Ռակիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռակիա, Ռակիջա, Ռաչիու կամ Ռակի ( /ˈrɑːkiə, ˈræ-, rəˈkə/ ), Բալկաններում տարածված տարատեսակ մրգային խմիչքների (կամ մրգային կոնյակ ) հավաքական անվանումնն է։ Ռակիայիում ալկոհոլը սովորաբար կազմում է 40%, սակայն տնային պայմաններում պատրաստված ռակիան կարող է ավելի ուժեղ լինել (սովորաբար 50%)։ [1]

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրգային խմիչքները Բալկանյան տարբեր լեզուներում հանդիպում են նմանատիպ անուններով. սերբ․ rakija ; ալբ․՝ rakia ; բուլղար․՝ ракия ; մակեդոներեն՝ ракија ; թուրքերեն՝ rakı (/rɑːˈkiː/, /rɑːˈkuː/, /rɑːˈkɜːr/). Նմանատիպ խմիչքներ կան նաև այլ երկներում, Սլովենիայում ՝ sadjevec ; Ռումինիայում ՝ țuică (կամ pălincă ) ; իսկ Սլովակիայում ևՉեխիայում ՝ pálenka:

Ընդհանուր ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռակիան արտադրվում է ֆերմենտացված և թորած մրգերից, սովորաբար սալորից և խաղողից, ինչպես նաև ծիրանից, տանձից, կեռասից կամ ազնվամորիից։ [2] Ավելի քիչ օգտագործվող մրգերն են դեղձը, խնձորը, թուզը, մոշը և սերկևիլը։ Տարածված համերն են՝ šljivovica և țuică, արտադրված սալորից[3], kajsija, արտադրված ծիրանից, կամ grozdova / lozova -ն որոնք տարածված են Բուլղարիայում, raki rrushi տարածված են Ալբանիայում և Կոսովոյում, իսկ lozovača / komovica Խորվաթիայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Չեռնագորիայում։ Սերբիայում և Բոսնիայում բոլոր տեսակները արտադրվում են խաղողից։ [4][5] Սրանք նման են, «Զիվանիա» -ին որն տարածված է Կիպրոսում։

Նմանատիպ խմիչքներ արտադրվում են մի շարք եվրոպական երկրներում ՝ Ռումինիայում, Մոլդովայում, Լեհաստանում, Ուկրաինայում, Չեխիայում, Հունգարիայում, Սլովակիայում, Բուլղարիայում :Եվրոպաից դուրս այս տիպի խմիչքները տարածված են նաև ՝ Կովկասում։ Ալբանիայում ռակիան ամենից հաճախ պատրաստում են խաղողից՝ մեղմ կլիմայական շրջաններում, կամ սալորից (և երբեմն՝ թթից, thanë (կարնելիական բալից) կամ ընկույզից, ավելի ցուրտ կլիմայական շրջաններում։

  1. R. Ivan (January 23, 2016)։ «Rakia – Everything you wanted to know about this drink»։ slavorum.org 
  2. Bethune Meredith (14 January 2022)։ «What Is Rakija?»։ tastingtable.com 
  3. Wells Mike (2016)։ The Danube Cycleway Volume 2: From Budapest to the Black Sea։ Cicerone Press Limited։ էջեր 44–48։ ISBN 9781783623136 
  4. Kahl Thede, Kreuter Peter Mario, Vogel Christina, eds. (2015)։ Culinaria balcanica։ Frank & Timme GmbH։ էջ 85։ ISBN 9783732901388 
  5. Nickels Sylvie (1969)։ Yugoslavia: Slovenia, Croatia and Bosnia-Hercgovina, including the Dalmatian coast, Volume 1։ J Cape։ էջ 107