք | mesto-rakovnik.cz | ||||
| |||||
Ռակովնիկ (չեխ․՝ Rakovník), քաղաք Չեխիայի արևմուտքում՝ Կենտրոնաչեխական երկրամասում։ Հանդիսանում է Ռակովնիկի շրջանի վարչական կենտրոնը։
Բնակչությունը կազմում է 16 611 հազար մարդ (2012 թվական)։ Տեղակայված է Պրահայից 50 կմ դեպի արևմուտք՝ ծովի մակարդակից 350 մ բարձրության վրա։ Երկաթուղային հանգույց է։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի տնտեսության հիմքը կազմում է խեցեգործական գործարանը (սալիկների արտադրություն)։ Քաղաքում կա գարեջրի գործարան, որ հիմնադրվել է 1454 թվականին և արտադրում է Bakalář ապրանքանիշի գարեջուր։ Այդ ապրանքանիշը ամենահինն է Չեխիայում[2][3]։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում պահպանվել են հին գոթական դարպասներ (XV դարի 70-ական թվականներ), կաթոլիկական եկեղեցի։ Գործում է քաղաքային թանգարան։ Ամեն տարի անցկացվում է վոկալ երաժշտության «Rakovnik of Urnan Brothers» փառատոն։
Ռակովնիկի մոտ է գտնվում Կրշիվոկլատ ամրոցը (XV դարի վերջ)։
Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- XVI դարի սկզբում Ռակովնիկում ծնվել է չեխ հումանիստ Սիքս Օտերսդորֆսցին, ով եղել է 1547 թվականին տեղի ունեցած չեխական ապստամբության ակնառու գործչներից, գրել է այդ ապստամբության ժամանակ տեղի ունեցած դեպքերի ժամանակագրությունը։
- 1884 թվականին Ռակովնիկի արվարձանում ծնվել է Էդվարդ Բենեշը, ով եղել է Չեխոսլովակիայի երկրորդ նախագահը։
- Ռակովնիկում է բնակվել ու ստեղծագործել Սիգիզմունդ Վինտերը (1846—1912), չեխ գրող ու պատմաբան։
Քույր քաղաքնեեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիտցենբախ, Գերմանիա
Իստրա, Ռուսաստան
Վեյրտ, Նիդեռլանդներ
Կրոլյովսկի Խլմեց, Սլովակիա
Կոսցյան, Լեհաստան
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 набор данных ISÚI — Czech Office of Surveying and Cadastre.
- ↑ «Brewery Rakovník - Pivovary.Info»։ // pivovary.info։ Արխիվացված օրիգինալից 2012-02-08-ին։ Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15
- ↑ «Pivovar Bakalář - Historie»։ // pivobakalar.cz։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-08-ին։ Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քաղաքի պաշտոնական կայքը // mesto-rakovnik.cz
|